Հաագայի «Դեսպանատան փառատոնին» Հայաստանը ևս մասնակցելու է

Համաշխարհային մշակույթի ալիքը`  «Դեսպանատան փառատոնի» շրջանակում երկու օր կթևածի Հաագայում: Այն անցկացվելու է արդեն 7-րդ անգամ, այս տարվա սեպտեմբերի 6-ին`  շաբաթ, և սեպտեմբերի 7-ի կիրակի օրերին, գեղատեսիլ Լանգ Վորհաութում  (Lange Voorhout): Փառատոնը նշանակալի  դարձավ 2018 թվականից, երբ ավելի քան 60 դեսպանատներ միացան մշակութային  այս տոնին եւ իրենց երկրների փորձով ու ավանդույթով կիսվեցին ներկա բոլոր հյուրերին ու այցելուներին:

Մշակույթների  փառատոնում ներկայացվելու են փոփ, ջազ, ժողովրդական եւ դասական   երաժշտություն,  խոհանոցի հարուստ ուտեստներ, թատրոն, գրականություն, նորարարական արվեստ: Մի  խոսքով բոլոր  ներկա գտնվողները  մշակույթի ուսումնասիրության միջոցով  կօգտվեն տարբեր, անվճար ծրագրերից, այն հետաքրքիր կլինի բոլոր տարիքային խմբերի մասնակիցներին:  Երկու օր զբոսնելով Lange Voorhout-ի ծառապատ  այգու երկայնքով ու շրջագայելով տարբեր երկրների տաղավարներով  մասնակիցները կծանոթանան աշխարհի տարբեր անկյուններում արարված գեղեցիկի և մարդկայինի ներդաշնակությանը:

Ի թիվս այլ երկրների, փառատոնին իր  ներկայությունն է ապահովվելու  Հայաստանը: «Դեսպանատան փառատոնին» մեր  դեսպանության կազմակերպությամբ ներկայացվելու  են Հայաստանի մշակույթն ու խոհանոցը, ձեռագործ աշխատանքները, հուշանվերներ, մետաքսե վզկապեր, խեցեղեն, լեռնային բուսաթեյ,  հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ:

Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին  մատուցել, ներկայացնելու  է հայտնի հայկական խորոված ու այլ ուտեստներ` ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիք եւ չոր միրգ:
Հայ  երգն  ու պարը ներկայացնելու են Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաները:
«Դեսպանատան փառատոնում» հայկական տաղավարը նույնպես կազմ ու պատրաստ  ընդունելու և ողջունելու  է բոլոր այցելուներին, նրանց հետ  կիսելու է զարմանահրաշ հայկական  մշակույթի ու խոհանոցի նմուշներով``անկրկնելի պահեր պարգևելով բոլորին:
Nid.oragir

Փառատոնի  մասին` դեսպանության էջում
https://www.facebook.com/events/338480427084737/

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.