niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մուսասին Գուստավսոնի փոխարեն մրցելու է Լատիֆիի հետ


Անսպասելիորեն փոխվել է խառը մարտարվեստների ուժեղագույն UFC-ի  կազմակերպությունում իր անդրանիկ մրցամարտն անցկացնող մեր հայրենակից, նիդերլանդաբնակ Գեղարդ Մուսասու (Մովսիսյանի) մրցակիցը:Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում  ապրիլի 6-ի Ստոկոհոլմի Ericsson Globe Arena Մրցահարթակում  կիսածանր քաշային մարզիկ  Ալեքսանդր Գուստավսոնի հետ նրա ունեցած մենամարտին:Սակայն անակնկալ կերպով վերջերս մարզումների ժամանակ շվեդ մարզիկը վնասել է հոնքը և հետագա բարդություններից խուսափելու համար երեք բժիշկներ խորհուրդ չեն տվել Գուստավսոնին մարտի բռնվելու մեր մարզիկի հետ:Ի վերջո Շվեդիայի խառը մարտարվեստների (ММА ) ֆեդերացիան այս հարցը ևս փակված է համարել' կայացնելով Գուստավսոնին այս պայքարին չմասնակցելու վերջնական որոշումը:

Ժամեր առաջ UFC-ի նախագահ Դան ՈՒվայտը, որն այնքան էլ գոհ չէ բժիշկների կայացրած վճռից, լրատվամիջոցներին և մարզասերներին հայտնեց, որ Մուսասու հետ Գուստավսոնի փոխարեն մրցահարթակ կբարձրանա նրա  մեկ այլ շվեդ  թիմակիցն ու ընկերը' 29-ամյա Իլիր Լատիֆին:

Քանի որ մարտն անց է կացվելու շաբաթ օրը Լատիֆին պայման է դրել 5-ի փոխարեն խաղալ երեք ռաունդ,պատճառաբանելով, որ այս մրցապայքարին երկարաժամկետ չի նախապատրաստվել:Ցնայած այս փոփոխությանը, այնուհանդերձ մենամարտը չի դադարում լինել UFC on FUEL TV 9-ի գլխավոր իրադարձությունը: Խաղը հեռարձակվելու է(վճարովի) 120 երկրներում'  ավելի քան 20 լեզուներով:Մուսասին ինչպես և Լատիֆին իրենց անդրանիկ խաղն են անցկացնում UFC-ի կազմում :Վերջինս թեև «աչք ծակող» տիտղոսներ չունի, այնուհանդերձ  2 պարտության դիմաց գրանցել է 7 հաղթանակ, որից 5-ն ավարտել է վաղաժամկետ, վերջին 3-ում միայն տոնելով հաղթանակներ:Լատիֆին այնուհանդերձ ոչ հարմար մրցակից է լինելու Գեղարդի համար, ուժեղ է գոտեմարտելիս :

27-ամյա Մուսասին իր մրցակցին գերազանցում է 20 սմ հասակով, ունի ավելի շատ մենամարտելու փորձ (33 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն), Վերջին 6 տարվա ընթացքում կրել է ընդամենը մեկ պարտություն, Strikeforce- ի վերջին 6 մենամարտերն ավարտել է հաղթանակով, այսպիսով մնալով լուծարվող այս կազմակերպության իր քաշային կարգի մշտական չեմպիոնը:

Գուստաֆսոնին Լատիֆիով փոխարինելու առիթով մի փոքր մտահոգ է նաև Մուսասին, ում ներկայացուցիչները հետևյալ հայտարարությունն են արել.-«Գեղարդը և նրա թիմակիցները հուսախաբ են, որ չհաջողվեց հանդիպել Ալեքսանդր Գուստավսոնին: Միաժամանակ հասկանում ենք, որ նման բան պատահում է և Ալեքսին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք շնորհակալ ենք Իլիրին, ով վերջին վայրկյաններին իր վրա վերցրեց մարտը:ՈՒզում ենք վստահեցնել որ Գեղարդն  ի վիճակի է իր երկրպագուներին ցուցադրելու իսկական շոու:Եկել է ժամանակը»:

Գեղարդ Մուսասու թիմակիցները  շնորհակալություն են հայտնել UFC-ի նախագահին, նաև նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս մենամարտը կայացնելու համար:

«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարային կոլաժը' Նիդ. Օրագրի

Tags: Մարզական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments