niderlandakan

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Սահակ Վարդապետ Ամատունու մահվան 100 տարին

Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունին իր կենդանության ժամանակ բավական հայտնի անձնավորություն էր և վայելում էր ժամանակի հայ գիտական ու գրական աշխարհի համակրանքը: Այն խամրեց նրա մահվանից անմիջապես հետո, որն համընկավ  Հայաստանում հաստատված բոլշևիկյան իշխանությանը: Հետին պլան մղվեց Հայ  Եկեղեցին ու նրա դարավոր անխախտ  դերը: Նա Կոմիտաս վարդապետի առաջին ուսուցիչներից էր, առաջիններից մեկը բառարանագիտության և  հայ ազգային շարականագիտության ասպարեզում: Շրջապատը նրան ճանաչել է որպես վերին աստիճանի համեստ ու կոռեկտ,խոնարհ , մարդամոտ ու մարդասեր, հայրենիքն ու նրա եզերքները սիրող անհատականության: Նա ճանաչել է ու լավ փոխհարաբերություններ է ունեցել իր ժամանակի գրական կյանքի  գրեթե բոլոր անվանի մշակներին` Թումանյան, Աղայան, Վրթանես Փափազյան, Կարապետ Կոստանյան, Նիկողայոս Ադոնց, Երվանդ Լալայան, ակնառու գրողներ, լեզվաբաններ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ստեփան Մալխասյան,  էլի շատերը:  Թեև նա գրական զգալի ժառանգություն է թողել, այնուհանդերձ նրա մահվանից հետո, որն համընկել էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը և անտեսվել Հայ Առաքելական Եկեղեցու  դերը, խամրեց հայ հասարակական քաղաքական մշակութային կյանքն, դրա հետ  մոռացության մատնվեցին նաև Սահակ վարդապետ Ամատունու գրական ժառանգությունը:  Բնական է, որ նոր սոցիալիզմի կառուցման շրջանում նրա թողած գործերն ու ձեռագրերը  չպետք է հետաքրքրեին լենինիզմը դրոշ դարձրած քարոզիչներին: Հետագայում շատ քիչ մասնագետներ խորհրդային ամենաբարենպաստ ժամանակներում, լավագույն դեպքում պետք է արձանագրեին նրա արխիվային հարուստ նյութերը, որոնք պահված  են Մատենադարնի (թղթ.39,40) և մյուս արխիվներում: Այսօր անարգված` մոռացության մատնված ու վանդալի է ենթարկված նրա գերեզմանը, որի տեղը գրեթե մոռացության է մատնված: Ջարդված է նրա գերեզմանի միջուկը, որտեղ նշված է եղել նրա ծննդյան ու մահվան տարեթվերը:
«Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների մասին իր բացառիկ նախագծի շրջանակներում փորձել է Սահակ վարդապետի մասին եղած տեղեկությունները  ի մի  բերել` ավելացնելով սեփական հետազոտությունները: Հիմա
ուզում ենք առանձնապես անրադառնալ նրա մահվան տարեթվին: Համացանցում շրջանառվում է 1917-ը, որն այդպես չէ: Նախ հենց այդ թվականին` 1917, Էջմիածնում լույս է տեսել նրա  «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 87 էջ :
Սահակ Ամատունին մահացել է քիչ հավանական 1919թ դեկտեմբերի, կամ էլ` շատ հավանական է 1920թ. հունվարի 28-ին: Իր կտակի համաձայն հուղարկավորվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում`  Թուխ մանուկ մատուռի ձախ մասում:
1973 թվականի «Լրաբեր Հասարակական Գիտությունների*» հանդեսում բանասեր Ա.Հ.Ադամյանը իր հոդվածում  կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին: 1920 թ մյուս վարկածն այն է, որ մեր ձեռքի տակ են երկու վավերագիր` դեռևս չհրապարակված լուսանկարներ, որոնց վրա հիշյալ ` 1920 թ. մակագրել են Սահակ Ամատունու հարազատները: Հորեղբոր՝ Սահակ Ամատունու եզակի լուսանկարից մեկին, որպես տարեթիվ՝ 1920 թ  նշել է Տաճատ Հարությունի Ամատունին: Մյուսը՝ «Հայոց բառ ու բան» գրքի բնօրինակ լուսանկարներից մեկն է, որը ժամանակին հեղինակը նվիրել է հորեղբոր տղային՝ Նիկոդիմոս Ամատունուն: Այս նկարի տակ նույն թվականը հիշատակել է Նկոդիմոսի եղբոր թոռը՝ Իշխան Հայկի Ամատունին:
-----------------
*)Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.
-----------------
*)Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.

Սահակ Վարդապետ Ամատունու մեր նախագծի  ամբողջական հոդվածները կարդալ.
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.