niderlandakan

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Այս նյութը գրվել է Ամատունիների իշխանական տոհմի մասին  նախագծի շրջանակներում.

Իշխան Նիկոդիմոս Ամատունի.Ռուսաստանի ազգագրական թանգարանը (1914)
Իշխան Նիկոդիմոս Ամատունի.Ռուսաստանի ազգագրական թանգարանը (1914)

Իշխան Նիկոդիմոս Ամատունի.Ռուսաստանի ազգագրական թանգարանը (1914)

Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը  նախկինում  մինչև` 1917 թվականը կրել է «Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարան» անվանումը:

Ալեքսանդր 3-րդ
Ալեքսանդր 3-րդ

Ալեքսանդր 3-րդ Թանգարան ստեղծելու գաղափարը` ներկայացնել Ռուսաստանի կայսրությունում բնակվող ժողովուրդների մշակույթի  բազմազանությունը, պատկանել է  կայսեր Ալեքսանդր III-ին (1845-1894):  Նրա մահից հետո այն կյանքի  կոչվեց 1895-ի  ապրիլի 13-ին(25) կայսերական գերագույն հրամանով ՝ կայսեր Նիկոլայ II-ի (1868-1918) կողմից` ի  պատիվ իր հոր, Ալեքսանդր III- ի  կամքի ու վառ հիշատակի: Ապագա թանգարանը դրվել է խորը գիտական ​​հիմքի վրա: Համալսարանի առաջատար ազգագրագետները, հետազոտողները և գիտնականները ներգրավված էին դրա ստեղծման հայեցակարգի մշակման և հետագա գործունեության մեջ:  Համաձայն կազմակերպիչների ծրագրի, ազգագրական բաժանմունքը պետք է դառնար կենտրոնական պետական ​​ազգագրական հաստատություն ՝ պահպանելով և ուսումնասիրելով Ռուսաստանի ժողովուրդների ազգային կյանքը, մշակույթը և արվեստը:

 Նիկոլայ II
Նիկոլայ II

Նիկոլայ ԲԲացի  ազգագրական  և գեղարվեստաարդյունաբերական բաժանմունքից`  թանգարանը ունեցել է նաև Ալեքսանդր III- ի հիշատակի և գեղարվեստական բաժինները: Թանգարանի շենքը կառուցվել է ռուսական նեոկլասիցիզմի ոճով`1902-1913 թվականներին, ճարտարապետ Վ.Ֆ.Սվինինի (1865—1939) նախագծով: Այսպիսով Սամուել Դուդինի  (1863 — 1929)  նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ազգագրական բաժանմունքի  հիմնադրման տարեթիվը համարվում է 1895 թվականը: Այն հանրային  այցելությունների համար բացվեց միայն 1923 թվականին:
Ներկայումս Սանկտ Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի ազգագրական թանգարանը Եվրոպայում ամենամեծն է:  Այն պահում է Եվրասիայի Ռուսաստանին առնչված 157 ժողովուրդների մոտ կես միլիոն միավոր մշակութային ժառանգություն: Այս հանրաճանաչ թանգարանում ներկայացված իրերն  ընդգրկում և ցույց են  տալիս 19-20-րդ դարերի  սկսած 200 մարդ բնակչություն ունեցող փոքր, վերջացրած` մեծ  բնակչություն ունեցող ազգերի կենցաղը,  տեղական ճարտարապետությունն ու արվեստը,  կյանքը, կրոնը, ծնողներին վերաբերող ավանդույթները:
Թանգարանային ֆոնդի համակարգված ձևավորումը սկսվում է 1902 թվականից `ազգային բնօրինակ իրերի հավաքման և պահպանման համար մշակված հատուկ ծրագրի համաձայն:

ճարտարապետ Վ.Ֆ.Սվինին
ճարտարապետ Վ.Ֆ.Սվինին

Թանգարանի հավաքածուների համալրման առաջին նվիրատուները  եղան Նիկոլայ Երկրորդը և նրա ընտանիքի անդամները, որոնք թանգարանին տրամադրեցին Ռոմանովի դինաստիայի անձնական հավաքածուներից: Կայսր Ալեքսանդր III- ի Ռուսական թանգարանի ազգագրական բաժինը  բավականին հայտնի ռուս քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներից բացի  համալրել  ու արժեքավոր ցուցանմուշներ են տրամադրել նաև անվանի   հայազգի գիտնականներ` Ա.Ա. Լորիս Քալանթարը, Ս.Վ. Տեր-Ավետիսյանը, պաշտոնյա Ն.Ե Ամատունին և ուրիշներ: Վերջինս հետևողականորեն համագործակցել ու ակտիվ աշխատել է  թանգարանի հետ ստեղծման առաջին իսկ օրվանից:

Սա չի վրիպել նույն թանգարանի  Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջատար գիտնական,  պատմական գիտությունների թեկնածու  Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևի (1957-2013) աչքից: Ամատունին ազգագրական թանգարանի ֆոնդը համալրած ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եղել: Դմիտրևը Ամատունու գործունեության  մասին ծանոթացել է 2011 թվականից մինչև իր հանելուկային մահը` 2013 թվականը, երբ անհետ կորավ Ղազախստանի տափաստաններում...

Աշխարհբեկ Քալանթար (1884-1942)
Աշխարհբեկ Քալանթար (1884-1942)

Դմիտրևի ուսումնասիրությունն ավելի շատ վերաբերվում էր ազգագրական թանգարանի ազգագրական բաժնի հավաքածուների պատմությանը, նրա համալրման գործում Ամատունու  ունեցած ներդրմանը:   «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» ուսումնասիրության առաջաբանում, հատուկ շեշտադրությամբ է նշում թանգարանի հետաքրքիր հավաքածուների ձեռք բերման մեջ իշխան Նիկոդիմոս Ամատունու ունեցած ներդրումը: Նա հետևյալն է գրել.  « Ռուսական թանգարանի (ներկայումս ռուսական ազգագրական թանգարան) ազգագրական բաժնի օտարերկրյա ասիական ֆոնդերի ձեւավորման պատմության մեջ շատ հետաքրքիր էջեր կան, որոնք

Սմբատ Տեր-Ավետիսյան (1875-1943)
Սմբատ Տեր-Ավետիսյան (1875-1943)

տարբեր պատճառներով հատուկ ուսումնասիրության չեն արժանացել: Դրանց թվում ամենահետաքրքիրներից մեկն անկասկած Հարավպարսկական հավաքածուներն են, որոնք կապված են իշխան Ամատունու անվան հետ, նրա անունն անհայտ է գիտական աշխարհին»:
Դմիտրիևը Նիկոդիմոս Ամատունուն դասում է այն արևելագետ-տեսաբանների շարքը, ովքեր այս բնագավառում թեև հատուկ գիտական աշխատություններ չեն թողել, բայց իրենց պրակտիկ գործունեությամբ հսկայական ներդրում են ունեցել, նպաստել են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը: Նրա գործունեության մասին նյութերը պահվում են Պետերբուրգում Ռուսաստանի պետական պատմական արխիվում, իսկ հավաքածոները՝ ազգագրական թանգարանում:
« ... Ազգագրական բաժնի հավաքածուների պատմության համատեքստում մենք հիմնականում հետաքրքրված ենք Ն.Ի. Ամատունու  նավարկությամբ կազմակերպած արշավը Հարավային Պարսկաստան»- իր աշխատության մեջ եզրակացրել է գիտնականը և  ավելացրել.

Ն.Ե. Ամատունու ձեռագրերից
Ն.Ե. Ամատունու ձեռագրերից


«Ամատունին իր արշավի հաշվետվություններին կցել էր  «Պարսկաստանի քաղաքական վիճակը» նկարագրող փաստաթուղթ, որտեղ նա արտահայտել էր իր վերաբերմունքը Իրանում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ: Բացի այդ, Ամատունին փոխանցեց իր կողմից Հարավային Պարսկաստանում հավաքագրած նյութերը Ալեքսանդր Երրորդի ռուսական թանգարանի ազգագրական բաժնին: 1906թ. հոկտեմբերի 28-ին հայտնի արևելագետ Կ.Ինոստրանցևը, ով ղեկավարում էր Կովկասի և Միջին Ասիայի շրջանի ազգագրական բաժինը,Ամատունու  ձեռագրերը ներկայացրեց բաժինների խորհրդի նստաշրջանի, որոնք նկարագրում էին Պարսկաստանի բնակչության նյութական մշակույթը: Նա հայտնեց, որ բացի ազգագրական հավաքածուն, որ Ամատունին հավաքագրել է ազգագրական բաժնի միջոցներով, կա նաև Ամատունու սեփական միջոցներով 250 առարկայից կազմված հավաքածուն: Նոյեմբեր ամսին այդ իրերը դիտարկվել են խորհրդի անդամների կողմից և արժեվորվել են որպես թանգարանային  նմուշներ: Հավաքածուն կազմված էր տղամարդու, կանացի, մանկական հագուստի, կաշեգործության գործիքների, ճանապարհին օգտագործվող ծխելու պարագաների, սեղանի ճանապարհորդական պարագաների, ընտանի կենդանիների լծասարքերի տարբեր տեսականիներ:Հավաքածուն ներկայացված էր անձամբ Ամատունու կողմից:  Իրանական տերմինաբանությունը ճշտվել էր գրանցման ժամանակ` հայտնի արևելագետ Ա.Ն.Սամոյլովիչի կոմից » :

1910-16
1910-16
1914-16
1914-16
2018
2018

Հիշեցնենք, որ 1934-ին ազգագրական թանգարանը դարձավ ինքնուրույն ու կոչվեց` ազգագրության պետական ​​թանգարան: 1948-ի օգոստոսին, Մոսկվայում ԽՍՀՄ ժողովուրդների թանգարանի հավաքածուները հանձնելուց հետո, այն վերանվանվեց ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության պետական ​​թանգարան: 1992 թվականից ՝ Ռուսաստանի ազգագրական թանգարան (SEM):

Հաջորդ անգամ մանրամասը կանդրադառնամ Դմիտրևի ու նրա` «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»  աշխատությանը:

Hay Azian

ՈՒշադրություն.Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:


Ամատունիների շառավիղները

https://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html


Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html


Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

https://www.nidoragir.com/2019/05/blog-post.html


Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html


Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

https://www.nidoragir.com/2019/04/blog-post_22.html


Թեմային առնչվող այլ նյութեր`Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

https://www.nidoragir.com/2018/09/blog-post_21.html


Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

https://www.nidoragir.com/2019/04/blog-post_23.html


Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է

https://www.nidoragir.com/2019/03/blog-post_4.html

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.