niderlandakan

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց գրող , հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց թուրք հայտնի իրավապաշտպան, գրող , հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը: Սույն որոշումը առաջիկա օրերին հավանաբար հավանության կարժանանա Շվեդիայի կառավարության կողմից:

Ռագըպ Զարաքօլուն թուրք մտավորական է, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան: Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրենն էր, հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեման մասնավորապես Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրներն են : Մասնավորապես նա գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայի իշխանությունների կողմից մշտապես հետապնդվել է: Հրկիզող ռումբեր էին նետվել նրա հրատարակչատան վրա: Մի քանի անգամ ազատազրկվել է: 2008 թվականի հունիսին Զարաքօլուին կրկին մեղավոր են ճանաչել թուրքական դատարանում Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակելու համար «Թուրքիայի Հանրապետության հիմքերը խարխլելու համար» ամբաստանությամբ: Երեկ «Զարաքօլուի արտահանձնումը Թուրքիային մերժվել է » վերնագրով հոդված է հրապարակել
Yeni Yaşam թուրքական կայք-թերթը, որի հեղինակներից է եղել Ռագըպ Զարաքօլուն: Նա Նաև 2012թ Նոբելյան մրցանակի հավակնորդ է եղել: Թուրքական իշխանությունների կողմից Զարաքօլուին Ինտերպոլով հետապնդելու պատճառով 2019 թվականի մայիսին Զարաքոլուն որևէ պատասխան չստացավ վիզա ստանալու դիմումից որպես խոսնակ ՝ Լոնդոն մեկնելու և մասնակցելու Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Նույն պատճառով, նա չի կարողացել մասնակցել 2019 թվականի հոկտեմբերին Ֆրանկֆուրտում տեղի ունեցող գրքի տոնավաճառին:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.