niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայ ժողովրդի պատմությունը աշակերտների մատուցմամբ / ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

Շարունակում ենք ներկայացնել  Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոցի  սաների պատրաստած աշխատանքները:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ


Աննա Կոստանյան
Մայակովսկու անվ. հ.7 դպրոց
8-ա դասարան
Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը:
Կ. Պոլիսի մերձակայքում գտնվող Սան Ստեֆանո ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում, 1878թ. Փետրվարի 19-ին կնքվեց ռուս-Թուրքական հաշտության պայմանագիր:Այն անվանվեց նախնական, քանի որ ենթադրվում էր Եվրոպային վերաբերող հարցերը քննարկել համաեվրոպական վեհաժողովում: Սան-Ստեֆանոյի պայմանագիրը բաղկացած էր 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Նրանում ասվում էր. «Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»: Պայմանագրի հոդվածներում կային հայերին վերաբերող հարցեր: Դրանց համաձայն բարենորոգումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում, մինչև ռուսական զորքերի
դուրսբերումը և որոնց մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին ռուսական
կողմին:Ռուսաստանին էին անցել Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտը ու Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները: Կարինը ու Բասենը
վերադարձվում էին Օսմանյան տերությանը:Այդ գավառների հայ բնակիչները նորից հայտնվում էին թուրքական վրեժխնդրության վտանգի առջև:

Հաշտության պայմանագիր

Ռուս և թուրք դիվանագետներն սկսեցին պատրաստվել հաշտության պայմանագիր կնքելուն: Կ.Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը հանդիպեց բանակցությունների ռուսական կողմի ղեկավար Ն. Իգնատևի հետ և խնդրեց հաշտության պայմանագրում  տեղ հատկացնել հայ ժողովրդի արդարացի ձգտումներին: Հայոց պատրիարը պահանջում էր պայմանագրում համապատասխան կետ մտցնել Ռուսաստանի հովանավորության տակ Արևմտյան Հայաստանում ինքնավարության ստեղծելու կամ Ռուսական զորքերի գրաված շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ:  Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը: Պայմանագիր 16-րդ հոդվածով:


16- հոդված
Այնտեղ առաջին անգամ օգտագործվում էր Հայաստան անվանումը, և Թուրքիան խոստովանում էր, որ իր տարածքում կան հայաբնակ մարզեր: Սան-Ստեֆանոյի պայմանագիրն ուժեղացրեց Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա և բարձրացրեց նրա միջազգային հեղինակությունը: Այդ պայմանագիրը կոչվում էր «նախնական», ուստի Անգլիան ու Ավստրո-Հունգարիան եվրոպական պետությունների վեհաժողով հրավիրելու առաջարկությամբ դիմեցին Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին: Մեծ տերությունները համաձայնության եկան Բեռլինում հրավիրել միջազգային վեհաժողով:
Հայկական հարցի առաջացումը
Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս
Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին
գործերի նախարարների, ապա
Անգլիայի պետական գործիչների հետ: Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝
վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:
ՎԵհաժողովը Բեռլինում
Վեհաժողովն սկսվեց 1878թ.հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:
Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:
---------------------------------------------

Նվարդ Սարդարյանը (Нвард Сардарян) պատմություն է դասավանդում Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոցում:
ՈՒսուցչուհին մեծ սիրով է կատարում իր գործը:  Նա  մշտապես իր  սաներին  Հայ ժողովրդի պատմությանը վերաբերվող  հանձնարարություններ է տալիս` սերմանում սեր դեպի հայրենի եզերքներն ու նրա հող  ու  ջրի մարդիկ: Նրա սաները մեծ սիրով հանձն են առնում ու գեղեցիկ մատուցմամբ ներկայացնում Հայ ժողովրդին առնչվող կարևոր իրադարձությունները:  ՈՒսուցչուհին գտնում է, որ սփյուռքում ապրող հայ երեխաներին (նաև մեծահասակներին) ևս հետաքրքիր կլինի դիտել և կարդալ  հայրենիքում ապրող իրենց հասակակիցների  կազմած ու ներկայացրած աշխատանքները:
Այս նախաձեռնությունը փոքրիկ քայլ է մեր  պատանի բարեկամներին` պատմությանը, ծանոթանալու և իրազեկվելու սեփական արմատներին ու ինքնությանը:
Tags: Առօրյա, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments