Նիդերլանդներում կրկին ցուցադրվելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

Saturday, 14 September 2019


Նիդերլանդների EYE Film ինստիտուտ թանգարանում սեպտեմբերի 23-ին ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:
Ամստերդամում գտնվող Նիդեռլանդների ամենամեծ կինոընկերություն-արխիվ-թանգարանի հավաքածուն բաղկացած է 46000 ֆիլմից, 500000 լուսանկարից, 41.500 ցուցապաստառից, պահպանվում են բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, կինոգործիչների արխիվներ և կինոնկարի հետ կապված հազարավոր առարկաներ: Ֆիլմերի ժողովածուն ընդգրկում է կինոյի ամբողջ պատմությունը ՝ սկսած 19-րդ դարի վերջի համր ֆիլմերից մինչև ժամանակակից արտադրություններ: Հավաքածուն, որին պարբերաբար ավելացվում են հոլանդական և օտարերկրյա տիտղոսները, ոգեշնչման աղբյուր է թանգարանի կինոնախագծերի և ցուցահանդեսների համար:
Desmet հավաքածուն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2011-ի Հիշողության համաշխարհային ցանկում:

EYE Film ինստիտուտ թանգարանի կայքում (https://www.eyefilm.nl/film/the-color-of-pomegranates-1?program_id=292131)  բարձրակարգ կերպով է ներկայացված Սեպտեմբերի 23-ին ցուցադրվող «Նռան գույնը» ֆիլմը: ինչպես իրենք են գրել`  անվիճելի դասական, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու  բարձր գնահատականի արժանացած սիրված ֆիլմերից է: Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նվիրված է 18-րդ դարի հայ բանաստեղծ Հարություն Սայադյանին` (Սայաթ Նովա) «Երգի թագավորին»: Փարաջանովի բանաստեղծական վիզուալ նկարչական ֆիլմը արգելվեց խորհրդային իշխանությունների կողմից: ֆիլմը այժմ կարելի է տեսնել վերականգնված`  ծրագրավորող Լեո վան Հենի ներկայացմամբ:

Պատկերներ, երազներ, կրոնական սիմվոլիզմ, բանաստեղծի և նկարչի դերակատարության վերաբերյալ մանրամասներ. Դժվար չէ հասկանալ, թե ինչու է Տարկովսկին այդքան բարձր  գնահատել խորհրդային կինոռեժիսոր (հայկական ծագմամբ) Սերգեյ Փառաջանովի (1924-1990) ֆիլմերը: Եվ գնահատանքը փոխադարձ էր, Փարաջանովն իր հերթին ըստ արժանվույն է գնահատել Տարկովսկու արվեստը:

Մարտին Սկորսեզ հիմնադրամի օգնությամբ վերջերս վերականգնվեց Փարաջանովի գլուխգործոցը: Այն ներկայացվեց Կաննում, իսկ այժմ էլ այն կարելի է դիտել Ամստերդամի EYE Film ինստիտուտ թանգարանում սեպտեմբերի 23-ին ժամը 19-ին, տոմսն արժե 11 Եվրո, հասցեն`Eye Film Museum
IJpromenade 1, 1031 KT Amsterdam

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.