Եպիսկոպոսական Սուրբ Պատարագին մասնակցել է «Անի» հայ համայնքի ատենապետը

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագին մասնակցել է «Անի» հայ համայնքի ատենապետը

Այսօր` կիրակի 30-ը հունիսի, Մաստրիխտի «Անի» հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու հոգեբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգիսը հատուկ այց է կատարել Քյոլնի հայկական առաքելական եկեղեցի:Նա մասնակցել է մայիսի 12-ին եպիսկոպոսական ձեռնադրութեան ու օծման արժանացած Գերմանի

ոյ Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ պատարագին: Մաաստրիխտի եկեղեցական համայնքի անունից պարոն Լեւոնը շնորհավորել է եպիսկոպոսին եւ եկեղեցական վարչությանը` հանձինս գերաշնորհ, Գերմանիայի թեմի եւ Քյոլնի հայկական եկեղեցու առաջնորդի Սուրբ պարտականությունների բարեհաջող կատարման կապակցությամբ:Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչը տոնակատարությունից հետո զրուցել է եկեղեցու առաջնորդների ու հոգեւորականների հետ, պատիվ է ունեցել հանդիպելու Թուրքիայի հայտնի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի ( Garo Paylan - Կարօ Փայլան)հետ: Համաձայնեցված է, որ Փեյլանը հաջորդ անգամ այցելելու է Մաաստրիխտի հայկական համայնքը:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.