niderlandakan

«Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ»

Նախորդ  հոդվածը` «Աշկինի կյանքն ու գործը» 22.02.2020/ Hay Azian / Ն.O.

23.02.2020/Hsy Azian/Նիդ.օրագիր

Սկիզբը` մեր նախորդ էջում

  Նիդերլանդների դատարաններում որքան էլ Աշկինը պնդում էր, որ հայերի նկատմամբ ինքն ատելություն չունի և փորձում էր դատավարությանը քաղաքական երանգ տալ , ապացուցել, որ հայերը օկուպացրել են Լեռնային  Ղարաբաղի տարածքը` չստացվեց:  Նա այլ բան էր ասում ներքին լսարանին, որի արտացոլումն էր գտնում դատարանի միջանցքներում ու նրանից դուրս հանդիպումներում, թերթերում ու ֆեյսբուքյան էջում: Դրանք   պետք չէ  փնտրել խոշորացույցով: Եվս մի օրինակ, որ ինքնախոստովանանքի  ուժ ունի: Ֆեյսբուքյան  իր էջում  պատճենահանել է հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի «Արմենպրեսին» հղած իր մասին հոդվածը, դրա կողքին, չգիտես ինչ իրավունքով, տեղադրել  է`  հավանաբար դատարանների ծանուցագրերով իրեն տրամադրված Մ. Հախվերդյանի և  Հայ Դատի նիդերերլանդական կառույցի ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանի  ծննդյան թվականն ու վայրը  մատնանշող  տեղեկություններ ու դրա վերևում գրառել, որ իրեն 5 տարի առաջ դատի տված «երկու խոշոր հայկական կառույցների» ղեկավարները իրանցի հայեր են: Նա այստեղ խոստովանում է, որ իրեն  դատի են տվել նրա համար, որ ասել է`  գրաված տարածքները հայերի գերեզմանն են  լինելու:

Հետաքրքիրը նա է, որ դատարանի մեղադրանք չնդունող թուրք-ադրբեջանցին այս գրառումով լավ էլ հաստատում-խոստովանում է իր մեղքը:

Նույն ստատուսում սրտնեղել է, թե ինչու Հայաստանից դուրս ապրող հայերը  կարողանում են ստանձնել հայ համայնքների ղեկավարումը, իսկ իրենց մոտ դա չի աշխատում:  եթե Նիդերլանդների ադրբեջանական համայնքի ղեկավարը Հյուսիսային Ադրբեջանից չէ (Նկատի ունի այսօրվա Ադրբեջան պետությունը: Իրանի հյուսիսում գտնվող մարզն անվանում է այս պետության մաս, կամ` Հարավային Ադրբեջան` ծանոթ. Նիդ.օրագրի), ապա աշխատում են  նրան մատիտով «ջնջել», ազատվել նրանից: Աշկինի կարծիքով իրենց  համայնքների առաջնորդները պասիվ ու անգործունյա են ու չեն համագործակցում միմյանց հետ:  Աշկինը շատ նեղված է, որ արդեն 5 տարի է հայերն իրեն «բացահայտել» են ու չի կարողանում ինքնադրսևորվել, ցույց  տալ իր  թունդ նվիրվածությունը թուրքական աշխարհին, քանի որ կաշկանդված է դատական գործով:

Իլհան Աշկինին «բացահայտած» հայերը` թուրքական մամուլում
Իլհան Աշկինին «բացահայտած» հայերը` թուրքական մամուլում

Հայկակական կազմակերպությունները ճիշտ ժամանակին փակեցին այս ազգայնամոլի բերանը, դա համընկավ նրան, որ նա նոր  պարգևի էր ներկայացվել Ադրբեջանի նախագահին, ու Ադրբաջանի դեսպանն էլ ետ էր կանչվել Բաքու: 

Աշկինի մասին  ամենահետաքրքիր բացահայտումն արել է  «Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ» կոչվող ընկերության նախագահ,  Xudafərin  էլ. կայքի գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեն (Elman Mustafazadə), այդ  մասին փոքր ինչ ուշ:


 «Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ»  ընկերության նախագահ,  Xudafərin  էլ. կայքի գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեն

 «Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ»  ընկերության նախագահ,  Xudafərin  էլ. կայքի գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեն
«Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ» ընկերության նախագահ, Xudafərin էլ. կայքի գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեն

Էլման Մուստաֆազադեն` ի տարբերություն Աշկինի, Եվրոպա է եկել Ադրբեջանից: Իր կայքում ինքն է գրել իր մասին: Ծնվել է 1957-ին Աղջաբադի շրջանի Հինդարքս գյուղում: Ավարտել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական ​​համալսարանի մշակութային կրթության ֆակուլտետը: Դասախոսել է տեխնիկումներից մեկում, եղել է մշակույթի տան տնօրեն, մինչ 1990թ, իբր երեք ամսով ղեկավարել է կամավորական զինված ջոկատ, որից հետո ի նշան Ադրբեջանում կոմունիստական ռեժիմի դեմ բողոքի ժամանակավոր ապաստարանի իրավունք է ստացել Լեհաստանում: Այստեղ հիմնել է «Ադրբեջանի հասարակություն», այնուհետև եղել է  «Լեհաստանում Ադրբեջանի բարեկամներ» կազմակերպությունների համահիմնադիրն ու նախագահը, զբաղվել է բիզնեսով, 1994-ին հիմնել «Խուդաֆերին» ամսագիրը: 2000թ բնակություն է հաստատում Նիդերլանդներում, թուրք պրոֆեսոր Իրֆան Մուրադ Յըլդըրըմի օգնությամբ  հիմնադրում են «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ» ընկերությունը, նրա նախագահն է և  Xudafərin  էլ. կայքի գլխավոր խմբագիրը:

Մուստաֆազադեն` ի տարբերություն Աշկինի ոչ այնքան «երդվյալ» ազգայնամոլ է, որքան հայերի հաջողություններից մտահոգ ադրբեջանական «պատրիոտ»: Նա ավելի շատ ձգտում է, որ տարբեր ասպարեզներում ադրբեջանցիները հետ չմնան հայերից: Թերարժեքությունից երբեմն նրա մոտ առկայծում է նախանձը, երբ բախվում է հայերի գործարար ու մտավոր կարողություններին առնչվող երևույթների: Օրինակ, հարց է տալիս.  «ի՞նչ նպատակով են պահվում ադրբեջանական բանակի համար ձեռք բերված թանկարժեք զենքերն ու ժամանակակից ռազմական տեխնիկան»:

Նա այս հարցը առաջ է քաշել այն  բանի  համար, որ մամուլում կարդացել է, թե ինչպես  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում Հայերի կողմից ծաղիկներից պատրաստված բարձրորակ կոսմետիկ արտադրանքը,  հավաստագիր է ստացել Եվրամիության Բրատիսլավայի (Սլովակիա) Եվրոֆինսի Բելինովանանի լաբորատորիայում :

Վերադառնանք թեմային: Այսպես. Մուստաֆազադեն իր կայքում «Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ» վերնագրով`ընդարձակ, երեք մասանոց հոդվածաշար է գրել, որտեղ փորձել է  հայկական սփյուռքի հաջողությունների ֆոնին վերլուծել  ադրբեջանական սփյուռքի անհաջողությունները: Բացահայտել է Եվրոպայում կյանք ու շունչ ստացած թուրքական ու ադրբեջանական արհեստածին կազմակերպությունների հովանավորներին, կոռուպցիոն կապերին ու անձնական կապերին` հայտնի դարձնելով ադրբեջանական սփյուռքի  ներկա թշվառ իրավիճակը: Հիմնական քննադատության սլաքն ուղղել է Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովին, ով իր առաքելությունը կառուցել է կառավարության ֆինանսական աջակցության մասին կեղծ տեղեկություններ տարածելուն:

 «Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ»

Հիշյալ վերնագրով  հոդվածն սկսում է նրանով, որ բազմաթիվ օտարազգիներ կանգնած են Հայաստանի թիկունքին: Օրինակ է բերում, որ 2016-ին հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն 65,000 դոլար է նվիրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին: Նրա խոսքերով ամեն տարի նույն բանն է շարունակվում`  օտարազգի ու հայ գործարարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հայտնի աստղեր Հոլիվուդում, Նյու Յորքում , Երևանում  և ողջ աշխարհում դրամահավաքներ են կազմակերպում: Յուրաքանչյուր այդպիսի միջոցառում  3-4 միլիոն դոլար է բերում, այն օգուտ է Հայաստանի բյուջեին: Այս գումարով հայ երեխաները կրթություն են ստանում աշխարհի լավագույն կրթական կենտրոններում և ամեն ինչ անում են, որպեսզի  արագացնեն «Մեծ Հայաստան» ստեղծելու նախագիծը:

Թեև հայերը գրավել են իրենց հողերը ու Խոջալույում ցեղասպանություն իրականացրել` այնուամենայնիվ կարողանում են աշխարհին զուսպ ու խաղաղ երևալ:

Մուստավզադեն խոստովանում է, որ իրենք հակառակ պատկերն ունեն: Ադրբեջանի պետական ​​բյուջեն միլիոնավոր դոլարներ է հատկացնում սփյուռքին վերաբերվող տարբեր հանձնաժողովների և կազմակերպությունների ֆինանսավորման համար: Մուստաֆազադեն, ով Լեհաստանում և Հոլանդիայում զբաղվել է նաև բիզնես գործունեությամբ, բացահայտել է ու գիտի, որ այս համայնքների ու կազմակերպությունների ծագումը անհայտ է, սրանք մտահոգված են իրենց սեփական բիզնեսի ստեղծմամբ ՝ ոչնչացնելով ու խժռելով Ադրբեջանից  ստացված խոշոր գումարները:

Մուստավազադեն մտահոգված է. «Պարզ է ինչի վրա են ծախսվում  այս գումարները, երբ  2000 թվականից ի վեր Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի պետական ​​կոմիտեի կազմավորումից ի վեր Եվրոպայում Ղարաբաղի թեմայով մինչ օրս ոչ մի գիտաժողով չի կազմակերպվել»: Այդպիսով Եվրոպայում բնակվող  կես մլն ավելի ադրբեջանցիները չդարձան իրական սփյուռք, եզրակացնում է նա ու ավելացնում.

«Երկար տարիներ ադրբեջանական Սփյուռքի Կոմիտեն համագործակցում է  արտասահմանում այս անվան տակ գործող կառույցների հետ:  Խարդախները  օգտվում են մեր ազգային ողբերգություններից ու  միջոցառումներ կազմակերպելու անվան տակ փողեր լվանում:  Ադրբեջանի պետական ​​բյուջեից հատկացված միջոցներն աննպատակ մսխվել են  սփյուռքում ադրբեջանական կառույցներ «ստեղծած» գործարարների կողմից, իսկ կոռումպացված կառավարությանն էլ  դրանց բացահայտման համար հարմար չէ ստեղծել հետաքննող հանձնաժողով, քանի որ դրսի կառույցները սպասարկում են հենց իրենց շահերը:

Այնուհետև Մուստաֆազադեն իր հոդվածի 2-րդ մասում խոսում է արտագաղթածների տեսակետների առանձնահատկությունների մասին, գտնում է, որ բավական օգտակար  կարող է լինել թուրքական սփյուռքի փորձը: Հատուկ նշում է «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ» ընկերության հիմնադիրներից մեկի ՝ պրոֆեսոր Իրֆան Մուրադ Յըլդըրըմի անունը, որի  անշահախնդիր ծառայությունը, նրա կարծիքով, Եվրոպայում երբեք չպետք է մոռացվի: 

Հոդվածագրի եզրահանգմամբ` Ադրբեջանի Եվրոպայում ուժեղ սփյուռք ունենալու գաղափարը չի իրականանում կոռուպցիայի, երիտասարդ չինովնիկների անփորձության և սփյուռքում գործող որոշ խարդախների պատճառով: Երբեմն` գրում է Մուստաֆզադեն, մենք բախվում ենք մեր վտանգավոր հայրենակիցներին, ինչպիսիք Իգդիրից ադրբեջանցի մի խարդախ խաբեբա է...

Մուստաֆազադեն նկատի ունի մեզ արդեն քաջ հայտնի  «Թուրք-ադրբեջանական մշակութային» միության նախագահ Իլհան Աշկինին: Նրա մութ գործերի բացահայտումով Մուստաֆազադեն հանդես է եկել «Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ» է հոդվածի 3-րդ մասում, որն ունի  «Ադրբեջանի և Թուրքիայի սփյուռքը Նիդերլանդներում» ենթավերնագիրը:

Այդ մասին մենք մեր ընթերցողներին կպատմենք հաջորդիվ.

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Հոդվածի եզրափակիչ մասը  կարդալ` այս հղումում


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.