niderlandakan

Օլիմպիական բրոնզե պարգև Մելանյային` խոհարարական վարպետության համար

28.02.2020/Նիդ.Օրագիր
Երեկ ուշ երեկոյան բավականին ուրախալի լուր ստացանք գերմանական Շտուտգարտ քաղաքից: Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակից Մելանյա Սիմոնյանը մասնակցելով գերմանական այս քաղաքում անցկացվող  IKA Խոհարարական հեղինակավոր օլիմպիադային արժանացել է բրոնզե պարգևի: Հայ խոհարարուհու պատվին բարձրացվել է հայկական դրոշը: Միառժամանակ Մելանյան հանդես է եկել ու բարձր պահել նաև Նիդերլանդների անունը: Նա մեծ սեր ունի դեպի իր գործը զբաղվում է  հրուշակագործությամբ և ունի  «Wedding & Cake» սեփական ընկերությունը:
Նիդերլանդական օրագրի կողմից ևս շնորհավորում ենք Մելանյային, ցանկանում ստեղծագործական նորանոր հաջողություններ:



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.