niderlandakan

«Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

Հոլամդահայ «Աբովյան» մշակութային միությունը «Իմ Սարյանը» խորագիրը կրող Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել է միության կիրակնօրյա դպրոցի աշակերտների 10 գործերով, որոնք իրականցվել են տիկին Հասմիկ Խալաֆյանի ղեկավարությամբ` ամիսների նվիրված, հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Այս Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը։

Մասնագիտական հանձնաժողովի կողմից երկրորդ փուլ էին անցել Արևիկ Պետրոսյանի (12 տարեկան), Սոֆի Վան Ֆլիտի (9 տարեկան) և Եվա Հայրապետյանի (7 տարեկան) աշխատանքները։ Այդ աշխատանքները ցուցադրվել են Երևանի «Մերիդիան» էքպո-կենտրոնի ցուցասրահում 2019 թ. նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 14-ը։

Ուրախությամբ հայտնում ենք, որ Հոլամդահայ «Աբովյան» մշակութային միության կիրակնօրյա դպրոցի աշակերտ Եվա Հայրապետյանը (7 տարեկան) արժանացել է «Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի խրախուսական մրցանակին:

Սրտանց շնորհավորում ենք Եվային և մյուս երեխաներին, նկարչության ուսուցչուհի տիկին Հասմիկ Խալաֆյանին և «Աբովյան» մշակութային միության ղեկավարությանը և անդամներին։

Բոլոր հաղթողների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում 


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.