niderlandakan

Ciara փոթորիկն արդեն մոլեգնում է Նիդերլանդներում

Ciara փոթորիկն արդեն մոլեգնում է Նիդերլանդներում

ԹԱՐՄԱՑՎՈՂ

ՀՐԱՏԱՊ . STORM Ciara
Ciara փոթորիկն արդեն մոլեգնում է Նիդերլանդներում .ժամեր հետո այն սաստկանալու է. խորհուրդ չի տրվում երթևեկել, մեքենաները կանգնեցնել ծառերի տակ, կամ պարզապես լինել դրսում: Քամու արագությունը կազմելու է ժամում 130-150կմ.
Եվրոպայում այս փոթորիկին առաջին անգամ անվանում են տվել: Այն կանխատեսվածից ուժեղ է լինելու, մինչև 11 բալ ուժգնությամբ.գունային գամայով նարնջագույն (ուժեղից ` կարմրից հետո). Մարդկանց խորհուրդ է տրվել օրվա 2 կեսից հետո մնալ տներում.

ԱՅՍ ՊԱՀԻՆ. STORM Ciara
09.02.2020 ժ.17.35/ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր/
Նիդերլանդներում #Ciara փոթորիկը դեռ ուժգնանալու միտումներ ունի: Ռեկորդային 5 ժամվա ընթացքում այն Նյու Յորքից հասել է Լոնդոն: Այս պահին Նիդերլանդներում շարունակում է տհաճություններ ու անհարմարություններ պատճառել:Այս պահին Անգլիայում տեղումներին զուգնթաց փոթորիկը դեռ չի դադարել: Նիդերլանդներում Քամու ուժգնությունը այժմ երբեմն անցնում է ժ/120կմ արագությունը: Երկրի նահանգներում օգնության համար ստեղծվել են լրացուցիչ արագ արձագանքման խմբեր, հրշեջ ծառայությունները ևս բերվել են պատրաստ վիճակի: Փոթորիկը երկրի տարբեր վայրերում վնասներ է հասցնում: Արդեն լուրեր կան բազմաթիվ շրջված ծառերի մասին: Խափանումներ կան երթևեկությունում: Wierden-ում շուռ եկած ծառերի պատճառով դադարեցվել է Apeldoorn-ի և Enschede-ի երկաթուղային կապը , Zwolle-Enschede երկաթգիծը ևս չի աշխատում: Գնացքներ չեն աշխատում նաև Breda-Tilburg ուղղությամբ, իսկ Zaandam-Enkhuizen գագաթային հատվածում վեր է բարձրացվել դրոշ, որը նշանակում է, որ այս ուղղությամբ էլ է դադարեցված երթևեկությունը: Փլուզվել են շենքեր և շինություններ, գովազդային վահանակներ, օրինակ`Sappemeer- ում ավտոտնակի ֆասադը 6-ից 13 մետր փուլ է եկել: Գովազդային տախտակը գրեթե պոկվել ու կախվել է է A15 ճանապարահատվածի Hardinxveld-Giesendam հատվածում: Կեսօրից հետո Բարենդրեխտ քաղաքի IKEA խանութից տարհանվել են մարդիկ` շրջակայքում եղած մեծ քանակի գովազդային վահանակների պատճառով: Ամստերդամում ինքնաթիռին հաջողվել է հարկադիր վայրեջք կատարել 3-րդ փորձից հետո:

Ցուցում է տրված սահմանափակել անձնական ավտոմեքենաների երթևեկությունը, փրկարարական 112 ծառայություն զանգահարել խիստ անհրաժեշտ պայմաններում: Մեր նիդերլանդացի, բելգիացի հայրենակիցներին խնդրում ենք հանգիստ նստեն տներում, իսկ նրանք, ովքեր աշխատում են, կամ ճանապարհին են լինեն ծայրահեղ զգույշ:Հիշեցնենք, որ Ciara-ն ավելի կուժգնանա ժամը 18.00-ից 23.00-ի սահմաններում:
Բարեբախտաբար մինչ այս պահը ոչ մի մարդ չի տուժել:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.