Դեսպանը Դեն Բոսում մասնակցել է կիրակնօրյա պատարագին

2 июня в 16:16

Այսօր Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի Սուրբ Կատարինա եկեղեցի է այցելել և Der Armen Melkonian - ի մատուցած Սուրբ պատարագին է մասնակցել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը( Tigran Balayan)
Հիշյալ եկեղեցին որոշ ժամանակով տրամադրվել է հայերին և հեռանկարում այն կարող է ծառայել որպես հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն: Այս կապակցությամբ քահանան` Տեր Արմեն Մելքոնյանը, շենքը գնելու համար նախաձեռնել է դրամահավաք:
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա ապրիլի 14-ին, բազմաթիվ հայերի մասնակցությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ գերաշնորհ Խաժակ Պարսամյանը` Արմեն քահանա Մելքոնյանի մասնակցությամբ կատարել են Դռնաբացեքի արարողություն և Ծաղկազարդի կապակցությամբ մատուցել են Սուրբ պատարագ: Այդ օրվանից եկեղեցու դռները կանոնավոր բաց են տեղի հայ հավատացյալների առջև (https://www.nidoragir.com/2019/04/blog-post_20.html) :

Հիշյալ պատմական եկեղեցին Հռոմի կաթոլիկ դավանանքի եկեղեցի է, կառուցվել է 1533թվականին, գոթական ոճով: Վերջին դարաշրջաններում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: Հիմնական անվանումից բացի կոչել են` Նոր եկեղեցի, Kruiskerk (Խաչվանք) և այլը: Ներկայումս այն վաճառվում է, ունի ազգային հուշարձանի կարգավիճակ` 21692 համարանիշով:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.