niderlandakan

Tigran Balayan is ambassadeur voor Armenië in Den Haag. ‘Armenië is openluchtmuseum en pelgrimsreis’

Տիգրան Բալայան` Հաագայում ՀՀ դեսպան. «Հայաստանը բացօթյա թանգարան և ուխտագնացության վայր է»

Այս վերնագրով հրապարակվել է  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը   ընթերցողի լայն շրջաններին հայտնի  «Nederlands Dagblad» հանդեսին:  Այն լույս է տեսել նոյեմբերի 19-ին` թերթի առցանց և տպագիր տարբերակներով: Ներկայացնում ենք նյութի հայերեն թարգմանությունը:

Տիգրան Բալայան` Հաագայում ՀՀ դեսպան. «Հայաստանը բացօթյա թանգարան և ուխտագնացության վայր է»

Այս վերնագրով հրապարակվել է  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը   ընթերցողի լայն շրջաններին հայտնի  «Nederlands Dagblad» հանդեսին:  Այն լույս է տեսել նոյեմբերի 19-ին` թերթի առցանց և տպագիր տարբերակներով: Ներկայացնում ենք նյութի հայերեն թարգմանությունը:

Հոլանդիան հավանաբար հաջորդ տարի դեսպանություն կունենա Հայաստանում ՝ աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և Կովկասում միակ երկիրն  առանց Հոլանդիայի ներկայացուցչության է: Դեսպանատան բացումը շատ կարևոր է, ասում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանը: «Հայաստանը ժողովրդավարական կղզի է ավտորիտար երկրների ծովում»:

ՀԱԱԳԱ
Հայ դիվանագետ Տիգրան Բալայանին (42 տարեկան), անցյալ տարի առաջարկել էին դեսպան նշանակել. «Երբ ցանկում տեսա Հաագան, արագ համաձայնությունս տվեցի»:

Նա հավատում է Նիդերլանդներին, Բալայանն այդ մասին դեսպանատան իր աշխատասենյակում խանդավառությամբ է բարձրաձայնում: Դիվանագետը տարիներ շարունակ այդ ուղղությամբ աշխատանքներ է տարել հայրենի երկրում: Մասամբ նրա շնորհիվ ավելի քան տասը տարի առաջ Նիդերլանդներում Հայաստանի հյուպատոսություն բացվեց, հետո արդեն 2011-ին՝ դեսպանատուն:

Անցյալ տարի դեսպան դառնալուց ի վեր Բալայանը ակտիվորեն քարոզում, աշխատում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում Նիդերլանդների դեսպանատուն բացելու համար: Այժմ Հայաստանին ամենամոտ նիդերլանդական եռագույնը ծածանվում է հարևան Վրաստանում՝ դեսպանության շենքին: Եթե իրագործվի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կոալցիոն կուսակցությունների առաջարկությունը, ապա իրավիճակը մի քանի ամիսների ընթացքում կփոխվի:

Հինգշաբթի ChristenUnie-ի, CDA- ի, D66- ի և VVD- ի պատգամավորները լրացում առաջարկեցին արտաքին գործերի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այս բյուջետային փոփոխությունը հնարավորություն կտա 2 միլիոն եվրո տրամադրել Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան բացման ծախսերի համար:

«Դեսպանատան միջոցով մենք ուզում ենք աջակցել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը», - պարազբանում է ChristenUnie- ի պատգամավոր Ջուլ Ֆորդևինդը: «Դա խրախուսանք է ներկայիս կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհին։»

Պատմական կապեր

Բալայանը վերջին մեկ տարվա ընթացքում հաճախ է շփվել Ֆորդևինդի և խորհրդարանի մյուս պատգամավորների` ներառյալ CDA-ի անդամներ Պիտեր Օմտզիխտի և Մարտին ֆան Հելֆերտի հետ: «Կոալիցիայի այս առաջարկը դրական քայլ է: Մենք ունենք դարերի խորքից եկող պատմական կապեր, որոնք միայն ավելի կուժեղանան, երբ Երևանում դեսպանատուն բացվի»:

-Կոալիցիոն կուսակցությունների ներկայացրած փոփոխություններում աջակցություն է հայտնվում Հայաստանում ժողովրդավարական նորացմանը: Դեսպանատան ներկայությունը հանդիսանալու՞ է կարևոր քաղաքական գործոն:
«Այո, շատ կարևոր: Անցյալ տարվանից ի վեր Հայաստանի կառավարությունը իրականացնում է տնտեսական և քաղաքական խոշոր բարեփոխումներ: Մենք ապացույց ենք, որ երկիրն առանց մի կաթիլ արյան կարող է անցում կատարել դեպի ժողովրդավարական հասարակություն: Իհարկե մեր տարածաշրջանում, որը տեսել է բռնություններ և ցեղասպանություն, դա ակնհայտ չէ: Հայաստանը ժողովրդավարական կղզի է ՝ շրջապատված ավտորիտար երկրներով. Արևելքում ՝ Ադրբեջանն է, իսկ արևմուտքում ՝ Թուրքիան: Ահա թե ինչու է կարևոր, որ Նիդերլանդները `մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում աշխարհի առաջատար երկիրը, աջակցեն մեզ իր ներկայություն ապահովելով մեր երկրում»:

-Նիդերլանդներն ու Հայաստանը միմյանց առաջարկելու որևէ բան ունե՞ն:
«Անկասկած, վերցնենք տուրիզմը. Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան այցելած հոլանդացի զբոսաշրջիկների թիվը աճել է 40 տոկոսով: Մի գեղեցիկ պատմություն ներկայացնեմ. Վերջերս հոլանդացի զբոսաշրջիկների բախտը բերեց, երբ անծանոթ մի տղամարդ բարձրացավ նրանց տեղափոխող երկհարկանի ավտոբուս: Նա վերցրեց խոսափողը և ասաց. «Հարգելի հյուրեր, ես Հայաստանի վարչապետն եմ և ձեզ այսօր կուղեկցեմ Երևանի տեսարժան վայրերով»: Դրանից հետո վարչապետը նրանց հրավիրեց իր աշխատավայր գինի համտեսելու համար: Իհարկե, բոլոր զբոսաշրջիկները ցանկություն հայտնեցին շուտով կրկին վերադառնալու »:

-Ի՞նչ են տեսնում Հայաստանում զբոսաշրջիկները քրիստոնեական պատմության մասին:
«Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ` յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար, բայց քրիստոնյաների համար դա իսկական ուխտագնացության վայր է: Հայաստանը աշխարհում առաջին պետությունն է, որ 301թ. քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն: Այն վեց դարերի ընթացքում, երբ Հայաստանն անկախ պետություն չէր, Հայ առաքելական եկեղեցին և դարերից եկած մեր այբուբենն ու լեզուն այն երկու ինստիտուտներն էին, որոնք պահպանեցին մեր ինքնությունը: Երբևէ կառուցված ամենահին եկեղեցիները Հայաստանում են, և Հայաստանում կան Հիսուս Քրիստոսի հետ կապված մասունքներ, ինչպիսիք են Գեղարդը, որով խոցվեց Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Դուք կարող եք տեսնել Հայաստանում քրիստոնեության հետ կապված ողջ պատմությունը»:

-Հայաստանը սահմանակից է Թուրքիային և Իրանին, իսկ հյուսիսում կանգնած է Ռուսաստանը: Ի՞նչ է կարող է հետաքրքրել Նիդերլանդներին զբոսաշրջությունից բացի:
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է և, հետևաբար, հսկայական շուկաների դարպաս: Միջազգային առևտուրը ներկայումս բնութագրվում է տնտեսական պատժամիջոցներով, ինչպես, օրինակ, Եվրոպական միության և Ռուսաստանի միջև: Բայց եթե Հայաստանում ձեռներեցները ապրանք են արտադրում, ապա նրանք կարող են դրանք արտահանել Ռուսաստան ՝ ներմուծման 0,0 տոկոսով: Եվ մի մոռացեք հսկայական իրանական շուկան, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առեւտրի պայմանագիր»:
Նիդերլանդներն են որոշել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ Իրանն էլ իր խնդիրներն ունի:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավ են գոնե միայն այն պատճառով, որ այնտեղ 2,5 միլիոն հայ է ապրում: Ես ի գիտություն եմ ընդունում հոլանդացիների դիրոքորոշումը, բայց ես իրավասու չեմ մեկնաբանելու՝ ընդունում եմ դրանք, թե՝ ոչ։

-Դուք խոսեցիք մի տարածաշրջանի մասին, որը բնութագրվում է բռնություններով և ցեղասպանություններով: Նիդերլանդները երբեք չեն ճանաչել ավելի քան մեկ միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն, բայց խոսում է ցեղասպանության «հարցի» մասին: Արդյոք դա ստվեր չի գցում դեսպանատուն բացելու գաղափարի վրա:
«Թույլ տվեք պարզ լինել. Այդ ճանաչումը լինելու է: Այն, որ մենք դեռ պետք է պայքարենք ճանաչման համար երեսպաշտությո՞ւն է։
Հստակ է, որ Օսմանյան կառավարության կողմից հայերի սպանությունը` ցեղասպանություն է, և կարևոր է դա այդպես անվանելը: Ոչ թե այն պատճառով, որ այդ տերմինը կարևոր է, այլ հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու համար: Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանությունը պետք է նաև ավելի կարևոր տեղ ունենա կրթական նյութերում: Ինչու՞ այդ մասին դպրոցական դասագրքերում այդքան քիչ բան կա, բայց շատ բան ուսուցանում են Շոայի մասին: Կարո՞ղ եք դա երկակի ստանդարտ համարել:
Ճանաչումը կարևոր է երիտասարդությանը տեղեկացնելու կատարված վայրագությունների մասին: Երբ Ադոլֆ Հիտլերը հրամայում էր ոչնչացնել հրեաներին, նա վստահորեն ասաց. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»: Դա տեղի է ունենում, երբ մենք մոռանում ենք այդ վայրագությունները: Մենք կարող ենք միայն անցյալից սովորել, եթե ընդունենք անցյալը»:

-Ի՞նչ կարող են սովորել հոլանդացիները Հայաստանից:
«Սա մի ընկալեք որպես բողոք, բայց ՝ մարդկանց միջև փոխադարձ շփումները: Հայաստանում անհավանական է, որ դուք էլեկտրոնային նամակն անպատասխան  թողնենք, կամ ամեն անգամ հետաձգեք նշանակված հանդիպումը: Սա հավասարապես վերաբերում է պետական կառույցներին ու մասնավոր ընկերություններին: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք . Հոլանդացիները շատ լավ ու քաղաքավարի մարդիկ են, այստեղ հիանալի է ապրել»:
Թարգ.` Նիդ.օրագիր

Tigran Balayan is ambassadeur voor Armenië in Den Haag. ‘Armenië is openluchtmuseum en pelgrimsreis’

NEDERLANDAmbassadeur Tigran Balayan van Armenië, gefotografeerd bij de Armeense, de Europese en de Nederlandse vlag. | beeld Dirk Hol

19 november 2019, 03:00aangepast 19 november 2019, 07:16

 Auke van Eijsden 

Nederland krijgt waarschijnlijk volgend jaar een ambassade in Armenië, de oudste christelijke natie ter wereld en het enige land in de Kaukasus zonder Nederlandse vertegenwoordiging. De komst van een ambassade is erg belangrijk, zegt de Armeense ambassadeur in Nederland. ‘Armenië is een democratisch eiland in een autocratische zee.’

Den Haag

Toen hem vorig jaar werd gevraagd ambassadeur te worden, kon de Armeense diplomaat Tigran Balayan (42) kiezen uit een flink aantal landen. ‘Maar toen ik op dat lijstje Den Haag zag staan, was de keuze snel gemaakt.’

Hij gelooft in Nederland, roept Balayan enthousiast door zijn kantoor op de ambassade. Daarom zet de diplomaat zich al jaren in voor samenwerking met zijn thuisland Armenië. Mede dankzij hem kwam er ruim tien jaar geleden een Armeens consulaat in Nederland. Mede dankzij hem werd daarvan in 2011 een ambassade gemaakt. En sinds hij vorig jaar ambassadeur werd, maakt hij zich sterk voor een Nederlandse ambassade in de Armeense hoofdstad Jerevan. Nu wappert de dichtstbijzijnde driekleur boven de ambassade in buurland Georgië. Maar als het aan de coalitiepartijen in de Tweede Kamer ligt, komt daarin binnen enkele maanden verandering. Kamerleden van ChristenUnie, CDA, D66 en VVD dienden donderdag een amendement in bij het begrotingsdebat over Buitenlandse Zaken. Daarmee wordt structureel 2 miljoen euro vrijgemaakt om een ambassade in Armenië te kunnen bekostigen. ‘We willen met een ambassade de fluwelen revolutie die in Armenië plaatsvindt ondersteunen’, licht ChristenUnie-Kamerlid Joël Voordewind toe. ‘Het is een aanmoediging voor de omwenteling die de huidige regering maakt door corruptie te bestrijden en de rechtsstaat en democratie te versterken.’

historische banden

Balayan sprak het afgelopen jaar vaak met Voordewind en andere Kamerleden, waaronder CDA’ers Pieter Omtzigt en Martijn van Helvert. ‘Een erg positieve stap’, noemt hij de coalitieplannen. ‘We hebben eeuwenoude historische banden die met een ambassade in Jerevan alleen maar sterker worden.’

De coalitiepartijen spreken in het amendement steun uit voor de democratische vernieuwingen in Armenië. Is de komst van een ambassade een belangrijk politiek signaal?

‘Ja, erg belangrijk. Sinds vorig jaar voert de Armeense regering grote economische en politieke hervormingen door. Wij zijn het bewijs dat een land zonder bloed te vergieten de omslag kan maken naar een democratische samenleving. Zeker in onze regio, die wordt gekenmerkt door geweld en genocide, is dat niet vanzelfsprekend. Armenië is een democratisch eiland in een zee van autocratische landen: Azerbeidzjan in het oosten en Turkije in het westen. Daarom is het zo belangrijk dat Nederland – de wereldwijde kampioen op het gebied van mensenrechten en democratie – steun uitspreekt door in ons land aanwezig te zijn.’

Hebben Nederland en Armenië elkaar iets te bieden?

‘Absoluut, denk aan toerisme: in de eerste zes maanden van dit jaar nam het aantal Nederlandse toeristen in Armenië toe met 40 procent. Leuk verhaal: een aantal Nederlandse toeristen had onlangs veel geluk toen een onbekende man hun dubbeldekker instapte. Hij pakte de microfoon en zei: “Beste gasten, ik ben de minister-president van Armenië en ga jullie vandaag rondleiden in Jerevan.” Na afloop nodigde hij ze uit op zijn werkkamer voor een wijnproeverij. Natuurlijk zeiden alle toeristen dat ze snel zouden terugkomen.’

Wat zien toeristen in Armenië van de christelijke historie?

‘Armenië is voor iedere toerist een openluchtmuseum, maar voor christenen is het een ware pelgrimsreis. Armenië is de eerste natie ter wereld die in het jaar 301 van het christendom de staatsreligie maakte. In de zes eeuwen dat Armenië geen onafhankelijke staat was, waren de Armeens-Apostolische Kerk en ons eeuwenoude alfabet de enige twee instituties die onze identiteit bepaalden. De oudste kerken die ooit zijn gebouwd staan in Armenië, en in onze musea liggen de relieken van Jezus Christus, zoals de speer die aan het kruis in zijn zij werd gestoken. Je kunt in Armenië de hele geschiedenis van het christendom zien.’

Armenië grenst aan Turkije en Iran en kijkt in het noorden tegen Rusland aan. Wat heeft Nederland daar naast toerisme te zoeken?

‘Armenië is lid van de Euraziatische Economische Unie (EEU) en daardoor de poort naar enorme markten. De internationale handel wordt momenteel gekenmerkt door economische sancties, bijvoorbeeld die tussen de Europese Unie en Rusland. Maar als ondernemers in Armenië goederen produceren, kunnen ze die met importtarieven van 0,0 procent naar Rusland exporteren. En vergeet de enorme Iraanse markt niet, waarmee de EEU een vrijhandelsverdrag heeft.’

Die sancties met Rusland zijn er niet voor niets, en Iran is ook niet bepaald het braafste jongetje van de klas.

‘Onze relatie met Rusland is goed, alleen al vanwege de 2,5 miljoen Armeniërs die er wonen. Ik begrijp de Nederlandse terughoudendheid, maar het is niet mijn positie om te zeggen of ik het daarmee eens ben of niet.’

U sprak van een regio die wordt gekenmerkt door geweld en genocide. Nederland heeft de massamoord op ruim een miljoen Armeniërs nooit erkend als genocide, maar spreekt van een ‘kwestie’. Geeft dat de plannen voor een ambassade een pijnlijk randje?

‘Laat ik duidelijk zijn: die erkenning moet er komen. Dat we nog steeds voor die erkenning moeten vechten, is hypocriet. Het is duidelijk dat de moord op Armeniërs door de Ottomaanse overheid pure genocide is, en het is belangrijk dat ook zo te noemen.

Niet omdat de term ertoe doet, maar om te voorkomen dat genocide in de toekomst plaatsvindt. Daarom moet de Armeense genocide ook een belangrijkere plaats krijgen in het onderwijs. Waarom staat daarover nog zo weinig in de schoolboekjes, maar wordt er wel veel geleerd over de Shoa? Kun je dat een dubbele standaard noemen?

De erkenning is belangrijk om jongeren bewust te maken van de gruwelijkheden die plaatsvonden. Toen Adolf Hitler de Joden wilde uitroeien, sprak hij ter geruststelling: “Wie heeft het vandaag nog over de vernietiging van de Armeniërs?” Dat gebeurt er wanneer we die gruwelen vergeten. We kunnen alleen van het verleden leren als we het verleden erkennen.’

Wat kunnen Nederlanders leren van Armenië?

‘Vat dit niet op als een klacht, maar: de interactie tussen mensen. Het is in Armenië ondenkbaar dat je een brief of e-mail onbeantwoord laat, of een afspraak telkens voor je uitschuift. Dat geldt vooral voor overheidsinstanties en bedrijven. Maar begrijp me niet verkeerd: Nederlanders zijn erg aardige en beleefde mensen, het is geweldig om hier te wonen!’ <

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.