Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

    Այս տարվա Հունիսի 6-ին հրապարակել էինք«Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածը:

Սփյուռքում և Հայաստանում ազգային մշակութային արժեքները քարոզելուն միտված «Նիդերլանդական օրագրի» իշխանական տոհմերին վերաբերվող նախագիծը նպատակ է հետապնդում բացահայտել հայ անվանի զավակների մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Ահա հենց այս ճանապարհին գտանք, որ անտեսվել է գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, վարդապետ Սահակ Ամատունու թե գրական ժառանգության հիշատակումը, և թե նրա գերեզմանի խնամքը:
    Այս առթիվ հանդես եկանք «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» բաց նամակ ահազանգ-հոդվածով, որն հասցեագրված էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և շահագրգիռ այլ կազմակերպությունների: Հոդվածը հրապարակվել և տարածվել է «Նիդերլանդական օրագրի» հետևյալ կայքերում.

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html
 

https://my.mamul.am/am/post/87642
 

https://niderlandakan.livejournal.com/338574.html
 

    Նաև ֆեյսբուքյան, թվիթերի և սոցիալական մյուս էջերով:
    Այն վերահրապարակել են «Օրեր» ԵՎրոպական ամսագիրը ORER Armenian European Magazine, Newinfo և Shamshyan.com հայկական կայքերը.

http://www.osteriaal.orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/6716-sahak-amatuni-gerezman.html
 
 

http://newinfo.am/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82-%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE/newinfoashxen/
 
 

https://shamshyan.com/hy/article/2019/06/17/1127650/
 

    Դրանից բացի հոդվածն ուղարկվել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանն ու համապատասխան գերատեսչություններին` էլեկտրոնային փոստով, այդ թվում նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջերին:

Կարծում էինք հոդվածում առաջ քաշված խնդիրներին անհապաղ պետք է արձագանքեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, քանի որ խնդիրն առնչվում է հայ եկեղեցուն անգնահատելի ծառայություն մատուցած և իր կյանքի ողջ տարիները հայ ժողովրդին ու առաքելական եկեղեցուն նվիրած Սահակ Վարդապետին: Այնուհանդերձ ուշ չենք համարում և համբերությամբ սպասում ենք Մայր Աթոռի դիրքորոշմանը:
    Նյութին առաջինը սիրով արձագանքեց ՀՀ խորհրդարանի սփյուռքի, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը` ինչը որպես նոր Հայաստան կերտելու ճանապարհին արված օպերատիվ քայլ, բավական ողջունելի է: Նա խոստացավ հարցն անպայման ուսումնասիրել ու պահել ուշադրության կենտրոնում: Արդեն ժամեր անց պարոն Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ այդ մասին նամակն ուղարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
    Այսօր արդեն` ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հիշյալ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայանի ֆեյսբուքյան էջում տեսանք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի իրեն հասցեագրած գրություն-պատասխանը:
    Նամակում (ներկայացնում ենք լուսակրկնօրինակը) մասնավորապես հայտնվում է, որ նախարարությունը գերեզմանի տապանաքարի վնասման վերաբերյալ տեղեկացված չէ (միգուցե մեր հոդվածը չեն կարդացել): Հայտնվում է նաև, որ Սահակ վարդապետ Ամատունու Օշականում գտնվող տապանաքարը հաշվառված չէ որպես պատմա-մշակութային հուշարձան և ընդգրկված չէ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1983թ. հուլիսի 4-ի Հ377 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 29-ի Հ628 որոշմամբ հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Նախարարի գրության մեջ ասվում է, որ հարցը քննարկվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արագածոտնի թեմի առաջնորդի հետ, որը նույնպես հետաքրքրված է գերեզմանի գտնվելու տեղավայրով (Թեև տեղավայրը մեր հոդվածում հստակ մատնանշված է): 


    ՈՒրախ ենք, որ նամակին ընթացք է տրվում, միառժամանակ տխուր, որ անկախությունից հետո, հուշարձանների վերանայման նորարարական ծավալուն քայլեր մինչև օրս չեն ձեռնարկվել: Իհարկե՛ խորհրդային կարգերը, երբ եկեղեցին օրենքից դուրս էր համարել պետք է արգելափակեր նրան ծառայող` մասնավորապես իշխանական տոհմի զավակների մասին հիշատակումը, էլ ուր մնաց, որ պահպանության տակ վերցվեր նրանց առնչվող մասունքները, շենք շինություններն ու նրանց գերեզմանները, իհարկե ՛ պետք է անտեսվեին նրանց թողած գրական ու գիտական ժառանգությանը: ՈՒրիշ բան, որ երբ Անկախություն ձեռք բերեցինք պետք է վերիմաստավորեինք, արժեքների վերագնահատում կատարեինք: Հենց այս նպատակին է ծառայում Ամատունիների տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագիծը: Ո՞վ կարող է հիշել վերջին անգամ երբ է Սահակ Ամատունուն նվիրված միջոցառում կազմակերպվել առաջնորդանիստ Օշական գյուղում` այնտեղ որտեղ ծնվել ու իր մահկանացուն է կնքել: Մինչդեռ 19-20րդ դարերում Օշականի եկեղեցու, գմբեթի, Վահան Ամատունի իշխանի հուշաքարի և Օշականի միջնադարյան դպրոցի կառուցման մեջ հիմնական դերակատարություն ունեն Ամատունիները, իսկ այդ մասին շատ քչերը գիտեն: Օշականի հին դպրոցը, որ այսօր դպրատուն է և թանգարան` չկա նրա գլխավոր բարերարի` Նիկոդիմոս Ամատունու մասին, ոչ մի նյութ: Կամ` մի քանի ներկայացված «Արարատ» հանդեսում չես գտնի Սահակ Ամատունու հոդվածներից: Մենք բաց ենք համագործակցության համար և սիրով պատրաստ ենք Մայր Աթոռի հետ համագործակցելով Ամատունիներին վերաբերվող նյութերն ու տեղեկությունները դարձնել Օշական այցելողների ու լայն մասսաների սեփականությունը:
    Այժմ մեջբերենք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի գրության վերջին տողերը, որի իրագործումը կոտրելու է անցյալ դարից մնացած կարծրատիպերը.
    «...Հաշվի առնելով վերոնշյալը` նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է ուսումնասիրել խնդիրը, պարզել տապանաքարի գտնվելու տեղավայրը և նախարարություն ներկայացնել տեղեկություն պահպանվածության վիճակի և պատմամշակութային արժեք ներկայացնելու վերաբերյալ»:
    ՀՀ խորհրդարանի պատգամավոր Հարություն Բաբայանը տեղադրելով ֆեյսբուքյան էջում, գրել է. «Վստահ եմ, որ նախարարությունը կգտնի համապատասխան լուծումներ» ։
    Այս լավատեսությանը մենք ևս միանում ենք: Սպասենք դրական հանգուցալուծումների:
    Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի ու շատերի կողմից սիրված ու հարգված համեստ այս մարդը` Սահակ Ամատունին, կտակել էր իրեն թաղել հայրենի Օշական գյուղի Կոնդ կոչվող բլրի` Թուխ Մանուկ անունը կրող մատուռի մուտքի ձախ կողմում: Տեղադրվել է համեստ տապանաքար՝ անվան ու տարեթվերի արձանագրությամբ` մատուռի հարևանությամբ այլ մահկանացուների կողքին: Գոնե պետք է վերականգնվի միջնամասի ջարդված մարմարի մասը, որտեղ նշված է եղել նրա անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը` գոնե այդպես սերունդները չեն մոռանա նրան:

«Նիդերլանդական 0րագիր »

 «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածը   https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html   Այս թեմայով այլ նյութեր.   https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.