«Քայլ առ քայլ»` հնից դեպի նորը

Thursday, 15 August 2019

«Քայլ առ քայլ»` հնից դեպի նորը

Villa Sauber Մոնակոյի ազգային թանգարանում հիշյալ խորագրով ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 29-ը

Nouveau Musée National de Monaco

Fabrizio Moretti«Նիդերլանդական օրագրի» շրջող օբեկտիվը Մոնակոյում ականատես եղավ մի  բացառիկ ցուցահանդեսի: Այն կրում է «Քայլ առ քայլ» վերնագիրը և պատկերացում է տալիս ժամանակակից  դիլերների արվեստի նկատմամբ ունեցած նոր վերաբերմունքի  մասին: Ցուցահանդեսը բացվել է ապրիլի 25-ին  «Վիլլա Սուբեր» Մոնակոյի  նոր ազգային թանգարանում (Villa Sauber)  և գործելու է մինչև  սեպտեմբերի 29-ը: Ֆաբրիզիո Մորետիի հավաքածուն հանրությանը առաջին անգամ ներկայացնելու  է երեսունինը հին ու  նոր վարպետների գործեր` սկսած գոթական ժամանակաշրջանից  մինչև վաղ Վերածննդի շրջանը, ներառելով Մաներիզմի և Բարոկկոյի ոճերը, Մորետիի հավաքածուն մեզ բերում է դեպի նոր ժամանակների ճանապարհով:

Սա եզակի և  բավականին բազմազան գլուխգործոցների յուրօրինակ փոքրիկ հավաքածու է:  Խիստ ընդգծված`  ինչպես Սպինելո Արետինոյի և Յանիս Կունելիսի գործերը, գայթակղիչ, ինչպես Լորենցո Բերնինի (1598-1680), Գվիդո Գանյաչիի (1601-1663) Ջորջ Քոնդոյի (ծնվ.1957) նկարները,  վերջացրած գերաստղերի` Պոնտորմոնի (1494-1557), Գերհարդ Ռիխտերի (ծնվ.1932) և Լուչո Ֆոնտանայի (1899-1968) գործերը:

Ցուցահանդեսում պետք չէ  հավաքածուի կտորների միջև որոնել հնարավոր փոխազդեցությունները, այլ պետք է կենտրոնանալ կոլեկցիոների զգացողության և տեսլականի վրա: Սա հին ու  նոր  ժամանակների ստեղծագործությունների ցուցադրում չէ, այլ բոլոր  ժամանակների մի ամբողջական համադրման պատկեր:

Հավաքածոյի հեղինակի  մասին ասենք, որ Ֆաբրիզիո Մորետին ավարտել է  Ֆլորենցիայի համալսարանի գրականության ֆակուլտետը, Տոսկանյայի հայտնի  հնագետ Ալֆրեդոյի որդին է, քսաներկու տարեկան հասակում բացել է «Գալերիա Մորետտին» ՝ 

մասնագիտանալով Հին վարպետների գործերի ձեռքբերմամբ: Իր կարիերայի սկզբից  նա հավաքել է արևմտյան արվեստի վարպետների կողմից արված  բազմաժանր գործեր ՝ առանց տարբերակելու ժամանակաշրջանը, ժանրը և հեղինակներին:

Hay Azian

Nouveau Musée National de Monaco
Foto: Nid.oragir


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.