Այս անգամ Երևանում համերգ է տալու «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը

«Ամենաշլացուցիչ հարվածային գործիքներ կատարողները, որոնց կարելի է լսել Բալիից այս կողմ»: 

The Guardian, Լոնդոն

«Երևանյան Հեռանկարներ»  20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա  «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և, նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր: 

«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար: Ջեյմս Վուդի «Կրակով գյուղական թաղումը»  գործի պրեմիերան տեղի է ունեցել 1989թ-ին Լոնդոնի Քուինս Հոլում, իսկ 1991թ-ին Ջոն Քեյջը խմբի անդամներին նվիրեց իր «Four4 for » ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ կատարվել է Տոկիոյում 1992թ-ին։ Իրադարձային էր Դյորդ Լիգետիի կողմից Մեցի Արսենալ համերգասրահի պատվերով գրված ստեղծագործության ֆրանսիական պրեմիերան։ Շանդոր Վյորոշի «Փողերով, թմբուկներով և ջութակներով» բանաստեղծական շարքի համար գրվում է նվագակցություն՝ նվիրված «Ամադինդային»  և մեցցո սոպրանո Կատալին Կարոյիին։ 2002թ-ին ստեղծագործության ձայնագրությունը թողարկվել է Թելդեք ընկերության կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր և ազդեցիկ կոմպոզիտորներից Սթիվ Ռայխի ստեղծագործությունները առանձնակի կարևոր դեր են խաղացել  «Ամադինդայի» երաժշտական գործունեության մեջ։ Կոմպոզիտորի և անսամբլի միջև շուրջ երկու տասնամյակ տևած համագործակցության առաջին պտուղներից է Մալեթ քառյակը, որը Ռայխը գրել է խմբի 25-րդ տարեդարձի առթիվ։ «Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է  Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից:

90-ականների երկրորդ կեսին խումբն իր գործունեության մեջ որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում «Ամադինդայի» երկացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված  «beFORe JOHN» իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։

Արդեն 35 տարի է ինչ խմբին ուղեկցում է չմարող ջերմ ընդունելությունը` երկրագնդի 4 մայրցամաքներում։ Անսամբլը ելույթ է ունեցել Ասիայի, Ավստրալիայի, Ամերիկայի, Մեքսիկայի Եվրոպայի այնպիսի հանրահայտ համերգասրահներում, ինչպիսիք են Բեռլինի Ֆիլհարմոնիան, Վիեննայի , Ստոկհոլմի համերգասրահները, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը և Քունիս Հոլը, Մեցի Արսենալը, Թայբեյի ազգային , Հոնգ Կոնգի քաղաքային համերգասրահները, Սիդնեյի Յուջին Գուսսենս համերգասրահը, Դալասի Մեյերսոն սիմֆոնիկ կենտրոնը և Նյու Յորքի Քարնեգի համերգասրահը, այլոց շարքում։ Տարիների ընթացքում «Ամադինդայի» արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Իրենց հիմնադրման առաջին իսկ տարում՝ 1985թ-ին, խումբը ստանում է Ռոտերդամում անցկացվող Ժամանակակից երաժշտության կատարողների Գաուդեամուս միջազգային մրցույթի առաջին մրցանակը։ Հետագայում խումբն արժանանում է Լիստի մրցանակին (1988թ.), Հունգարիայի Հանրապետության Արժանապատվության Շքանշանի Սպայական Խաչ պարգևին (1997թ.), Կոսութի մրցանակին (2004թ.), Բուդապեշտ քաղաքի Pro Urbe մրցանակին (2006թ.), Բարտոկ-Պաշտորի մրցանակին (2008թ.), ինչպես նաև Արվեստների Ասպետի կոչմանը (Զ. Ռաչ):

Իր 35-րդ տարում՝ միջազգային երաժշտասեր հանրությունը համարում է «Ամադինդային» աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածային անսամբլներից մեկը։

Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Փառատոնին աջակցում է  «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

2019թ.-ի Երևանյան Հեռանկարների հոբելյանական տարին սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչի մենահամերգը և մայիսի 28-ին տեղի ունեցած գրեմմիակիր ամերիկյան Պարկեր քառյակի առաջին ելույթը Հայաստանում:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.