Բացառիկ արխիվային փաստաթուղթ

Յասմիկ Գեւորգի Յարութիւնեանը ծնուել է 1991 թ. մայիսի 9-ին, ՀՀ Արագածոտնի 

Յասմիկ Գեւորգի Յարութիւնեանը
Յասմիկ Գեւորգի Յարութիւնեանը

մարզի Ներքին Սասունաշէն գիւղում: 1999-2008 թթ. սովորել միջնակարգ դպրոցում, 2008-2012 թթ.՝ Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի կոչում: 2012 թ. ընդունվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, ստացել մագիստրոսի կոչում:  2012 թ.-ից աշխատում է Հայաստանի Ազգային արխիւում՝ որպէս առաջատար արխիւագետ: Մասնակցել է հանրապետական եւ միջազգային գիտաժողովների, հանդէս եկել Հայոց ցեղասպանութեանը, Սփիւռքին եւ հայագիտութեանը նուիրուած զեկուցումներով: 2014 թ.-ից  անդամակցում է Երիտասարդ պատմագետների ասոցիացիային: Կամաւորական աշխատանք է կատարել Երիտասարդ վերլուծաբանների հայաստանեան կազմակերպութիւնում՝ մասնակցելով խմբագրական աշխատանքներին: 2018 թ. գիտահետազոտական աշխատանք է կատարել Փարիզի Նուբարեան գրադարանում: Տիրապետում է  ռուսերէն, անգլերէն լեզուներին:


Կիլիկյան Հայաստանի արտոնությունները՝ ֆրանսիացի առևտրականներին


Ներկայացնենք ևս մի բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ այս անգամ 1321 թվականով թվագրված Կիլիկյան Հայաստանի թագավոր Օշին Ա Հեթումյանին փոխարինած նրա որդի Լևոն Ե Հեթումյանի հրամանագիրը, որով վերահաստատվում է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի առևտրականներին մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ նրա հոր՝ Օշինի Ա-ի 1314 թվականի հրամանագիրը, ըստ որի ֆրանսիացի առևտրականները Կիլիկյան Հայաստանի թագավորության նավահանգիստներն ազատ մուտքի և այնտեղ առևտրի իրավունք էին ստանում:

Ուշագրավ է, որ հրամանագրի հաստատման պահին Լևոն Ե-ն տակավին 11 տարեկան է եղել, և ներկայացվող փաստաթղթում առկա են պատանի թագավորի և նրա երկու խնամակալ իշխանների ստորագրությունները: Փաստաթուղթը պահվում է Մոնպելյեի քաղաքային արխիվում:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.