Եվրոպական Lidl առևտրային ցանցը իր զբոսաշրջային քարտեզում ներառել է Հայաստանը

Tuesday, 10 September 2019

Եվրոպայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը առաջիկայում ավելանալու է

Եվրոպական Lidl առևտրային  ցանցը  իր զբոսաշրջային քարտեզում  ներառել է ուղևորություն  դեպի Հայաստան: «Lidl voyages» տուրիստական ծառայությունը Հիմնականում իր այցելուներին առաջարկում է հայաստանում լինել  6 գիշեր ու 7 ցերեկ: Գինը զեղչով` 899 եվրոյից հասնում է  2249 Եվրո: Զբոսաշրջիկների երթուղին «Նոյի հայրենիքում» բազմազան երթուղիներ է ընդգրկում: Լայն ծրագիր է նախատեսված 2020 թվականին: Համացանցում ընկերությունն արդեն գովազդում և խրախուսում է Հայաստան այցելությունը: Ինչպես այս տարի, եկող տարի  նույնպես տուրիստական սեզոնը մեկնարկելու է մարտ ամսից և ձգվելու է մինչև հոկտեմբեր:
Սա աննախադեպ հնարավորություն է եվրոպացիների Հայաստան այցելության խթանմանը:
Որպեսզի ընթերցողը պատկերացում  կազմի հանրախանութների այս ցանցի մասին, ասենք,որ  այն գործում է աշխարհի մոտավորապես 30 երկրներում: Գերմանական «Լիդլի»խանութների ցանցն ունի 10 հազ 500-ից ավելի մասնաճյուղ, որից օգտվում են միլիոնավոր հաճախորդներ:
Հանրախանութների այս  ցանցը լայն մասայականություն է վայելում Նիդերլանդներում: Գլխամասային գրասենյակը գտնվում է Հյուսիսային Հոլանդիայի Հուիզեն քաղաքում: Այստեղ է գտնվում կառավարիչ մարմինը, գնումների, ավտոմատացման և անշարժ գույքի վարչությունները: Lidl Nederland- ը բաղկացած է հինգ շրջաններից և ունի վեց բաշխիչ կենտրոն (Tiel, Weert, Heerenveen, Etten-Leur, Waddinxveen and Zwaag), որից Հոլանդիայում գտնվող բոլոր 425 խանութները  մատակարարվում և ղեկավարվում են: «Լիդլի» Խոշոր բաշխիչ կենտրոններից մեկն  էլ Հազելդոնքում  է՝  Նիդեռլանդների և Բելգիայի սահմանին: Մատակարարման կենտրոնը համատեղ օգտագործվում են Lidl Netherlands- ի և Lidl Belgium- ի կողմից:
Առաջին հոլանդական Lidl խանութը բացվել է 1997 թվականին Ուդենում (Noord-Brabant): Բենելյուքսում հաշվում է 720-ից ավելի Լիդլի խանութ:

Ի դեպ, տեղին է նկատել, որ զբոսաշրջիկների Հայաստան այցելության ակտիվություն է նկատվում Նիդերլանդների ազգաբնակչության շրջանում` շնորհիվ  հայ համայնքի, հայկական կազմակերպությունների և դեսպանության կատարած ակտիվ աշխատանքի:Բերենք երկու օրինակ. տարեսկզբին իր հետ զբոսաշրջային խումբ էր Հայաստան  բերել Սվետլանա Անդրեսյանը(Ալմելո): Այժմ նոր  խումբ է համալրվում: Իսկ վերջերս էլ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հայաստան ենք ճանապարհում հերթական հոլանդացի զբոսաշրջիկներին` մեր հարևաններին, ովքեր հայկական գինիներին և խոհանոցին, մշակույթին Նիդերլանդներում ծանոթանալուց հետո` գալիս են այն բացահայտելու»։

Իսկ ամենաուրախալին Եվրոպական խոշոր օպերատորների ընդգրկումն է հայաստանյան զբոսաշրջային ոլորտ:
Իրոք, Հայաստան այցելողների բանակը ստվարանում է և այն  նկատելի կլինի մոտակա ժամանակներում:
NidOragir

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.