niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայրիկյանի անկախության հետ առնչությունը նրա հրազենով վիրավորվելու հետ:

Նորաձևության պես բան է դարձել: Լրատվության միջոցները ֆեյսբուքյան անձնական էջերից վերցնում են իրենց հարմար նյութ և այն տարածում: Այնքան որ թեման  շրջանառության մեջ լինի, փաստերի  ճշմարտացիությունը, կամ կապը  առնչվող դեպքի հետ այնքան էլ արդիական նշանակություն չունի: Այ ասենք, եթե Հայրիկյանը 100%-ով լիներ անկախական գործիչ, ուրեմն նրա բուժման համար կարելի էր մտածել: Ահավասիկ   7or.am -ի ֆեյսբուքից հրատարակած նյութը.

«ՀՀ անկախությունն առանձնապես առնչություն չունի Հայրիկյանի հետ»

«ՀՀ անկախությունն առանձնապես առնչություն չունի Հայրիկյանի հետ»

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենի կառավարությունն այսօր որոշել է պահուստային ֆոնդից մոտ $50.000 (20.5 մլն դրամ) հատկացնել Պարույր Հայրիկյանի բուժումն արտասահմանում կազմակերպելու համար:
Կառավարությունը որպես որոշման ընդունման հիմնավորում նշում է, թե հաշվի է առնվել «Պարույր Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում»:
Չգիտեմ, թե հատկապես ինչ ներդրում է նկատի ունեցել կառավարությունը, բայց Հայրիկյանին Հայաստանի անկախության հայր ներկայացնելու արդեն պետական մոտեցումը կեղծիք է:
Ճիշտ է՝ պարոն Հայրիկյանը որպես այլախոհ 17 տարի անցկացրել է բանտերում, բայց նրան ներկայացնել որպես ներկայիս Հայաստանի անկախության հայր, կամ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ռահվիրա, տեղին չէ:
1988-ին մեկնարկած ղարաբաղյան շարժումը, որը զուգորդվեց ԽՍՀՄ փլուզմամբ ու հանգեցրեց ՀՀ անկախությանը, առանձնապես առնչություն չունի Հայրիկյանի հետ: Շարժումը ղեկավարել, կոորդինացրել և ժամանակի կարևորագույն որոշումներն ընդունել է «Ղարաբաղ» կոմիտեն՝ սկզբից մինչև վերջ: Եթե անկախության սիմվոլի տիտղոսը պետք է մեկին վերագրել, ապա դա «Ղարաբաղ» կոմիտեն է:
Հանգամանքների բերումով՝ երկար տարիներ անկախության գաղափարակիր Հայրիկյանը շարժման ձևավորման և որոշումների կայացման հարցում որևէ նշանակալի դեր չի ունեցել: Գուցե նրա գոյությունը ոգևորել է տղաներին, գուցե նրանով հպարտացել են, բայց ընդամենն այդքանը:
Նորանկախ Հայաստանի կայացման գործում ևս Հայրիկյանի ավանդն առանձնապես մեծ չէ: 1992-ին նա նշանակվել էր Գորիսի պարետ, շատ արագ տապալել գործն ու հրաժարականի դիմում ներկայցրել:
Պետության սյուների (տվյալ դեպքում՝ Սահմանադրության) հետ Հայրիկյանի ասոցացիան 1998-ի իշխանափոխությունից հետո ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորելն է: Սակայն 2003-ին հանրաքվեով սահմանադրական առաջարկվող փոփոխությունները մերժվեցին, և Պ. Հայրիկյանի ավանդն ջուրը լցվեց:
Ստացվում է, որ պետությունն իր իսկ ձեռքով (քաղաքական կամ քաղքենիական հաշիվներից ելնելով), հերթական քարն է դնում սեփական պատմության խեղաթյուրման գործում:
Իսկ ահա անկախության տարիներին Հայրիկյանը վստահաբար կարող է հավակնել պոռոտախոսության սիմվոլի տիտղոսին»:

«Նիդերլանդական օրագրի»  կողմից - Միթե սա ապատեղեկատվություն չէ, շեղելով և ազդելով մարդկանց ճիշտ կողմնորոշման վրա:Էս ի՞նչ եղավ Ձեզ մարդիք (խոսքը նրանց է ուղղված, ովքեր մեղադրում են հենց Հայրիկյանին),գտնում եք, որ մի սխալ բան է արվում:

Երբ օրը ցերեկով կրակել են մարդու վրա ու հիմա նրա բուժման մասին են մտածում, սա օրինաչափ չէ՞: Այ այն ժամանակ անարդար կլիներ, որ կրակեին ու քայլեր չձեռնարկեին:

Նորաթուխ լրագրողներ, պետք չէ կրակի մեջից շագանակներ փնտրել, էժան ձևով  ձեզ գովազդելով:

«7 օր» ու Ռաֆայել Թեյմուրազյան, դուք էլ գիտեք մարդու առողջությունը վերականգնելով մեծ բան է անում մեր երկիրը, ամոթը' նրա վրա կրակելն էր:

Էս ի՞նչ է կատարվում, միթե՞ կորել է մարդկային արժանապատվությունը և անկում ապրել բարոյական բոլոր նորմերը:

Հարգելի Պարույր Արշավիրի, Դուք մի իջեք այս մարդկանց մակարդակին, Աստծու սիրուն բարեհաջող բուժվեք և վերադարձեք, կաշխատենք Նիդերլանդներում այցելել Ձեզ և քաջալերել,ի վերջո որ՞ն է Ձեր մեղքը...

Միայն հրատարակած ,,Անկախություն,, թերթը արդեն ամեն ինչ է ասում է Ձեր մասին, թերթ, որ բարոյական ու միասնության հատկանիշերով այդ տարիներին գերացանցեց մամուլի բոլոր միջոցները' թե քանակական և թե գաղափարական առումներով:

Մեջբերում (վիքիպեդիայից). «Անկախություն, շաբաթաթերթ, որ հիմնադրվել է Ազգային ինքնորոշում միավորման կողմից 1987 թվականի հոկտեմբերի 24-ին ԽՍՀՄ-ի Հայաստանի Հանրապետությունում, ընդհատակյա պայմաններում: Փաստորեն խորհրդային բռնապետության պայմաններում, Հայաստանում ստեղծված առաջին ազատ, անկախ շաբաթերթն էր: Թերթի գոյության, ամենաբեղուն տարիներն են համարվում 1989-1992 թթ., երբ թերթն ունեցավ 150-200 հազար տպաքանակ: Այդ տարիներին թերթի հեղինակության բարձրացմանն ու առաջընթացն ապահովվեցին երիտասարդ լրագրողներ Երազիկ Գրիգորյանը (հետագայում լեզվի տեսչության պատասխանատու աշխատող), Սուրեն Գեղամյանը (արևելագետ), Վահան Ամատունին (ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ) և այլոք:

Թերթը իր մեջ ներառեց կյանքի բոլոր ոլորտները՝ ընդհուպ ղարաբաղյան պատերազմի ոգին ու շունչը բարձրացնիղ հոդվածները: Թերթը կատարելով իր առջև դրված մինիմալ խնդիրը դադարեցրեց իր գործունեությունը: Թերթը իր գոյատևման համար պարտական է ԱԻՄ կազմակերպության ղեկավար և հիմնադիր Պարույր Հայրիկյանին»։

Կարծեմ այսքանը բավական է, որ  Պարույր Հայրիկյանը համարվի անկախության   պայքարի գործիչ:

Tags: Առաջին էջ, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments