niderlandakan

Հայ երիտասարդները հաջողությամբ են վերապատրաստվում Նիդերլանդներում


Հայ երիտասարդները, ովքեր հայտնվել են հայրենիքից հեռու` օտար ափերում, մեծ ձգտում ունեն կատարարելագործելու, զարգացնելու  իրենց մտավոր  կարողությունները ,  մասնագիտական հմտությունները, ուսանել և կրթվել այն երկրներում` որտեղ բնակվում են: Նրանցից  մեկը Ամստերդամում բնակվող մեր հայրենակից Էդգար Ղարիբյանն է, ով վերջերս հաջողությամբ ավարտեց Վորմերվֆերի ( Wormerveer ) Հիպնոզի ինստիտուտը ( Hypnose Instituut Nederland ) մագիստրոս հիպնոթերապևտի մասնագիտությամբ: ՈՒնի  նեյրոլեզվաբանական ( Neuro-Linguistic Programming / NLP Practic ) ծրագրավորման աշխատանքային հմտություններ: 36-ամյա հայ մասնագետը մինչ այդ ուսանել և ավարտել է Երևանի «ՈՒՐԱՐՏՈՒ» գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանը` ձեռք  բերելով հոգեբանության գիտությունների կրթության մագիստրոսի աստիճան:
Էդգար Ղարիբյանը Նիդերլանդներում իր ընկերությունն ունի` ''Psycholoog en Hypnotherapeut Gharibian'' անվանմամբ: Նա հոգեբան և հիպնոթերապևտ է և պատրաստ է իր գիտելիքներով օգնել ոչ միայն ազգությամբ հայ հաճախորդներին:  Նա շարունակաբար   զբաղվում  է ինքնակրթությամբ (մարմնի լեզվի և ոչ բանավոր հաղորդակցություն, առողջ սնունդ և ապրելակերպ), բարձրացնում մասնագիտական կարողություններն ու  հմտությունները, հետաքրքրություններ է դրսևորում աստվածաբանություն, աստղաբաշխություն, պատմություն,  ֆիզիկա և այլ գիտությունների նկատմամբ, հրապուրվում է սպորտով:
Հայ մասնագետը պատրաստ է իր այցելողներին ընդունել Burgemeester Jur. Visserlaan 72 A , 1411 BT Naarden  հասցեում:

Լուսանկարներում`(վերևում) Էդգար Ղարիբյանը իր ընկերների ու մայրիկի հետ: Ներքևի լուսանկարում Էդգար Ղարիբյանը` ձախից:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.