niderlandakan

Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում

Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում
Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում

4-րդ դարի հայ հոգևորական, բարեպաշտ Սուրբ Սերվատիուսը, երբ որոշեց քրիստոնեություն տարածելու առաքելությամբ մեկնել Եվրոպա հավանաբար իր ուսապարկում պահած ունենար հայկական գաթա: Նրա մտքով կանցնե՞ր արդյոք,  որ Նիդերլանդների Լիմբուրգ նահանգում, նրա հարակից Բելգիայի ու Գերմանիայի տարածքներում ու մասնավորապես Մաստրիխտում սերունդները հավերժացնելու են իր անունը: Հատկապես Մաստրիխտ քաղաքը  ապրում  է նրա շնչով:  Տեղացիներն անխտիր  գիտեն, որ նա հայ է ու հրաշագործություն է արել  իրենց  քաղաքում: Նրա անվամբ եկեղեցի, փողոց, կամուրջ, աղբյուր, տեսարժան վայրեր, բիզնես և ուսումնական  հաստատություններ կան:   Բոլորովին վերջերս  նրա  անվամբ արտադրվելու է  հայկական անուշաբույր  գաթա,  որի նախաձեռնությունը տեղի «Անի» հայկական  կազմակերպությանն և Սուրբ Կարապետ հայկական եկեղեցունն է: Մտահաղացումը Սոնա Հովհանեսինն է: Այս ձեռնարկը` որ  քաղաքն  ունենալու է Սուրբ Սերվատիուսի անունով  հայկական ապրանքանիշ, հավանության ու  աջակցության արժանացավ տեղի  հասարակության կողմից:

Տարեցտարի ավելի սերտ ու օրինակելի համագործակցություն է զարգանում Մաստրիխտի հայ առաքելական Սուրբ Կարապետ և տեղի կաթոլիկ` մասնավորապես հայազգի  Սուրբ Սերվատիուսի անունը  կրող եկեղեցիների միջև

Քաղցրավենիքը` հայկական գաթան , արտադրվելու է Սերվատիուսի  պատվին և անվանվել է Vöäske (veuske) : Սա Սերվատիուսի  անվան տարածված ու  կրճատ փաղաքշական ձևն է:

Ամենահիշարժանը Սուրբ Սերվատիուսի անունը կրող հնամենի Բազիլիկ ոճի տաճարում նրա անունը կրող բրենդի` հայկական գաթայի օրհնության արարողությունն էր: Օրը նշանավոր էր Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախմբի

 Կոմիտաս վարդապետի 150 ամյակին այստեղ տրված համերգով:

Vöäske անունը կրող հայկական գաթան Սերվատիուսի եկեղեցում օրհնեց գերաշնորհ Տ.խաժակ արքեպիսկոպոս  Պարսամյանը`  տեղի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ`  եպիսկոպոս Եվերարդ դե Յոնգի,   գերմանահայոց թեմի առաջնորդ  Սերոբվե  եպիսկոպոս Իսախանյանի և  Սերվատիուս բազիլիկ եկեղեցու հովիվ  Յոհան Դաութզենբերգի  ներկայությամբ:

Vöäske թարմ թխվող գաթան արդեն հասանելի է ամեն օր, այն  կարող եք ձեռք բերել քաղաքի կենտրոնում Zakstraat  9  համարի հասցեում գտնվող հացաբուլկեղենի Հերմանի խանութում, ինչպես նաև Լիմբուրգի այլ կետերում:
Շահույթի մի  մասը` արտադրության ընդլայնելուց բացի, կտրամադրվի Սուրբ Կարապետ եկեղեցու և համայնքի կարիքներին:
Առջևում Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներն են ու չէր  խանգարի ճաշակել հայ մեծ բարեպաշտի անվամբ` հայ և կաթոլիկ եկեղեցիների կողմից օրհնված համեղ հայկական գաթան:
Nid.Oragir


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.