niderlandakan

ԱՐԴՅՈ ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌ

Տոնական ալիքով` Ալիկի առաջարկի մասին

ԱՐԴՅՈ ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌ
Alik Assatrian

Դե քանի որ շատերը սիրեցին այս տարվա սարքածս տոնածառը, որոշեցի ձեզ ցույց տալ նրան` տարբեր կողմերով: Մի քանի մանրամասներ խոսքս պատկերացնելու համար:
Ցանկությունս ու առաջարկս, որ հանրապետության հրապարակում տեղադրվի իսկական հայկական տոնածառ` հայկական մանրանկարչության մոտիվներով: Տոնածառը տանիքի տակ, ինչպես կենաց ծառը: Տանիքի ծխնելույզից ծխելու է անուշահոտ խունկը: Մարդիկ աստիճաններով կբարձրանային վեր և կհայտնվեին տոնածառի մեջ, կդիտեն մանրանկարչությունը, կշփվեն իրենց արմատներին, կհանդիպեին,ծիտիկները տաղ կասեին ու կերգեյին տանիքի վրա: Տոնածառի տնակում Ամանորյա ավանդական պնդուկ, կաղին, մանդարինն է, չիր, չամիչն ու կաշտանը, պոպոքն ու գաթան: Միասին կուտեն ու երանի կտան մանկությանը: Մի-մի բաժակ էլ կխմեն միասին ու կշնորհավորեն իրար Նոր տարին` մեկ տանիքի ներքո` հայկական տոնածառի մեջ: Բոլորն ուրախ տուն կգնան գեղեցիկ ու հաճելի զգազում ապրած, նոր բան տեսած` ինչու չէ, նաև Նոր Տարվա հայկական բրենդ երգը լսած:Հը՜ , հավանեցի ՞ք...
https://www.facebook.com/alik.assatrian/posts/2602853546477681
Եթե մտահաղացումը հավանողներ լինեն ու ցանկացողներն էլ շատանան, ապա այսպիսի տոնածառ հնարավոր է ունենանք Հանրապետության հրապարակում :
Կարծում եմ այսպիսի տոնածառ պատրաստելը 50 մետր բարձրությամբ ավելի քիչ ծախսատար կլինի, քան ներկայիս Լիլտանդիայից բերված տոնածառերն են: Արդյունքում կունենանք մերը` հայկականը:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.