Լրացավ Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պաշտոնավարման մեկ տարին

Լրացավ Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պաշտոնավարման և դեսպանատան ֆեյսբուքյան կայք էջի մեկ տարին

Հոկտեմբեր ամսվա դեսպանատան ֆեյսբուքյան էջը հարուստ է Հայաստանի արտաքին և ներքին, տնտեսական քաղաքական կյանքին առնչվող ամենատարբեր լուրերերով ու նորություններով:Տեղեկատվություններին ավելի մանրամասը հաղորդակից լինելու համար խորհուրդ ենք տալիս այցելել ու կարդալ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան էջը: այսօր` նոյեմբերի 5-ին լրանում է էջի` որպես Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության բաց լսափողի մեկ տարին:Էջն անմիջապես գործել սկսել է անցյալ տարի, դեսպան Տիգրան Բալայանի Նիդերլանդներ` նոր նշանակման վայր տեղափոխվելուց անմիջապես հետո: Այս առնչությամբ դեսպանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Բազմաթիվ ծրագրերով ու երկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գաղափարներով ժամանեցի նստավայր երկիր»։Ամփոփելով դեսպանատան էջի մեկ տարվա արդյունքներն արդեն կարելի է եզրահանգել, որ, իրոք շատ մտահաղացումներ ու ծրագրեր ի փառս մեր հայրենիքի իրագործվել, կյանքի է կոչվել: Բնականաբար ավելի շոշափելի արդյունքների դեռ պետք է սպասել:«Նիդերլանդական օրագիրը» հոկտեմբեր ամիս

ը ներառյալ արդեն թողարկել է դեսպանատան կայքի անցած 12 ամիսների համառոտ նյութերը: Այն ընթերցելով`արդյունքների մասին, ինքներդ կարող եք եզրակացության հանգել:Օգտվելով առիթից շնորհավորում ենք Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայքի ստեղծման մեկ տարին, նրա 

մոտ 2000 հետևորդներին, արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին` գործունեության մեկ տարին լրանալու կապակցությամբ:Դեսպանատան կայք էջի մեկ տարվա ամփոփման համառոտ ցանկին ծանոթանալու համար այցելեք #ՆիդՕրագրի, կամ դեսպանության կայք էջեր:https://www.nidoragir.com/2019/11/2019.htmlhttps://www.facebook.com/armembhague/


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.