niderlandakan

Հայաստանում տպագրում և ընթերցում են «Նիդերլանդական օրագրի» հոդվածները

Այն, որ «Նիդերլանդական օրագիրը» դրական առումով բավական լավ ճանաչում ունի նաև Հայաստանում, դա ակնհայտ է: Հերթական անգամ համոզվեցի, երբ  պատահական աչքովս ընկավ թերթերից մեկում, ավելի կոնկրետ «Իրատեսի» երեկվա` հունվարի 14-ի համարում տպագրված Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը` «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Հայ Ազյանի (Hay Azian) հետ: Սա հաճելի անակնկալ էր: Անմիջապես մի օրինակ էլ ես գնեցի ու բավականությամբ կարդացի ողջ հարցազրույցը, թեև տեքստին ծանոթ էի դեռ համացանցից:  Հաճելի էր տպագրված  տեսնելը: Մոտեցա ինձ հետ գրեթե զուգահեռ ընթերցանությունն ավարտած ու դեռ տրանսպորտին սպասող  երիտասարդ  աղջկան, որի մոտ տեսել էի թերթը. հարցնում եմ
-Դուք մինչև վե՞րրջ կարդացիք այն:
-Պատկերացրեք` այո:  Մանավանդ ծավալուն հոդվածներ չեմ սիրում, բայց սա ամբողջովին կլանեց ու մի շնչով կարդացի: Հարցերը հետաքրքիր էին, պատասխանները անկեղծ, կատարված գործերը գոհացնող: Մտածում եմ այսպես պետք է  աշխատեն մեր երկրի բոլոր դեսպանները:
-Իսկ «Նիդերլանդական օրագիրը» ձեզ ծանո՞թ է:
-Այո, վաղուցվանից  եմ հանդիպել, ես ավելի շատ թերթ ընթերցել եմ սիրում, քան մտնել համացանց:  «Նիդերլանդական օրագիրի» հոդվածները երբեմն հանդիպել եմ «Առավոտ», «Հետք» և այլ թերթերում,  պարտադիր կարդում եմ:
Զրուցակցուհուս ասում եմ.
- Իսկ գիտեք, որ գոյություն ունի  «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ու կայքերի տարբերակը:
Պատասխանում է, որ  վերջերս է  հանդիպել ֆեյսբուքյան էջին, սակայն մինչ այդ «Նիդերլանդական օրագրի» նյութերը ավելի հաճախ տեսել է համացանցի տարբեր լրատվական կայքերում:
-Երբ գտա էջը անմիջապես բաժանորդագրվեցի ու լայքեցի, հետաքրքիր էջ է:

Ժպտում  է, ապա  ընդառաջ քայլում վերջապես կանգառին մոտեցող տրանսպորտին:  Զրուցակցիս հրաժեշտ տվեցի այդպես էլ առանց անունն իմանալու:
Շուտով «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջը կունենա իր ութ հազարերորդ բաժանորդը` որը պարզապես մեկ  անուն ունի`  ընթերցող:

ԷԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիդ.օրագրի թղթ.
ԵՐԵՎԱՆ


Հիշյալ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք  կարդալ այստեղ.

Հ.Գ.-Շնորհակալություն ենք հայտնում «Իրատեսին», գլխավոր խմբագիր Փիրուզա  Մելիքսեթյանին, ընդհանրապես բոլոր այն  լրատվամիջոցներին որոնք տարածում են «Նիդերլանդական օրագրի » նյութերը` դրանով նպաստելով  ու ամրապնդելով սփյուռքում հայ համայնքային կապը:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.