Սփյուռքահայ և օտարազգի դիմորդները կարող են սովորել Հայաստանի ուսումնական հաստատություններում

2019-2020 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական և

բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա

քաղաքացիների ընդունելության մասին

Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի և ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Համաձայն ՀՀ կառավարության 2019թվ. ապրիլի 25-ի N 476-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների2019-2020ուս. տարվա՝  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ,

(անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար

մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով դիմող դիմորդները: Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավրի,անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով) վճարովի ուսուցմամբ:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն հետևյալ ժամկետներում՝ փաստաթղթերի ցանկում ներառելով նաև

կրթության մասին տեղեկանք տրված Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ք. Երևան, Ամիրյան փողոց 27 ) կողմից:

1 -անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.2019 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ.

2-վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.2019 թվականի հուլիսի 8-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ,

3-վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ,

4- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ,

5-վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ,

6- վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ու հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,

7 -վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: Հետագա ուսուցման լեզվինչտիրապետող սփյուռքահայերը և

օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով: Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում :

Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 25- ն ընկած ժամանակահատվածում:

Դիմորդի կողմից լրացվող դիմում հարցաթերթիկի նմուշը, ինչպես նաև համալսարանական մասնագիտությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը` վճարովի համակարգի ուսման վարձաչափերի նմուշով. կարելի է գտնել այստեղ:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.