niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Տիգրան Բալայանը շնորհավորել է նիդերլանդահայերին անկախության օրվա կապակցությամբ

Saturday, 21 September 2019

Տիգրան Բալայանը շնորհավորել է նիդերլանդահայերին անկախության օրվա կապակցությամբ


Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր բոլոր հայրենակիցներին, մասնավորապես նիդերլանդահայերին դեսպանության ֆեյսբուքյան էջով կարճ ուղերձ է հղել` շնորհավորելով Անկախության օրվա առթիվ : Նա շնորհակալություն է հայտնել ջերմ ու սերտ համագործակցության համար: Դեսպանն իր ուղերձը այսպես է եզրափակում. «Նիդերլանդներ ժամանելուց ի վեր գրեթե 10 ամիսների ընթացքում մշտապես զգացել եմ այդ աջակցությունն ու նվիրումը և համոզված եմ համատեղ ջանքերով կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել ինչպես երկկողմ հարաբերությունները այնպես էլ նպաստել մեր երկրի զարգացմանը, ապահովել ներդրումներ, նպաստել աշխատատեղերի ավելացմանը: Այս ուղերձով խոր հարգանք ունենալով ձեր կատարած աշխատանքի ու ներգրավածության հանդեպ կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ»:

Tags: Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments