niderlandakan

«Ճամփաբաժանին»-ը երկխոսության էր կանչել հոլանդահայ երիտասարդներին

Օրերս Ամստերդամում տեղի ունեցավ RVVZ հիմնադրամի խորհրատու Հայկ Խանամիրյանի և “AGBU YP Amsterdam”-ի կողմից կազմակերպված հանդիպում-երկխոսություն Լոնդոնից Ամստերդամ ժամանած Նունե Ալեքյանի հետ։ 

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, IDeA հիմնարդանի, UWC Դիլիջանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ Ն.Ալեքյանը կյանքի են կոչել «Ճամփաբաժանին» ձեռագիրը :

 Ձեռագիրը հրավեր է երկխոսելու Հայաստանի և հայ ազգի ապագայի մասին: Հեղինակներն ընթերցողի հետ կիսվում են ապագային ուղղված իրենց տեսանկյուններով, նկարագրում սեփական ծրագրերը։ Ձեռագիը նպատակ է հետապնդում  նպաստել Հայաստանի բարեկեցիկ ապագայի մասին քննարկումների հորդորմանը, ինչպես նաև՝ հայերի և այլազգիների միջև կառուցողական բանավեճի հաստատմանը:

Նունե Ալեքյանի տեղեկացմամբ, սկզբում ձեռագիրն ուղարկվել է 200 հասցեատիրոջ՝ կարծիք ստանալու (ցուցակը կազմել են հեղինակները)։ Այդ 200 հասցեատերերը իրենց հերթին փոխանցել են ձեռագիրը իրենց ընկերներին և ծանոթներին։ Այսօր ձեռագիրն արդեն ունի մոտ 1600 ընթերցող, որից 40% ակտիվ համագործակցում է հեղինկաների հետ:

Հանդիպմանը ներկա երիտասարդները թեժ քննարկումներ ծավալեցին թեմայի շուրջ, հղեցին տարատեսակ հարցեր Ն.Ալեքյանին, փոխանակվեցին տեսակետներով։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.