niderlandakan

Նոր Տարին` նոր երկիր կերտելու գիտակցությամբ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Happy New Year 2020

Ավարտին է մոտենում հայկական  կյանքում բուռն զարգացումներով հարուստ ևս մեկ տարի` 2019 թվականը:  Աննկարագրելի է հուզումնառատ այն ժամանակաընթացքը, որ ապրեցինք միասին` Հեղափոխական շրջադարձային իրադարձություններից հետո թևակոխելով տնտեսական ու  արմատական վերափոխումների` տնտեսական հեղափոխության նոր փուլ: Այս  կարճ ժամանակահատվածում ո՛չ  է ասվել կոռուպցիային` արձանագրելով դրական տեղաշարժ ժողովրդական տնտեսության ամենատարբեր հատվածներում:

Հին տարուն հրաժեշտ ենք տալիս  նշանակալի գործեր կատարած, իսկ նորին դիմավորում ենք  լավագույն ակնկալիքներով:

Գալիք նոր տարում ևս գիտակցում ենք, որ  բավական աշխատանք ունենք առջևում, տասնամյակներով կուտակված ծանր բեռ ունենք թոթափելու: Մեզանից մեծ ջանք ու համբերություն է պահանջվում  նետված մարտահրավերը դիմակայելու համար: Վստահ քայլեր կատարելու ամենակարևոր նախապայմանը  ապագայի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունն է: Այս առումով Նիդերլանդահայ համայնքն իր տրամադրվածությամբ,  ճիշտ մղումներով և ճիշտ ակնկալիքով մեր պետության կողքին է: Դյուրին չէ մայր ափերից հեռու ամուր պահել մեր  մայրենին` կառչած մնալ հայ մշակույթին ու ավանդույթներին: Դրա  հետ մեկտեղ օտարներին ներկայացնել ու քարոզել  մեր  բնօրրան Հայաստանը: Այս առումով Նիդերլանդներում բնակվող հայերը դրական հավասարակշռութուն են պահպանում երկրի հասարակական  քաղաքական կյանքում:

Ավելի լավ արդյունքների հասնելու համար պետք է ճանապարհ  հարթել  միասնական, ամուր օրակարգով:  Համեստությամբ, ուղղամտությամբ, խորաթափանցությամբ ու ամրակուռ միասնությամբ պետք է մեր  ուժերը համախմբենք դեպի  լավ ու  նպատակային գործեր: Սրան կարելի է հասնել մերժելով  գոռոզամտությունը , անձնասիրությունն ու եսապաշտությունը, որոնք լավ տեղ չեն  տանում: Միայն միասնությամբ, միմյանց նկատմամբ հարգանքով ու հավատով ավելի բարձր  կհնչեցնենք  ՀԱՅ ձայնը` դարձնելով  ամուր կամուրջ դեպի հոլանդական հասարակայնությունը:

Նիդերլանդահայ կառույցների հայ անդամները միշտ էլ հավատարմորեն  կանգնած են  եղել մեր  նվիրական պետության կողքին`   փաստելով  իրենց անսահման  սերն ու նվիրվածությունը: Վաղվա հզոր Հայաստանի գիտակցությունն է, որ մեզ  ոգևորում, նեցուկ է դարձնում լինել  նրա հետ: ՈՒստի եկեք ավելի` քան համախումբ լինենք  մեր ազգանպաստ գործերում:

Նիդերլանդներում սկսվել են Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները: Հայ Առաքելական եկեղեցին այն կնշի քիչ ավելի ուշ` երբ դիմավորած կլինենք Նոր Տարին:

Նոր՝  2020 թվականից մեզ բաժանում է  ևս մի քանի օր:  Օգտվելով  առիթից՝  նախօրոք շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և  Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը,  մաղթում ենք՝   բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն, որի հիմքերն այլևս դրված են: Եկեք բոլորս ազգանվեր  գործերով իմաստավորենք և բովանդակալից դարձնենք մեր կյանքը:

Բոլորիդ բարեկեցություն, առատ սեղան ու կարմիր գինի: Խաղաղություն Հայոց Աշխարհին:

Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:

Շնորհավոր 2020 թվական` Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

«Նիդերլանդական Օրագիր»

«Նիդերլանդական Օրագիրը»  փորձել է առանձնացրել է 2019 թվականի նիդերլանդահայ կյանքի մի քանի հիշարժան իրադարձություններ: Այս առումով կառանձնացնեինք «Նիդերլանդական օրագրի» տարևերջյան հարցազրույցը Հայաստանի դեսպանի հետ, որտեղ կարմիր թելով անցնում է հայ համայնքների ողջ տարվա ձեռք բերված արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Որպես այդպիսին պետք է առանձնացնել  Նիդերլանդահայ բոլոր  համայնքներում կազմակերպված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում հիշատակված հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես  Թումանյանի և  մեծն Կոմիտասի  ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները:

Մայրենի լեզվի տոնը` Նայմեխենի Վան դպրոցում

Հաագայում «Հին կենտրոնի գորգի» բացումը

Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները Ամստերդամի Begijnhofkapel եկեղեցում

Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերն ունեցան սեփական աղոթատեղի

Եվրախորհրդարանի պատգամավորի այցը է Ալմելոյի հուշհամալիր

Ալմելոյի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի կազմակերպած միջոցառումները:

Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները Մաստրիխտում.

Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում

Հայաստանի մասնակցությունը Հաագայի «Դեսպանատան փառատոնին» , գինու փառատոնին

Թումանյանը թարգմանվել է հոլանդերենով

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը IFFR Ռոտերդամի կինոփառատոնում:

Նիդերլանդներում  ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» և այլ ֆիլմերը:

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ

Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը

Հաագայի Աբովյան մշակութային միությունը տոնեց հիմնադրման 35-ամյակը

Նիդերլանդների Թագավորությունում Հ Հ դեսպանության ֆեյսբուքյան էջի մեկ տարին


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.