niderlandakan

Հարգանքի տուրք Լևոն Հայրապետյանին

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Naira Gasparyan

(Արցախի մեր թղթ.)


Արցախից Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyanն -ը գրում է ․․․

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Ստեփանակերում մասնակցել եմ երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Վայրի ընտրությունն, իհարկե, պատահական չէր, քանի որ հուշակոթողը տեղադրվել է այն պուրակում, որը ժամանակին նոր շունչ էր ստացել մեծ բարերարի նախաձեռնությամբ իրականացված «Արցախյան մեծ հարսանիք»-ի ծրագրով: Սակայն խորհրդանշականն այն է, որ տարածքը մի յուրօրինակ համահայկական բարեգործության միջավայրի է վերածվել, որն այսօր ամբողջացավ Լևոն Հայրապետյանի հավերժ ներկայությամբ…Կիսանդրին կանգնեցվել է արցախաբնակ բարերար Արման Հակոբջանյանի միջոցներով, այն «հսկող» կրթօջախի մասնաշենքերը կառուցվել են բարեգործներ ամերիկահայ Քըրք Քըրքորյանի և ռուսաստանաբնակ Նիկոլայ Սարկիսովի հովանավորությամբ:Ուրախ եմ, որ այսօր Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման առիթով Արցախում է մեկ այլ նվիրյալ հայ՝ «Արցախյան մեծ հարսանիք»-ին մասնակցած զույգերի զգալի մասի քավորությունը ստանձնած ընկերս՝ Ռուբեն Վարդանյանը: Նրա գործուն մասնակցությամբ, համոզված եմ, շարունակ իրականացվելու են առանցքային ծրագրեր, որոնք յուրովի առաջ են մղելու մեր ձեռքբերումները:Հայրենիքի շենացման գոր

ծում իրենց ավանդն ունեցած այս անունների կողքին, անշուշտ, շատերին կարող ենք թվարկել, քանի որ Ստեփանակերտում կամ, առհասարակ, Արցախում այդպիսի անկյունները բազմաթիվ են… Սա հայ ժողովրդի հավաքական ուժի դրսևորումն է նաև, որով ավելի հզոր ենք, միասնական, անպարտելի…

-------------------------
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը վախճանվել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Մորդովիայում՝ կալանավայրում:Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: 2016-ի ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չէր ճանաչել։



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.