niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Սերոբ Միրզոյանը ամենատարեց մարդն է Նիդերլանդներում

2013թ. մարտ-ապրիլ ամիսների նիդերլանդական տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չէին դադարում հոդվածներն  այս երկրում ապրող ամենատարեց մարդկանց մասին:Մարտի 16-ին հաղորդվեց, որ մահացել է ամենատարեց հոլանդացին' 107-ամյա Արի Ֆերմյուլեն: Այդ օրվանից մինչև ապրիլի 1-ը,  այսինքն ուղիղ 15 օր, ամենատարեց հոլանդացիների ցուցակը գլխավորեց Թեերդ Եփեման: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նրա մահից հետո ամենատարեց հոլանդացին կարող է  ճանաչվել հայազգի 106-ամյա Սերոբ Միրզոյանը: 1980 թվականից ի վեր նա թվով 27-րդ մարդն  է, ով գլխավորեց  հոլանդացի ամենատարեցների ցանկը: Ընդհանուր առմամբ 106 տարեկանի շեմը վերջին 34 տարիների ընթացքում հաղթահարել  է ընդամենը 89 հոգի,ովքեր ցավոք արդեն կենդանի չեն: Ամենաերկարակյաց տիտղոսակիրը եղել է Յան Ռեյսկենսը, որն ապրել է 111 տարի 241 օր և մահացել է 1990 թվականի հունվարի 7-ին: Մինչդեռ ապրող100-ից 105 տարեկանների թիվը  մոտավորապես 100 է:

Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում ապրող Սերոբ Միրզոյանը ծնվել է 1906թ. հուլիսի 1-ին,  Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում , հետագայում բնակվել Իրաքում,ապա 1996թ տեղափոխվել է Նիդեռլանդներ:Նրա դուստրը 'Պայծառ Միրզոյանը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ նշեցին հայրիկի 100-ամյակը:Այդ օրն անձամբ քաղաքապետն էր այցելել ու շնորհավորել պարոն Սերոբին,  զրուցել, կատակել ու թխվածք են ճաշակել միասին: Այդ ժամանակ բոլորն են զարմացել, թե ինչ ակտիվ կյանքով է ապրում Սերոբ Միրզոյանը: Իր բարի ու մարդամոտ  հատկանիշներին զուգորդում է ակտիվ հանգիստը'  հեծանիվ վարելն ու առանց ակնոցների ընթերցանությունը:

Հիմա էլ շատ բան չի փոխվել 106-ամյա Սերոբ Միրզոյանի  կյանքում: Անձամբ ինքն է հոգում իր կարիքները ' լվացվում, հագնվում,սնվում,երբեմն առևտրի գնում:Հաճախ է օրական մեկ հում ձու օգտագործում, ըմպում 50գ օղի: Կարդում է Աստվածաշունչ և ունկնդրում հայկական ժողովրդական երաժշտություն:

Իր երկարակեցության ֆենոմենը այսպես է բացահայտում  Սերոբ Միրզոյանը.«Ամեն բան Աստծո ձեռքին է,երբ ուզի հոգին առնե, կառնե»:

Մեր հայրենակից Սերոբ Միրզոյանին մաղթենք ամուր առողջություն և բազում տարիների կյանք նիդերլանդաբնակ երկարակյացների  առաջին ուղեծրում:

Հիշեցնենք,որ Եվրոպայի ամենատարիքով կինը իտալուհի Էմմա Մորանո-Մարթինուզին է, ում 114 տարին կլրանա այս տարվա նոյեմբերին:Աշխարհի ամենաերկարակյաց կինն ու տղամարդը Ճապոնացիներ են:Տիկին Միսաո Օկավան ծաղիկներ ստացավ անցած ամիս, իր 115-ամյակի առիթով , Իսկ պարոն Կիմուրայի 116  տարին սարերի ետևում չէ, նա սպասում է   ապրիլի 19-ին:

Ա.Կնյազյան

«Նիդերլանդական Օրագիր»

Նիդերլանդական Օրագրի մեր այս ինֆորմացիան տարածվել է  և արտատպել են համարյա թե հանրապետական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու կայք էջերը:


Tags: Հետաքրքիր է, Նամականի, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments