niderlandakan

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը (2)

Սկիզբն` այստեղ

Ամբողջական տարբերակը` Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու նասին նրա աշխատությունը:

Իշխան Ն.Ե.Ամատունու  արշավախմբի դեպի  Պարսից ծոց (1904-1907 թթ.) ունեցած ճանապարհորդության նշանակությունը  Ռուսաստանի համար:

Մենք մանրամասը` ելնելով Դմիտրևի բերած փաստագրական տեղեկություններից* անդրադարձանք Իշխան Ն.Ե.Ամատունու  արշավախմբի դեպի  Պարսից ծոց (1904-1907 թթ.)  ճանապարհորդությանը: Սա Նիկոդիմոս  Ամատունու գործունեության 3 տարիների կատարած աշխատանքի յուրահատուկ հաշվետվություն է: Ոչ այնքան նրա կենսագրության 3 տարիների  կտրվածքով այս  հատվածը, որքան  նրա գլխավորությամբ Ռուսաստանի կայսերության համար  ունեցած այս  խիստ անհրաժեշտ ժամանակաշրջանի համար ճանապարհորդության ունեցած մեծ դերն ու  նշանակությունը առավել կարևոր են դարձնում Ամատունու առաքելությունը: Ամատունու դեպի Պարսից ծոց ունեցած ուղևորությունը տեղի ունեցավ այն ֆոնին, երբ խիստ մրցակցություն էր ընթանում Ռուսաստանի և Անգլիայի միջև այս տարածաշրջանի  ազդեցության գոտին նվաճելու համար: Ռուսաստանի և Անգլիայի միջև մրցակցային գոտեմարտում սրվել էր դիվանագիտական դիմակայությունը : Ամատունու գլխավորությամբ 2 հույժ կարևոր արշավներն ամեն բան իրենց տեղը դրեցին` հօգուտ Ռուսաստանի: Ռուսաստանին  հաջողվեց  իր ձեռքը վերցնել  տարածաշրջանի առևտրային շուկան, դրա  հետ մեկտեղ առավելություն  ստանալով քաղաքական ազդեցության նժարը իր կողմը թեքելուն:

Մինչ այդ`  բավական ծանր վիճակում էր հայտնվել Ռուսաստանը: 1904թ փետրվարի 9-ին Ճապոնիան հարվածեց Ռուսաստանին ու վերջինս պատերազմ սկսեց անսպասելի ուժեղ հակառակորդի հետ: ճապոնացիները պաշարել էին Պորտ Արտուրը և առաջ անցնել դեպի Մանջուրիա: Ռուսաստանն ամբողջությամբ կորցրեց իր առևտրային շուկան Մանջուրիայում: Ֆինանսական, արդյունաբերական և ռազմական ռեսուրսների ծանր ճնշման պայմաններում Ռուսաստանին խիստ անհրաժեշտ էր հարավ-պարսկական ուղղությունը` Մերձավոր Արևելքի առևտրային շուկան չկորցնելը: Ռուսաստանին անհրաժեշտ էր վերանայել իր պարսկական քաղաքականությունը, որն այնքան էլ դյուրին չէր` կապված Անգլիայի այդ շրջաններում ունեցած աճող հետաքրքրություններից:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Պարսկաստանի վարչապետ Ամին օս-Սոլթանը մեկ այլ վարկ խնդրելու առաջարկով դիմեց**  Ռուսաստանին: Մինչ այդ Պարսկաստանի Մոզաֆերեդին  Կաջար շահը Եվրոպա այց էր կատարել և ծախսել էր Ռուսաստանից փոխառված 10 միլիոն ռուբլին: Ռուսական կողմը կոշտ պայմաններ է առաջադրում նոր վարկի համար: Ռուսական բանկի ղեկավար Է.Կ. Գրուբը տեղեկացնում է, որ կառավարությունը, մասնավորապես ֆինանսների նախարար Սերգեյ Վիտտեն լուրջ երաշխավորություններ է պահանջում` զիջումներ Պարսկաստանից տնտեսական և քաղաքական հարցերում: Սրանից էլ փորձում է օգտվել Բրիտանիան` Պարսկաստանին առաջարկելով  շահեկան վարկ ստանալու պայմաններ: Հենց այստեղ էլ, չնայած մեծ դժվարություններին արտաքին գործերի նախարար Վ.Լամզդորֆի (Влади́мир Никола́евич Ла́мздорф) ջանքերով Ռուսաստանը վերանայում է Պարսկաստանի հետ իր քաղաքականությունը: Շինարարության հիմնական նախագծերի համար նշանակալի գումարներ են հատկացվում: Ջուղա-Թավրիզ և Քազվին-Համադան մայրուղիների համար`  3,5 միլիոն, Էնզելի նավահանգիստը վերազինելու համար` 400 հազար ռուբլի: 1905թ անգլիական հետախուզությունը արձանագրում է իրենց ձախողումները` նշելով ռուսական կողմի 12 ակտիվ քայլերը: Դրանցից մեկում հատուկ նշվում է առևտրի զարգացմանը խթանող իշխան Ն. Ամատունու ճանապարհորդությունը` երկրի հարավով:

Պատմաբան, պրոֆեսոր Ֆիրուզ Կազեմ-Զադեն «Պարսկաստանի ազդեցության համար պայքարը: Դիվանագիտական դիմակայություն Ռուսաստանի և Անգլիայի միջև» (Фируз Казем-Заде.  Борьба за влияние в Персии. Дипломатическое противостояние России и Англии) գրքի 7-րդ գլխում  գրում է.

«Այս ցուցակը ցույց է տալիս, թե որքան ուժեղ և համակարգված կերպով հետևեցին Լամսդորֆի  ցուցումներին (խոսքը Ռուս.ԱԳ նախարարի մասին է`ծանոթ.Հայ Ազիան): Բանդար Աբասում հյուպատոսությունը կազմակերպվել և բացվել է զարմանալի արագությամբ: Լենգում հյուպատոսության հիմնումը և Ամատունու ճանապարհորդությունը էլ ավելի ամրապնդեց Պարսկական ծոցում Ռուսաստանի ազդեցությունը... »:

Պարսկաստանում Անգլիայի և Ռուսաստանի դիմակայությունը հասավ իր գագաթնակետին:
1907-ին ձեռք բերվեց անգլ-ռուսական պայմանագիր, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում էր Պարսկաստանում երկու տերությունների ազդեցության ոլորտների սահմանազատում: Անգլիայում և Ռուսաստանում հասարակության արձագանքը այս համաձայնագրին զուսպ էր և նույնիսկ թերահավատ, բայց դա կանխորոշում էր Ռուսաստանի ՝ Անտենտային միանալու հնարավորությունը ՝ ռազմաքաղաքական դաշինքը, որը միավորում էր Ռուսաստանը, Անգլիան և Ֆրանսիան գերմանական ագրեսիայի դեմ պայքարում:

Հետագայում Անգլիան և Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ հաստատեցին  միմյանց հետ, այնուհետև հաջողությամբ դիմակայեցին առաջին համաշխարհային պատերազմի մարտահրավերը, որտեղ  Ամատունին ստանձնեց Կարմիր Խաչի պատասխանատու պաշտոն# : Սա  պատմության այլ թեմա է: Մինչ այդ Ամատունին  1911թ.«Император Николай II»   շոգենավին հարմարեցված շրջող  ցուցահանդեսով բավական  հաջող ներկայացրեց Ռուսաստանը` Թուրինի միջազգային ցուցահանդեսում:
Այդ մասին հաջորդիվ:

Hay Azian
Nid.oragir

Ռուսերեն աշխատություններից անշահախնդիր թարգմանչական աշխատանքով մեզ օգնել են` Հայարփի Խառատյանը,  Գայանե Առաքելյանը,  և Էլմիրա Թադևոսյանը Նրանց` մեր խորին շնորհակալությունը

*)© 2011 С.В. ДМИТРИЕВ.КНЯЗЬ Н.И. АМАТУНИ И ЕГО ЭКСПЕДИЦИИ В РАЙОН ПЕРСИДСКОГО ЗАЛИВА (1904-1907 гг.)

**)-Фируз Казем-Заде.  Борьба за влияние в Персии. Дипломатическое противостояние

#)Նիկոդիմոս Եսայու Ամատունի
(Համառոտ կենսագրություն)

Նիկոդիմոս Եսայու Ամատունին ծնվել է 1859 թվականի մայիսի 3-ին (15-ին) ռուսական կայսերության Երևանի նահանգի Օշական գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, Օշական գյուղում՝ հոր ավագ քահանա Տեր Եսայու մոտ։ Պատանեկան տարիներին հակառակ ծնողների կամքի, մեկնում է Թիֆլիս՝ միանում դեռ 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի, ապա և ռուսաց Նիկոլայ Առաջին ցարի հրովարտակներով ազնվականի տիտղոսը վերաշնորհված, Թիֆլիսում ծանրակշիռ հեղինակություն վայելող իր ազգականներին` վերականգնում է իր իշխանաց տիտղոսը:
Նիկոդիմոս Ամատունին սովորում և ավարտում է Ներսիսյան դպրոցը, ուսման մեկնում  Պետերբուրգ:

Այստեղ` սովորելուն և աշխատելուն զուգնթաց ակտիվ շփվում և մտերմանում է այն ժամանակների ակնառու գրեթե բոլոր մտավորականների, պետական ու քաղաքական դեմքերի հետ՝ բանասեր, պատմաբան Ալեքսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի,պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու և շատ, շատերի հետ:

1889թվականին ավարտել է Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավունքի գիտական աստիճան:

1890 թ. Հունվարի 30-ին աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент) նշանակվել է կառավարության սենատի քրեական վարչությունում և ունեցել է կոլեգիալ քարտուղարի պետական աստիճան՝ 10-րդ դասի պաշտոնեայի կարգավիճակով:

1893 թ. Փետրվարի 16-ից եղել է Եկատերինբուրգի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):

1895 թվականին Ամատունին 9-րդ դասի պետական տիտուլյար խորհրդական է:

1896 թ. ապրիլի 30-ից ` Վիտեբսկի , 1898 թվականի մայիսի 26-ի հրամանով աշխատել է Սարատովի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):

1903 թ. ապրիլի 17-ի հրամանով, սեփական հարցմամբ նշանակվել է Կամենեց-Պոդոլսկի մարզային դատարանի դատական քննիչը:

1903 թ.օգոստոսի 11-ի առևտրային նավագնացության գլխավոր կառավարիչի` մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչի հրամանով նշանակվել է Ռուսաստանի նորաստեղծ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության որպես VI կարգի հատուկ հանձնարարությունների գծով պետ :

1904 թվականին շնորհվել է պետական կոլեգիական խորհրդականի կարգավիճակ և նշանակվել է դեպի Պարսից ծոց և շրջակա շրջաններ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության կողմից հանդերձավորվող նավի արշավախմբի ղեկավար:

1905 թ. Օգոստոսից մինչև 1906 թ. Ապրիլը, Ամատունին, որպես Առեւտրի նախարարի հատուկ հանձնակատար գլխավորել է նույն ուղղությամբ իր երկրորդ գաղտնի արշավը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ եւ հարեւան գավառներ` հույժ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու նպատակով:
1906 թվականին իշխան Ն. Ամատունին նշանակվել է առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության ղեկավար կազմում (կենտրոնը` Պետերբուրգ):

1907թ իշխան Նիկոդիմոս Ամատունուն շնորհվել է պետական խորհրդականի(статский советник) աստիճան:

1908-1909 թթ. Ամատունին հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, մասնավորապես դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման աշխատանքներին, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքն ու ուղևորությունների ճշգրիտ ժամկետը: Նավատորմը համալրել է նոր նավերով: Բացահայտել է այս նավերի առևտրային նշանակությունը` Ռուսաստանի համար:

1909 թ. վստահվել է «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ » շոգենավում կազմակերպված ռուսական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդեսի ղեկավարումը՝ Մերձավոր Արևելքի երկրների նավահանգիստներ այցելության համար:

1910 թվականին Ամատունուն այս անգամ վստահվել է 1911թ Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսարի պատասխանատու պարտավորությունը:

1911 թվականին Ամատունին ստացել է պետական իսկական խորհրդականի աստիճան:

1913թ. թվականին եղել է Հայաստանում: Նրա միջնորդությամբ ու նախաձերնությամբ հիմնադրվել է ծննդավայր Օշական գյուղի դպրոցը, այդ տարիների համար եզակի մի երևույթ, երբ ցարական կառավարությունն ամեն ջանք ներդնում էր ռուսական ազդեցության ամրապնդման և հայկական դպրոցների վերացման համար: Նախորդող տարիներին և ոչ մի անգամ չի դադարել գործել եկեղեցում գործող ծխական դպրոցը, որի ավագ քահանան էր իր հայրը՝ Եսայի Ամատունին, իսկ եղբայրը՝ Գարեգին Եսայի Ամատունին եղել մի քանի գյուղերի ղեկավար (գլավնի) և դպրոցի հոգեբարձուների խորհրդի նախագահը: Նիկոդիմոսի հորեղբոր տղան, բառարանագետ ՝ Սահակ վարդապետ Ամատունին ևս, իր ուժերին ներածի չափով, նպաստել է Օշականի նորակառույց դպրոցի կառուցմանը, իսկ Նիկոդիմոս Ամատունին դպրոցի շենքի կառուցման ոչ միայն գլխավոր նախաձեռնողն էր, այլև ամենախոշոր ներդրողը:

1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հրամանով նշանակվել է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:

1916 թվականին նշանակվել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ:

1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:

1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:

1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության(1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը(1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը, որին կից գործել է ռուսական եկեղեցին: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին:

Պարգևներ
1914 թվականից կրել է 1899թ.հունիսի 24-ի բարձրագույն մարմնի սահմանած Կարմիր Խաչի կրծքանշան:
1915 թ Ամատունին պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշանով:
1916 թ հունիսի 22-ին արժանացել է Սուրբ Ստանիսլավի առաջին կարգի շքանշանի՝ պատերազմական իրավիճակում Ռուսական Կարմիր Խաչի միավորումում կատարած աշխատանքի համար :
Պարգևատրվել է Ալեքսանդր Երրորդ կայսեր հիշատակի արծաթե մեդալով:
Պարգևատրվել է Ռոմանովների Տան 300 ամյակի բրոնզե մեդալով :
Տիրոջ Սուրբ Գերեզմանի Ճշմարիտ Խաչ միաբանության անդամ է :
Քաղաքացիական արժանիքների համար պարգևատրվել է Բուլղարական երրորդ կարգի շքանշանով:

-------------------


Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:ՈՒշադրությունՀայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:
Ամատունիների շառավիղներըhttps://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասինhttps://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործումhttps://www.nidoragir.com/2019/05/blog-post.html
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունիցhttps://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերումhttps://www.nidoragir.com/2019/04/blog-post_22.html
Թեմային առնչվող այլ նյութեր`Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակիցhttps://www.nidoragir.com/2018/09/blog-post_21.html
Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունինhttps://www.nidoragir.com/2019/04/blog-post_23.html
Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն էhttps://www.nidoragir.com/2019/03/blog-post_4.html
Հոդվածի հղումներ.

ՀԵՏՔ

ՕՐԵՐ

ԺԱՄԱՆԱԿ

ԺԱՄ (ռուս.)

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.