niderlandakan

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Ամբողջական տարբերակը` Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու նասին նրա աշխատությունը:

Սերգեյ Դմիտրևը` Նիկոդիմոս Ամատունու  մասին

 Аматуни Никодим Исаевич (по данным армянского журналиста, члена Союза Журналистов Армении и СССР Вагана Аматуни - Никодим Исаевич родился в Армении, село Ошакаn) - Действительный статский советник, общественный деятель. В эмиграции жил в Париже. Принимал участие в работе Общества памяти императрицы Александры Федоровны (1927), Союза русских судебных деятелей и Общества бывших студентов С.-Петербургского университета (1935). Выступал с воспоминаниями. Член Главного управления Российского общества Красного Креста (РОКК) (1941–1942). Последнее время жил в Русском доме в Сент-Женевьев-де-Буа.  

Մարտի 4-ը իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան օրն է:

Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին: Թաղված է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը


Իշխան Նիկոդիմոս Ամատունու#  կյանքի և գործունեության մասին ներկայիս ռուսական իրականության մեջ ժլատ ուսումնասիրություններ են կատարվել: Մինչդեռ նրա անունը լայնորեն հայտնի էր իր կենդանության օրոք`պաշտոնավարության տարիներին: Նրա մասին հարուստ տեղեկություններ են ամփոփված ցարական լրատվական տեղեկագրերում ու ամփոփագրերում, ժամանակի ցարական և արտասահմանյան մամուլում (մասնավորապես բուլղարական,սերբական,անգլիական, ֆրանսիական և այլը), ժամանակակիցների հուշերում: Նրա մասին իրենց  օրագրերում գրառումներ են թողել արվեստաբան, գրող Օլգա Բազանկուրը (Թալաշկինյան հայտնի օրագրերը` 1916-17թթ.)*  Հանրահայտ նկարիչ Բենուան, մշակույթի գործիչ, իշխանուհի Մարիա  Տենիշևան*, ակադեմիկոս Վլադիմիր Իվանովիչ Վերնադսկին*, ցարական գեներալ Վրանգելը* և այլոք: Խորհրդային տարիները մոռացության մատնեցին միապետական մշակութային  ժառանգությունն ու հոգևոր բոլոր արժեքները:
Միայն հետխորհրդային շրջանում  են փորձել հիշել Նիկոդիմոս Ամատունուն: Արժանին պետք է մատուցել ազգագրագետ Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևին: Մասնավորապես նրա «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» 2011 թվականին հրապարակած ուսումնասիրության համար:  Այն լույս է սփռում իշխան Նիկոդիմոս Ամատունու հենց այդ տարիների գործունեությանը: Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը դեռ շատ ուսումնասիրություններ կարող էր անել Նիկոդիմոս Ամատունու մասին, սակայն կյանք այլ վերապահում էր արել նրան:
-----------------
*) Օլգա Բազանկուր- (ДНЕВНИКИ ОЛЬГИ БАЗАНКУР. (1916,1917). ОЛЬГА ЕШАЛОВА) 20 июля 1917, четверг
http://www.lomonosov.org/article/dnevniki_olgi_bazankur_2.htm

*)Բենուա. Александр Бенуа. Жизнь художника. Воспоминания. Том 2 ...
https://vtoraya-literatura.com/pdf/benua_vospominaniya_tom2_1955_text.pdf

*)Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում
https://www.nidoragir.com/2019/04/blog-post_22.html

*)Մարիա  Տենիշևա  Княгиня Мария Тенишева-ВПЕЧАТЛЕНИЯ МОЕЙ ЖИЗНИ
http://www.belousenko.com/books/memoirs/tenisheva_memoirs.htm

*)Ակադեմիկոս Վլադիմիր Իվանովիչ Վերնադսկի-Архив академика В.И. Вернадского
http://www.ras.ru/VArchive/Act.aspx?invid=3&id=672

*)Վրանգել.  Пётр Николаевич Врангель
Воспоминания. 1916-1920
https://www.rulit.me/books/zapiski-read-80998-172.html

*) Николай Николаевич Врангель (1880—1915)  Дни скорби. Варшава. 10-го апр[еля] 1915.
https://his.1sept.ru/2001/10/3.htm
---------------------

Ո՞վ է Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը

Ո՞վ է  Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը: Նա Ռուսաստանի (Սանկտ Պետերբուրգ) ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջին կարգի գիտաշխատող էր,  ծնված 1957թ., պատմական գիտությունների թեկնածու, բազմաթիվ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Նա հենց այն թանգարանի գիտաշխատակիցն էր, որին Նիկոդիմոս Ամատունին համագործակցել էր : Հենց Նիկոդիմոս Ամատունու  բազմաթիվ նվիրաբերած ցուցանմուշները  ցայսօր պահվում են Սանկտ Պետերբուրգի հայտնի ազգագրական թանգարանում և  եղել են Դմիտրևի ուսումնասիրության առարկան:

Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը նախկինում ունեցել  է իմպերատոր Ալեքսանդր 3-րդի ռուսական թանգարան  անվանումը: Այն ունեցել է ազգագրական բաժին և ստեղծվել է 1895թ. ապրիլին: Հենց այստեղ Ամատունին Միջին և Մերձավոր Արևելք կատարած պետական գաղտնի ճանապարհորդություներից հետո բազմաթիվ ցուցանմուշներ*  է ի պահ տվել պատմությանը: Ժամանակին Պետերբուրգի թանգարանի ֆոնդին արժեքավոր ցուցանմուշներ են նվիրաբերել նրա անվանի այլ հայրենակիցները, հայ գիտնականներ` Ա.Ա. Լորիս Քալանթարը, Ս.Վ. Տեր-Ավետիսյանը :

Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը գուցե էլի շատ բան բացահայտեր Նիկոդիմոս Ամատունու մասին, բայց... Կյանքն այլ վերապահում էր արել նրան:

Ցավոք, պատահականության, թե ճակատագրի հեգնանքով  Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը  այսօր կենդանի չէ:   2013թվականի ամառային մի  օր, մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օրը ցերեկով  ասես «ծովաբեկության» ենթարկվեց: Պաշտոնական վարկածով` բառացիորեն  «ոտքով-գլխով» անհետ կորչում է Հարավային Ղազախստանի տափաստաններում:

Ռուսաստանի ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գիտաշխատող Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը ռուսական հումանիտար և գիտական ֆոնդերի գործողումով Պետերբուրգից Ղազախստան էր մեկնել 2013թվականի օգոստոսի 1-ին տեղի արխիվներում աշխատելու և պատմական որոշ հուշարձաններ ուսումնասիրելու նպատակով: Ալմա-Աթայից օգոստոսի 18-ին այցելել է Ժոսալի ավան, այնուհետև Կիզիլորդ և բնակարան վարձել այնտեղ: Հաջորդ օրը` օգոստոսի 19-ին գիտնականը տաքսիով Կիզիլորդից շարժվում է Պավլոդար ուղղությամբ: Իրավապահներին հաջողվում է պարզել, որ ճանապարհի 84 կմ.-ին գիտնականը փորձել է տեղեկություն ստանալ այդ տարածքում գտնվող Տամգալի-տաս հուշարձանի մասին, սակայն տեղի բնակիչները չիմացության պատճառով ի զորու չեն եղել որևէ տեղեկություն տրամադրել : Հայտնի է, որ Դիմիտրիևը քայլել է հուշարձանի ուղղությամբ ... Դմիտրևի մասին ահա այսքան տեղեկություն ու  վերջ:

Փրկարարական խմբերի, իրավապահների, ռուսական 1-ին ալիքի «Սպասիր ինձ» և այլ որոնողական հաղորդումներն ու փնտրտուքները ոչ մի արդյունք չեն տվել:

Ահա այսպես հանելուկային կերպով, օրը ցերեկով անհետանում է Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը` նա, ով  բոլշևիկյան վարագույրի հետևից մի  պատառիկ կարողացել էր պեղել հայ ազնվականի կյանքից, ուժերի ծաղկման շրջանում հեռանում է կյանքից իր հետևից թողնելով բազմաթիվ չբացահայտված արժեքավոր տեղեկություններ:

Աղբյուր`
*) Краткий обзор истории формирования коллекций российского Этнографического музея по народам Ближнего Востока
Դմիտրիևի մասին
Заблудившийся в степи-«Издательство "Время"» 11.09.2013
Жди меня- АО «Телекомпания ВИD»
Пропавший в Казахстане питерский этнограф искал «Тамгалытас»-fontanka.

Ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևի  «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»  աշխատությունը

Ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևը, Նիկոդիմոս Ամատունու մասին որոշ կենսագրական տեղեկություններ հաղորդելուց հետո ավելի  մանրամասը պատմում է   1904-1907 թթ. նրա Պարսից ծոց կատարած նավագնացության մասին: Նա ներկայացնում է այս ճանապարհորդության քաղաքական անհրաժեշտության նախապատմությունը, վերլուծում է Ռուսաստանի շահերը Պարսից Ծոցում և Ամատունու  ունեցած դերակատարությունն ու  ավանդը: Դմիտրևի այս ուսումնասիրությունն ավելի շատ վերաբերվում է ազգագրական թանգարանի Էթնոգրաֆիական բաժնի հավաքածուների պատմությանը, նրա համալրման գործում Ամատունու  ունեցած ներդրմանը:   «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» ուսումնասիրության առաջաբանում, հատուկ շեշտադրությամբ է նշում թանգարանի հետաքրքիր հավաքածուների ձեռք բերման մեջ իշխան Նիկոդիմոս Ամատունու ունեցած ներդրումը: Նա հետևյալն է գրել.  « Ռուսական թանգարանի (ներկայումս ռուսական ազգագրական թանգարան) Էթնոգրաֆիական բաժնի օտարերկրյա ասիական ֆոնդերի ձեւավորման պատմության մեջ շատ հետաքրքիր էջեր կան, որոնք տարբեր պատճառներով հատուկ ուսումնասիրության չեն արժանացել: Դրանց թվում ամենահետաքրքիրներից մեկն անկասկած Հարավպարսկական հավաքածուներն են, որոնք կապված է իշխան Ամատունու անվան հետ,  ում անունն անհայտ է այսօրվա գիտական աշխարհին»:

Դմիտրիևը Նիկոդիմոս Ամատունուն դասում է այն արևելագետ-տեսաբանների շարքին, ովքեր թեև այս բնագավառում   հատուկ գրավոր  աշխատություններ չեն թողել, բայց իրենց պրակտիկ գործունեությամբ հսկայական ներդրում են ունեցել  Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը: Նրա գործունեության մասին նյութերը պահվում են Պետերբուրգում` Ռուսաստանի պետական պատմական արխիվում, իսկ հավաքածոները՝ ազգագրական թանգարանում:

Ներկայացնում ենք Ռուսաստանի Պետերբուրգի ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևի «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» ուսումնասիրության  մի հատվածը.

« ... Էթնոգրաֆիական բաժնի հավաքածուների պատմության համատեքստում մենք հիմնականում հետաքրքրված ենք Ն.Ի. Ամատունու  նավարկությամբ կազմակերպած արշավը Հարավային Պարսկաստան:

Արշավի բուն նպատակների ու խնդիրների  մասին խոսվում է  նրա կողմից առեւտրային ծովափոխադրումների բաժնի պետ Կ.Ալեքսեեւին 1905 թվականի ապրիլի 24-ին ուղղված  գրությունումում [РГИА, ф. 565, оп. 4,ед.хр. 14565, л. 45–49об.].

Գրության մեջ ասվում է, որ կապի հաստատման հարցը ծովով Պարսկաստանի հետ տեսադաշտում  է 1900 թվականից: Այդ թվականին ֆինանսների նախարարությունը Պարսկական ծոցում  ուսումնասիրություն է իրականացրել`  պարզելու  ռուսական ապրանքների վաճառքի հնարավորությունները: Այս ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին  ուղղակի առեւտրային հարաբերությունների կազմակերպման եւ ռուսական ապրանքների ներմուծման լիարժեք հնարավորությունը դեպի հարավային պարսկական ափերի նավահանգիստներ:

Հետեւաբար, Ֆինանսների նախարարությունը, որոշեց վերականգնել այդ կապերը`  հանձնարարելով ռուսական շոգենավային առևտրային ընկերությանը 1901 թ. Փետրվարին Օդեսայից դեպի ծոցի նավահանգիստներ փորձնական ուղևորություն կատարել: Այս ուղերթը բարենպաստ արդյունք ապահովվեց, բայց քանի որ մեկ անգամվա ճանապարհորդական փորձը դեռ բավարար չէր առևտրական հարաբերությունների լիակատար արդյունքի համար` ֆինանսների նախարարությունը  որոշեց, որ  Ռուսական ընկերության նավերը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ ևս մի քանի նավարկություններ պետք է իրականացնեն:

Առաջին նավարկությունների ընթացքում ձեռք բերված տվյալները փաստեցին այն, որ Ռուսաստանի և Պարսից ծոցի նավահանգիստների միջև ծովային և առևտրային կապերը կզարգանան այն ժամանակ, երբ դրանք կունենան մշտական բնույթ և կիրականացվեն պարբերաբար երկարատև ժամանակաընթացքում: Պարսկաստանի հետ շտապ կապի հաստատման հարցը վերջնականապես քննարկվեց հատուկ խորհրդակցության ժամանակ պետքարտուղար  Ս.Յու. Վիտտեի նախագահությամբ իսկ հետո դրվեց Պետական խորհրդի հաստատմանը: Այս հարցի շուրջ քննարկումները կարևորվեցին Պետական խորհրդի բաժինների կողմից՝ որպես Պարսկաստանում Ռուսաստանի քաղաքական ազդեցության տարածման և ամրապնդման միջոցառում:Ռուսաստանի մասնակցությունը այդ պետության քաղաքական կյանքում, բաժինների կարծիքով, ժառանգվել էր նախորդ ցարերից՝ սկսած Պետրոս Առաջինից:Մինչ այդ բոլոր ծրագրերը ուղղված էին Պարսկաստանի հյուսիսում Ռուսաստանի իշխանության գերակայությանը:Այդ նպատակով կառուցվել էին մինչև Երևան տանող երկաթգծեր, նաև ձեռք էին առնվել հետագա քայլեր՝ ուղղված երկաթգծի ցանցի ելքի մոտեցմանը Պարսկաստանի բուն սահմանին: Բայց ռուսական դիրքերի ամրապնդումը երկրի հյուսիսում չէր ապահովում Ռուսաստանի ազդեցության տարածմանը երկրի մյուս շրջաններում: Ազդեցությունը ամբողջական կդառնար, եթե այն տարածվեր նաև երկրի հարավում: Դրան ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը ակնհայտ էր, քանի որ նախատեսվում էր Բաղդադյան երկաթգծի կառուցումը, ինչը և մեծ հնարավորություն կտար Ռուսաստանի հետ մրցակցող երկրներին Պարսկաստանում իրենց դիրքերը ամրապնդել:  Այդ միջոցառումների շարքում ռուսական նավատորմը պետք է ունենար կարևոր դեր: Բաժինների ներկայացուցիչները կարծում էին, որ Պարսից ծոցի նավահանգիստների հետ արագընթաց ուղիները պետք է գործեին բավականին երկար ժամանակահատված: Պետական խորհրդի կարծիքի հիման վրա, որը հաստատվել էր 1903 թ-ի ապրիլի 2-ին Նիկոլայ 2-րդի կողմից, առևտրային ծովագնացության և նավահանգիստների գլխավոր ղեկավարության և շոգենավարկման ու առևտրի ռուսական համայնքի միջև կնքվեց պայմանագիր ՝ Օդեսայի և Պարսից ծոցի նավահանգիստների ու Բասրայի միջև արագընթաց ուղիների հաստատման մասին: Այդ պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը հանձն էր առնում իրականացնել նավարկություններ Օդեսայից Բասրա  12 տարիների ընթացքում՝ սկսած 1903 թ-ի հունվարի 1-ից, ընդ որում՝ տարին 4 անգամ: Բացի այդ՝ կառավարությունը հատուկ ուշադրություն էր դարձնում ռուս արդյունաբերողների՝ օտարերկրյա մրցակիցների հետ պայքարում աջակցելուն:  Այդ ձեռնարկումներից մեկն էր ներկայացուցչական ցանցի զարգացումը երկրի ներսում: Մասնավորապես 1901 թ-ին բացվել էին ներկայացուցչություններ Բասրայում և Բուշիրում, Բենդեր-Աբասում. քննարկվում էր նաև ներկայացուցչության բացման անհրաժեշտությունը Մակկատում: Ֆինանսների նախարարությունը մինչև 1902 թ-ը, իսկ հետո նաև առևտրային ծովագնացության ղեկավարությունը ամեն կերպ նպաստում էին ռուս առևտրականներին հարավային Պարսկաստանի հետ առևտրային կապերի ստեղծելուն: Արդյունքում Պարսից ծոցի նավահանգիստներում և դրանց մոտակա առևտրական կենտրոններում՝ Շիրազում, Սպահանում, Եզիդում, Քերմանում և Բաղդադում, հիմնավորվեցին Պրոխորովի, Սավամորոզովի, Ասաֆ Բառանովի, Շեյբլերի, Արզումանովի, Ալիև եղբայրների և այլոց ֆիրմաների ներկայացուցիչները: 1904 թ-ի վերջից   «Զենզինով եղբայրներ» առևտրային տունը իր ներկայացուչական ցանցը տարածեց հարավային Պարսկաստանի խոշոր առևտրային կենտրոններում, ներկայացուցչություններ բացվեցին Բասրայում ու Բուշիրում: Այսպիսով, հարավում կազմավորվեցին մի շարք ռուսական կազմակերպություններ, ուր տարեկան  գործ ընդլայնելու նպատակով ուղևորվում էին առևտրային մասնագետները (պրիկազչիկներ): Չնայած նրան, որ աշխատանքն ընթանում էր ծանր պայմաններում ( ռուսական բանկը գործում էր և ազդեցություն ուներ հյուսիսում), առևտուրն այս շրջաններում հետզհետե զարգանում էր, և ամեն տարի ռուս առևտրականների թիվը Պարսկաստանի հարավում գնալով ավելանում էր: Մինչ Ամատունին՝ այս տարածաշրջանում նույն Պարսից ծոցի նավահանգիստների հետազոտության նպատակով այցելել էին 1900 թվականի ապրիլ- հոկտեմբեր ամիսներին հանրահայտ լրագրող Ս. Ն. Սիրոմյատնիկովի (1864—1933) արշավախմբերը: Վերջինս հանդես էր գալիս   «Սիգմա» կեղծանվամբ, ով, ներկայանալով որպես առևտրական, կատարել էր շրջագայությունների շարք Կորեայում՝ փորձելով բացահայտել օգտակար հանածոների մշակման հնարավորությունները ռուս ձեռներեցների կողմից տվյալ տարածաշրջանում: Սիրոմյատնիկովի կողմից հարավային Պարսկաստանում բացահայտած տվյալների հիման վրա ռուս ընկերակցությունը որոշել էր շոգենավ ուղարկել փորձնական նավուղով Պարսից Ծոց: Այս գործի կազմակերպման և ֆինանսների նախարարության միջոցով ռուս արդյունաբերողներին ներգրավվելու գործում Սիրոմյատնիկովը ունեցել է մեծ ներդրում: 1902 թ.-ին հարավային Պարսկաստանի նավահանգիստ է այցելել Կիևյան բիրժայի գործակալ Ա. Դ. Սումնևիչը, ով հետազոտում էր ռուսական շաքարի արտահանման հնարավորությունները տվյալ տարածաշրջանում: Ինչպես արդեն նշել ենք, Ն. Ի. Ամատունու առաջին արշավը տեղի է ունեցել 1904 թ.-ի փետրվար- հոկտեմբեր ամիսներին: Իր գաղտնի  հաշվետվությունների մեջ  1904 թ.-ի նոյեմբերի 3-ին նա բացահայտել է արշավի նպատակները և խնդիրները՝ գրելով հետևյալը.  «Իմ հետազոտությունների իրականացման, արշավում ներգրավված առևտրականներին ղեկավարելու գործունեության ընթացքում ես առաջնորդվել եմ այն հիմնական գաղափարով, որ Ռուսաստանն ունի Պարսկաստանում, Միջագետքում և Արաբական Իրաքում քաղաքական մեծ հետաքրքրվածություն: Այս երկրներին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում ու նպաստում է զարգացման ուղիներ գտնելու համար, որոնցից ամենանշանակալին է փոխշահավետ առևտրային հարաբերությունների հաստատումը Պարսկաստանի հետ: Նաև այս երկրներում կարևոր է մյուս երկրների համեմատ  մեր առաջնային լինելը: Ինչքանով հնարավոր էր ես փորձել եմ այս գաղափարները ներարկել ռուս առևտրականների աշխարհայացք, քանի որ պետական շահերը կարևորել եմ անձնային շահից, հատկապես երբ խոսքը Պարսկաստանի հետ առևտրային հարաբերություններ հաստատելու մասին է: Նույնիսկ գերադասելով պետության շահը, առևտրականները ամբողջապես չեն զրկվում սեփականից, քանի որ մեկը մյուսին չի հակասում»:  Իր հաշվետվություններում Ամատունին նաև հաճախ բացասական է բնութագրում ռուս առևտրական տների Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող մրցակից երկրների ներկայացուցչություններին, նշելով, թե ինչպես և ինչ մեթոդներով ու ճանապարհներով Ռուսաստանը կարող է իր ազդեցությունն ավելացնել: Ամատունու երկրորդ արշավը նույն նպատակն ուներ, ինչ առաջինը: Որպես մասնավոր քարտուղար՝ արշավը կազմում էր Մոսկվայի կոմերցիայի ակադեմիայի առևտրային գիտությունների կուրս ավարտած՝ Պ. Ֆ. Միխայլովը: Արշավի կազմում էր նաև Լոբինսկի դասակի Կուբանի զորքի կազակ Մոիսեի Զդվիժկովը, ով հիմնականում զբաղվում էր անցած տեղանքի հետախուզությամբ, քարավանի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ: Արշավին մասնակցել էին նաև խոշոր գործարանատերերի՝ Մորոզովի, Պրոխորովի, Կուզնեցովի ներկայացուցիչները: Երթուղին հետևյալն էր. արշավախումբը պետք է ուղևորվեր Օդեսայից Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա, Բեյրութ, Կաֆֆա, Պորտ-Սայիդ, Սուեց, Ջիդդա, Հոդեյդա, Ջիբուդ, Ադեն, Մազքաթ: Նպատակը մեկն էր. հետազոտել այդ նավահանգիստներում առևտրի հնարավորությունը, ուսումնասիրել ռուս առևտրականների ծավալած գործունեությունը: Արշավախումբը հետագա նախագիծ ուներ՝ ուսումնասիրել նաև Պարսից ծոցի նավահանգիստները՝ Բենդեր-Աբասը, Դուբայը, Լինգեն, Բախրեյնը,  Մոհամմերը, Ահվազը, Շուստեր-Բասորը: Արշավի ցամաքագնաց երթուղին պիտի անցներ Պարսկաստանի խոշոր առևտրային կենտրոններով՝ Շիրազ, Սպահան, Եզիդ, Ռաֆֆսինջան, Քերման, Բամ, Բենդեր-Աբաս: Ընդ որում արշավին հատուկ հրահանգվել էր պարզել Քերմանից Բիմ և Բիանու ամրոցից մինչև Բենդեր-Աբասի ելքը տանող չհետազոտված ճանապարհի անցանելիությունը, որը նաև միացնող ճանապարհ էր  Պարսկական Բելուջիստանի շրջանի հետ: Այս նպատակից ելնելով՝ Ամատունուն իրավունք էր  վերապահվել հետազոտման համար առաջնորդվել արշավի շահերից՝ պարտադրված չլինել  հետևելով  ժամանակացույցին:  Եվ սա էր պատճառներից հիմնականը, որի հետևանքով արշավը շարունակվեց 10 ամիս` նախատեսված վեց ամսվա փոխարեն,որոնցից երեքը նվիրված են եղել միմիայն Քերմանից Բամով դեպի Բենդեր-Աբաս տանող ճանապարհի ուսումնասիրությանը: Արշավի ֆինանսավորմանը մասնակցել է ինչպես կառավարությունը, այնպես էլ առևտրային տները:Արշավն իրականացվել էր դժվարին կլիմայական և կազմակերպչական պայմաններում. Տեղանքները հայտնի էին ավազակային խմբավորումների հարձակումներով: Արշավի ընթացքում մասնակիցները իրականացնում էին ֆոտոնկարահանում (այդ գործը հիմնականում կատարում էր Պ.Ֆ.Միխայլովը), ցուցադրում էին ռուսական արդյունաբերական արտադրանք, հավաքագրում և ծանոթանում էին տեղական արդյունաբերության արտադրանքին: Ամատունու հաշվետվությունները պարունակում էին ոչ միայն տեղական հարավպարսկական շուկայի մասին եզրահանգումներ, այլ նաև ազգագրական տվյալներ. Օրինակ՝ նա նշում էր, որ թեկուզև պարսիկներն իրենք էլ  Սպահանում և Սամադանում  պատրաստում են միջին որակի` ձեռքով պատրաստած ինքնաեռներ, սակայն դրանք զիջում են մեր ռուսական ինքնաեռներին թե որակի , թե գնի առումով, քանի որ ռուսական ինքնաեռները արագ են ջուրը եռացնում և նաև էժան են ավելի, քան պարսկականները: Որպեսզի կարծիք կազմեն տեղացիների ճաշակի և նախասիրությունների մասին, արշավականները տեղական արտադրանքի և ապրանքների օրինակներ էին հավաքում, որոնք մեծ պահանջարկ էին վայելում. հետագայում դրանք ծառայել են որպես նմուշ տեղական շուկայի համար ռուսական ֆաբրիկաներում արտադրանք թողարկելու նպատակով: Որպեսզի Ամատունին պարզի, թե ինչու է հարավպարսկական բամբակը Բոմբեյ ուղարկվել, և նաև նրա համար, որ Բոմբեյին հնարավորություն տրվի Մոսկվայով փոխարինելու , երեք հայտնի գործարանատերեր՝ Մորոզովը, Պրոխորովը և Ռաբինեկը, դիմել են խնդրանքով Ամատունուն: Ամատունին ուղևորվեց Բենդեր–Բուշերից Բոմբեյ առևտրաքաղաքական հաշվետությունը ձեռքին, որում ներկայացրեց ամբողջ հարավասիական բամբակյա արտադրանքի շուկայի վերլուծությունը, տարբեր երկրներում բամբակյա կտորեղենի սպառման յուրահատկությունները և տվյալ տարածաշրջանում ռուս արտադրողների հնարավոր հեռանկարների մասին: Իր հաշվետվության մեջ Ամատունին հատուկ շեշտադրել է պարսերի / հեբրերի առևտրական շերտի վրա /, ովքեր Բոմբեյում գլխավոր դիրքերում էին: Նա նշում էր, որ Հնդկաստանում պարսերը ներկայանում են որպես քաղաքական միավոր: Ինչպես նշված էր վերը, Պարսկաստանում նրանց անվանում են հեբրեր, և նրանք Թեհրանում մեր առաքելության և Պարսկաստանի Հաշվավարկային բանկի հատուկ հովանավորչության ներքո են: Բնիկ պարսերը սերում են պարսկաստանի հեբրերից և լքել են Պարսկաստանը մուսուլմանների կողմից այն զավթելու արդյունքում: Նրանց կրոնը հիմնված է միացյալ Աստծո  և միմյանց հետ կռվող Չարի և Բարու գաղափարների վրա: Այդ ուսմունքի կյանքի հիմնական կանոններից են՝ մաքուր միտք, մաքուր խոսք և մաքուր գործք, սակայն ինչքանով են պարսիկները դրան հետևում, դժվար է դատել: Պարսերը հնդիկ բարեփոխիչների հետ համատեղ կազմում են տեղաբնակների կրթված մասը: Անգլիական կոմերսանտները ընդունում են պարսերի ակնառու առևտրական ունակությունները, և չնայած նրան , որ Հնդկական կառավարությունը աջակցում է անգլիացի առևտրականներին, նրանք հազիվ են մրցակցում պարսերի հետ: Պարսերը շատ հեշտ են ընկալում եվրոպական կրթությունը, սակայն խիստ պահպանողական են իրենց ցեղախմբային և ազգային ավանդույթների պահպանման գործում և այդ հարցում զարմանալիորեն համախմբված և համախոհ են: Բոմբեյում շահույթ հետապնդող ամբողջ գործը նրանց ձեռքերում է: Մեզ հնարավորություն էր ընձեռվել գործ ունենալ որոշ առևտրականների հետ, ովքեր խոսում էին մի քանի լեզվով, և առիթի դեպքում մեզ ծանոթացնում են պարս առևտրականների հետ՝ խուսափելով անգլիացիներից և հնդիկներից: Պարսներն ունեն իրենց սեփական Ազգային ժողովարանը և համարում են Պարսկաստանի հարավարևելյան մասը իրենց հայրենիք, որտեղից հեռացել են զավթիչ մուսուլմանների ճնշումների հետևանքով: Անգլիական ղեկավարման համակարգի համաձայն, երբ ամեն մի ազգային փոքրամասնությանը տրվում է կրոնի , ժողովների, ավանդույթների ազատություն, նույնիսկ նախապաշարմունք ունենալու և լիակատար ցեղախմբային առանձնացման հնարավորություն և միմիայն ղեկավարվելով տնտեսական ենթակայության պահանջով, պարսերը, որպես ավելի ունակ տարր, զբաղեցրել էին ավելի շահավետ դիրք, քան մյուս ցեղախմբերը և ավելի էին ջանում պահպանել լավագույն հարաբերություններ Պարսկաստանում բնակվող հեբրերի հետ: Հայտնի հարուստ միլիոնատեր հեբր Արբաբ Ջեմշիդը, ով բնակվում է Պարսկաստանում, մեծ հարգանք է վայելում պարսկական հեբրերի մոտ, և ոչ պակաս հարգանք է վայելում Բոմբեյի պարսերի մոտ: Պարսկաստանի մեր Հաշվավարկային բանկը պլանավորել է նրան հանձնել իր աշխատանքների վարումը Պարսկաստանի հարավում: Պարսերը, լինելով փոքրաթիվ ազգախումբ/ բնակչության ընդհանուր թիվը չի գերազանցում հարյուր հազարը/, ընդունում են, որ իրենց ուժը միայն հարստության մեջ է, և իրենց նվիրում են բացառապես շահութաբեր գործունեության: Զարմանալի չէ , որ այս գիտակցության մակարդակի շնորհիվ նրանք դառնում են հրաշալի առևտրականներ, ում հետ չեն կարողանում մրցակցել նույնիսկ եվրոպացիները: Պարսերի տները զբաղեցրել են Բոմբեյի լավագույն մասը՝ Մալլաբարյան բլուրը, նրանք ունեն ճոխ տներ, լավ են ապրում և շարունակում են հարստանալ: Այստեղից եզրահանգում ենք, որ եթե պարսերը ձգտում են մեր կողմից հովանավորվելու, ապա դա լիովին մեր շահերից չի բխում, այլ արվում է,որ իրենք տնտեսապես աճելուն:  Կասկած չկա, որ եթե մենք թույլ տանք նրանց միանալ մեզ՝ Պարսկաստանի հարավում, առևտրային գործունեության մասնակից դարձնելով, ապա կնպաստենք նրանց թե բարոյապես, թե տնտեսապես ավելի հզորանալուն, այսպիսով ժամանակի ընթացքում ձեռք կբերենք, վտանգավոր մրցակցի, որին  դուրս մղելը առևտրային առաջատար դիրքերից` նրանց տեղն զբաղեցնելը համար կպահանջվի մեծ ծախսեր:

Ամատունին նկարագրել է Բախրենյան կղզիներում բնական մարգարիտի ստացման ավանդական գործընթացը: Այն տվյալները, որոնք նա ստացել էր գերմանական հպատակ Մուցիուսից, ով  մարգարիտի հիմնական ներմուծողն էր, հետաքրքիր էին և հավաստի, ի տարբերություն ռուս գրականության մեջ հանդիպող նկարագրությունների՝ լիովին համապատասխան էին այն անձանց տվյալներին, ովքեր կղզու բնակիչների հետ ունեին առևտրային հարաբերություններ: Համաձայն Մուցիուսի՝ Բախրենյան կղզիներն իրենցից անապատ էին ներկայացնում.որը տեղ-տեղ ծածկված էր աննշան բուսականությամբ, խմելու ջուրը սակավ էր և անորակ: տեղաբնակները աղքատ էին և գնողունակ չէին: Մարգարիտի որսի ժամանակ բնակչության թիվը, ներառյալ հյուրերի, հազիվ հասնում էր 25000-ի: Մարգարիտի որսը ազատված էր հարկերից, միակ սահմանափակումը, այն էր, որ ամեն մի գործարար կարող էր ունենալ միայն երկու նավակ, ընդ որում բոլոր նավակների թիվը չէր գերազանցում ամեն տարի 2500-ը: Որսի շրջանի ավարտին նավակների տերերը հանձնում էին իրենց որսը եվրոպացի արդյունաբերողներին, ովքեր դեռ այդ շրջանի սկզբում արդեն իսկ գնած էին լինում նախօրոք ամբողջ որսը՝ տեղաբնակներին վարկեր տրամադրելու միջոցով:

Ամատունին մանրամասնորեն նկարագրել է հանգստյան և ուսումնական օրերին երեկոյան անվճար պարսկերենի դասավանդման և ուսուցման փորձեր կազմակերպելը, որոնք անց են կացվել Օդեսայի Առևտրային ծովագնացության ուսումնարանում: Այդ պարապմունքների անցկացման համար հատուկ թույլտվություն էր ձեռք բերվել ռուսական Առևտրային ծովագնացության ընկերության գործակալ Կայխոսրով Շախրոխի համար, ով նախկինում դասավանդել էր Կերմանում Գեբրի դպրոցում: Տեղի ռուսական դեսպան Միլերի վկայության համաձայն՝ նա վայելել է հեբրների համընդհանուր հարգանքը: Լինելով ռուսական ընկերության գործակալ՝ Կայխոսրով Շախրոխը ստանում էր ամսական 100 ռուբլի աշխատավարձ և Կերմանից Մեշխեդով և Բաքվով դեպի Օդեսա  ճանապարհածախսերի փոխհատուցում: Ռուսական ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Շախրոխը պարտավորվում էր նպաստել ռուս- պարսկական առևտրային հարաբերությունների զարգացմանը. Նա Օդեսայում պետք է գներ ռուս առևտրականներից ապրանքներ կերմանացի առևտրականների համար, իսկ պարսկական առևտրականներից պարտավորվում էր գնել հումք և որոշակի ապրանքներ: Եթե պայմանագրով նշված Շախրոխի աշխատանքի արդյունքը բավարար չհամարվեր, Ռուսական ընկերությունը իրեն իրավունք էր վերապահում ազատել Շախրոխին իր պարտականություններից և դադարել նրան վճարել:

1905թ. ապրիլին Շախրոխն արդեն երկու ամիս էր, ինչ գտնվում էր Օդեսայում և,ըստ Ամատունու, դեռ չէր կողմնորոշվել, թե ինչպես դրսևորի իր գիտելիքները և կարողությունները. Լինելով ուսուցիչ՝ ծանոթ չէր առևտրային սկզբունքներին թե Պարսկաստանում, թե Ռուսաստանում: Ամատունու հետ բանակցելիս Շախրորը ցանկություն էր հայտնել կամ ստանալ գրագրի աշխատանք, կամ վերադառնալ հայրենիք, քանի որ աշխատանքի ներկայիս վիճակը հոգեպես և բարոյապես ճնշում էր իրեն: Ռուսական ընկերությունն էլ իր հերթին ցանկանում էր, որ Շախրորը հնարավորինս շուտ մեկնի իր երկիր, քանի որ համարում էր նրա գործունեությունը անօգուտ: Ամատունին նշում է, որ հերթական անգամ ընկերությունը անկարող եղավ օգտագոծել պատեհ առիթը իր ձեռնարկությունների համար նոր առևտրային կապեր ստեղծելու և զարգացնելու նպատակով: Ըստ Ամատունու՝ Շախրոխի ներուժը՝ որպես ուսուցչի, նպաստավոր կլիներ օգտագործել ծովագնացության ուսումնարանում՝ գոնե որպես  պարսկերեն դասավանդող ուսուցիչ:

Ամատունին իր արշավի հաշվետվություններին կցել էր  «Պարսկաստանի քաղաքական վիճակը» նկարագրող փաստաթուղթ, որտեղ նա արտահայտել էր իր վերաբերմունքը Իրանում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ: Բացի այդ, Ամատունին փոխանցեց իր կողմից Հարավային Պարսկաստանում հավաքագրած նյութերը Ալեքսանդր Երրորդի ռուսական թանգարանի ազգագրական բաժնին: 1906թ. հոկտեմբերի 28-ին հայտնի արևելագետ Կ.Ինոստրանցևը, ով ղեկավարում էր Կովկասի և Միջին Ասիայի շրջանի ազգագրական բաժինը,Ամատունու  ձեռագրերը ներկայացրեց բաժինների խորհրդի նստաշրջանի, որոնք նկարագրում էին Պարսկաստանի բնակչության նյութական մշակույթը: Նա հայտնեց, որ բացի ազգագրական հավաքածուն, որը Ամատունին հավաքագրել է ազգագրական բաժնի միջոցներով, կա նաև Ամատունու սեփական միջոցներով 250 առարկայից կազմված հավաքածու: Նոյեմբեր ամսին այդ իրերը դիտարկվել են խորհրդի անդամների կողմից և հաստատվել  են  որպես թանգարանային նմուշներ: Հավաքածուն կազմված էր տղամարդու, կանացի, մանկական հագուստի, կաշեգործության գործիքների, ճանապարհին օգտագործվող ծխելու պարագաների, սեղանի ճանապարհորդական պարագաների, ընտանի կենդանիների լծասարքերի տարբեր տեսականիներ:Հավաքածուն ներկայացված էր անձամբ Ամատունու կողմից: Իրանական տերմինաբանությունը ճշտվել էր գրանցման ժամանակ հայտնի արևելագետ Ա.Ն.Սամոյլովիչի կոմից » :

Հարգելի ընթերցող այս անգամ Դմիտրիևի «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատության շնորհիվ լույս սփռեցինք իշխան Նիկոդիմոս Ամատունու աշխատանքային   1904-1907թթ  գործունեությանը:

Hay Azian

Nid.oragir

Աղբյուրներ`С. В. ДМИТРИЕВ-КНЯЗЬ Н.И. АМАТУНИ И ЕГО ЭКСПЕДИЦИИ В РАЙОН ПЕРСИДСКОГО ЗАЛИВА

Архив Российского этнографического музея (АРЭМ). Ф. 1. Оп. 1. Ед.хр. 31.

Ведомственный архив Государственного Русского музея (ВАГРМ). Ф. ГРМ(1). Оп. 1. Ед.хр. 307.

Вестник Красного Креста. 1915. № 5.

Российский государственный архив литературы и искусства (РГАЛИ). Ф. 395. Оп. 1. Ед.хр. 395.

Российское зарубежье во Франции, 1919–2000: Биографический словарь в 3 т. / Под общ. ред.

Л. Мнухина, М. Авриль, В. Лосской. Т. 1. М., 2008.

Российский государственный исторический архив (РГИА).

Симбирский Н. Красный Крест на войне. Пг., 1917.

Ռուսերեն աշխատություններից անշահախնդիր թարգմանչական աշխատանքով մեզ օգնել են`
Հայարփի Խառատյանը,
Գայանե Առաքելյանը,
և Էլմիրա Թադևոսյանը
Նրանց` մեր խորին շնորհակալությունը:

Շարունակությունն այստեղ


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.