Հոլանդիայի Ալմելո քաղաքում հայկական շունչ կա

Հոլանդիայի Ալմելո քաղաքում հայկական շունչ կա։ Այստեղ է Նիդերլանդների տարածքում գտնվող ամենամեծ հայկական համայնքը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցին։ Այս եկեղեցում էլ գործում և զարգանում է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» անունը կրող կիրակնօրյա դպրոցը, որը հայ մանուկների և նրանց ծնողների համար կարծես մի փոքրիկ Հայաստան, փոքրիկ հայրենիք է դարձել։
Դպրոցում, հարուստ առօրյայով հագեցած կիրակի օրերին, երեխաները ոչ միայն հայոց լեզվի և հայրենագիտության դասեր են ստանում, այլ նաև ազգասիրության, հայրենասիրության, ազգային միասնության դասեր և դաստիարակություն։
Հունիսի 10-ին այստեղ զբաղմունքների, միասնության, համերաշխության օր էր։
Դպրոցի աշխատանքային թիմը մի քանի ծնողների աջակցությամբ աշակերտների համար կազմակերպել էր միասնական կինոդիտում, բազմազան խաղեր, երեխաների դեմքին նկարչություն, մատների հարդարում, հյուրասիրություն, երգ, պարեր և այլն։
Այդ օրը երեխաները տուն գնացին՝ իրենց հետ տանելով փոքրիկ նվերներ և մեծ ուրախություն, որը դարձավ նրանց դպրոցական օրերի անմոռաց ու գեղեցիկ հիշողություններից մեկը։

Սվետլանա Անդրեսյան


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.