niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մեծ եղեռնի 98-ամյակի ոգեկոչում Նիդերլանդներում

Մեծ եղեռնի 98-ամյակի ոգեկոչում Նիդերլանդներում

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)«Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է, որ  Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 19-ից: Այդ օրը, ժամը 20-ին, Հաագայի Մեննոնական եկեղեցում համերգով հանդես կգան հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբը , Խաչատուր Ավետիսյանի համանուն ստեղծագործության հիման վրա , հայերեն լեզվով ' Ինես Լեյենի գլխավորությամբ: Ելույթ կունենա նաև «Աբովյան» մշակութային միության պարային խումբը (գեղ.ղեկավար Գագիկ Ավետիսյան): Ներկայացվելու է «Քարավան»  և «Մոմերով պար» գործերը:

Ապրիլի 24-ին  Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» Ասենի քաղաքի «Արմենիա» հաստատության հետ համատեղ ժամը 13-ին կազմակերպելու է  այցելություն  Մեծ Եղեռնի  հուշարձան, որտեղ ծաղկեպսակ է դրվելու անմեղ զոհերի  հիշատակին:Այս այցելությանը կհաջորդի  հարակից «Դե Բոսկամպ» գերեզմանատան սրահում տեղի ունեցող ոգեկոչման արարողությունը, որտեղ ասմունքի և գեղարվեստական համարների հետ մեկտեղ  կհնչեն ելույթներ Հայոց Ցեղասպանության թեմաներով:

Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ  տեղի կունենան  նաև երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում' հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:

«Նիդերլանդական Օրագիր»

Tags: Նիդերլանդական օրագիր, հաղորդագրություն. միջոցառում
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments