niderlandakan

2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի հունվարյան ամփոփագիր-1



2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի հունվարյան լուրերում առանձնապես  աչքի ընկավ Նիդերլանդների  արտգործնախարարի պատմության մեջ առաջին այցը հայաստան:
Նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը դիմավորողների  և ուղեկցողների թվում էր  Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան  Բալայանը:

Ստեֆ Բլոկի այցը, այցելություն Ցեղասպանության հուշհամալիր, մամուլի ասուլիսը (տեսաերիզներ, լուսանկարներ)  իրադարձությունների  մասին այս թողարկման մեջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի    հունվար (2020) ամսվա  ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում:

3 января в 10:31
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Ամստերդամում շուրջ հինգ տասնյակ նիդերլանդական ընկերությունների մասնակցությամբ Եվրասիական միության վերաբերյալ սեմինարը նախաձեռնելու և անցկացնելու համար Եվրասիական հանձնաժողովի կողմից Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը խրախուսվել է ԵԱՀ շնորհակալագրով։

3 января в 18:41
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում։Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։
Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։https://www.nederlandwereldwijd.nl/landen/armenie/reizen/reisadvies?fbclid
5 января в 20:26 ·Քրիստոս ծնա՜ւ եւ յայտնեցա՜ւ, մեզ ու ձեզ մեծ աւետի՜ս։ Շնորհաւո՜ր Սբ Ծնունդ:
Christ is born and revealed!!! Merry Christmas!

6 января в 23:15
Դեսպան Տիգրան Բալայանը Ամստերդամում ներկա է գտնվել Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն Թադևոսյանի հանդիսապետությամբ Սուրբ Ծննդյան առթիվ մատուցված պատարագին։

The enchanting The Naghash Ensemble will perform in Haarlem and Den Haag.

The Naghash combines the spirituality of Armenian folk songs, neo-classical music and post-minimalism with the energy of rock and jazz. Three fantastic female vocalists (twice a soprano and an alto), assisted by phenomenal musicians on Armenian instruments such as duduk, oud and dhol. The American-Armenian composer John Hodian leads the ensemble on the piano through music based on the sacred texts of the Armenian poet and priest M’krtich Naghash.


https://www.paard.nl/en/event/naghash-ensemble-2/

10 января в 18:57
Ambassador Tigran Balayan presented #Armenia's foreign policy and Armenian Government's large-scale reforms to the students of the Hague Academy of International law.
Դասախոսություն` Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի ուսանողների համար

Հունվարի 10-ին դեսպան Տիգրան Բալայանը` Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և հիմնական ուղղությունների, Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ դեսպանություն այցելած Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի տարբեր երկրներ ներկայացնող ուսանողների առջև։

Դասախոսությունից հետո դեսպան Բալայանը պատասխանեց ղարաբաղյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի թավշյա հեղափոխության արդյունքների մասին ուսանողների բազմաթիվ հարցերին։


16 января в 15:07 ·
Նիդերլանդների խորհրդարանում նշեցին Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը

Հունվարի 16-ին դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում, ուր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների և կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ նշվեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնության հաջողությունը։Դիմելով՝ ԱԳՆ բյուջեում լրացումը նախաձեռնած պատգամավորներին դեսպան Բալայանն ասաց. «Իմ կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստանում ընթացող գործընթացներին աջակցող և հայ-նիդերլանդական հարաբերությունների առավել ընդլայնումը խթանող կարևոր քայլի համար։ Դեսպանության հիմնումը խորհրդանշում է մեր երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և 

փոխգործակցությունը խորացնելու երկուստեք տրամադրվածությունը»։Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում և հարթակներում համագործակցության զարգացումը խթանելու վերաբերյալ։

17 января в 19:07 ·
"Արարատի կախարդանքի ներքո. Հին #Հայաստան|ի գանձերը" ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Դրենթսի թանգարան, ուր հանդիպում ունեցավ թանգարանի տնօրենի և ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների հետ։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.