niderlandakan

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Շնորհավորում ենք Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, նիդերլանդահայ կազմակերպություններին ու համայնքին գերազանց վստահություն ունենալու ու աննախադեպ արդյունք գրանցելու համար:

Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Եվրամիության անդամ 28 պետություններից փաստաթուղթն արդեն վավերացրել են 19-ը, մի քանի երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.