Թումանյանը հոլանդերենով

Թումանյանը հոլանդերենով

Ինչպես հայտնի է Ամենայն Հայոց բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի և Մեծն Կոմիտասի  150-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում: Նիդերլանդների հայկական համայնքներն  այս  կապակցությամբ  զգալի աշխատանքներ են կատարել` տարբեր քաղաքներում կազմակերպելով  մեր մշակութային մեծերին նվիրված տարբեր միջոցառումներ: Գլխավորն  այնուհանդերձ Նիդերլանդացի գրասեր հասարակայնությանը մեր մեծերին ներկայացնելու խնդիրն էր կարևոր, որն էլ  պատվով նախաձեռնեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի  դեսպանությունը: Դեռ տարեսկզբին դեսպան Տիգրան Բալայանը` հայ համայնքի ներկայացուցիչների հետ  մշակութային և կրթական հարցերի քննարկմանժամանակ խոստացավ այս ուղղությամբ գործնական քայլեր անել:
Ինչպես հիմա տեղեկանում ենք`  Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության  նախագիծը իրականացման փուլում է։ Թարգմանությունն արդեն կատարվել է նիդերլանդացի հայագետ Anna Maria Mattaar-ի կողմից , գիրքը ներառված է Rubinstein հրատարակության աշնանային հրատարակությունների ցանկում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը։ Թարգմանությունն իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի Նախարարության օժանդակությամբ։
Թումանյանի հեքիաթների հոլանդերեն տարբերակը հասանելի կլինի Նիդերլանդների գրախանութներում և գրադարաններում: Այսպիսով Թումանյանի ստեղծագործությունները ի թիվս այլ լեզուների շուտով լույս կնծայվի նաև հոլանդերենով:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.