Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդները կայցելեն Արցախ

Անցյալ` 2018 թվականին Երիտասարդական հավաքи  ժամանակ,
որին մասնակցեց 400 երիտասադ

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 250 հայ երիտասարդ հուլիսի 4-7-ը ուխտավորաբար կայցելի  Արցախ` ծանոթանալու հերոսական երկրամասի հոգևոր-ազգային արժեքներին:
 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կազմակերպվող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությանը կմասնակցեն Հայաստանի, Արցախի   և Սփյուռքի թեմերի եկեղեցասեր երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:  Սպասվում է  նաև պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների, մշակութային գործիչների մասնակցությունը:
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվող համահայկական երիտասարդական հավաքի նպատակը հայ երիտասարդին ազգային-հոգևոր արժեքներին ծանոթացնելն է, ամրապնդելը կապը Մայր Հայրենիքի և Եկեղեցու հետ:
Քառօրյա հավաքի ժամանակ մասնակիցներըհնարավորություն կունենան այցելել Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաև կշփվեն հայրենյաց պաշտպանների հետ և իրենց երախտագիտությունը կհայտնեն մեր քաջարի զինվորներին:
Հավաքի գործնական մասն այս տարի նոր ձևաչափով է լինելու: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ կքննարկեն իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթա-դաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդների մեջ առաջնորդական կարողությունների զարգացմանը, թեմերի միջև համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ համաերիտասարդական նոր միջոցառումների նախագծմանը:

Անցյալ, 2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեց ավելի քան 400 երիտասարդ:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.