niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հոլանդիայում շարունակվում են Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված միջոցառումները

Վաղը' ապրիլի 23-ին Հոլանդիայի «Հայ Դատ» -ի հանձնախումբը Հ.Յ.Դ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ կանցկացնի ցույց, ապա քայլարշավ դեպի Դեն Հագի թուրքական դեսպանատուն: Այդ նույն օրը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) «Երևան» հաստատության համագործակցությամբ Ալմելո քաղաքում կկազմակերպի կլոր սեղան «թուրք-քրդական մերձեցումը և Հայոց Ցեղասպանությունը» թեմայով: Բանախոսներն են լինելու քուրդ լրագրող և գրող, «Հայ Ազգային Շարժումը և 1915-ի ցեղասպանությունը» (թուրքերեն) գրքի հեղինակ պարոն Ռեջեփ Մարաշլին և «Հայ-թուրքական հարաբերություններն Օսմանյան կայսրությունում» (հոլանդերեն) գրքի հեղինակ պարոն Նուբար Սիփանը:

Ապրիլի 24-ին Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» Ասենի քաղաքի «Արմենիա» հաստատության հետ համատեղ ժամը 13-ին կազմակերպելու է այցելություն Մեծ Եղեռնի հուշարձան, որտեղ ծաղկեպսակ է դրվելու անմեղ զոհերի հիշատակին: Այս այցելությանը կհաջորդի հարակից «Դե Բոսկամպ» գերեզմանատան սրահում տեղի ունեցող ոգեկոչման արարողությունը, որտեղ ասմունքի և գեղարվեստական համարների հետ մեկտեղ կհնչեն ելույթներ Հայոց Ցեղասպանության թեմաներով:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակը արդեն իսկ հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում Մեծ Եղեռնի 98-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումների մասին: Ապրիլի 19-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես է եկել «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը: Ելույթներ ունեցան նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Կես վան դեր Ստայը և Ջոել Ֆորդեվինդը, Իսրայելական տեղեկատվության կենտրոնի նախագահ Եսթեր Ֆուտը և նախկին պատգամավոր Լեն վան Դեյկեն:

Բանախոսները կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերը, պատմական արդարության հաստատման ուղղությամբ պայքարի շարունակման կենսականությունը և ընդգծեցին թուրքական մերժողական քաղաքականության անընդունելիությունը:

Ոգեկոչման երեկոյին երաժշտական համարներով հանդես եկել Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը (դուդուկ), Աբովյան միության պարախումբը՝ կատարելով «Եղեռն» և «Քարավան» պարերը, իսկ հոլանդական «Արմենս օրատորիում» երգչախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարությամբ, , կատարեց Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան» ՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ առաքելական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ, Ամստերդամի «Նյուվե Օստեր» հուշայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Արարողության սկզբում ծաղկեպսակներ զետեղվել են Հայոց ցեղասպնության զոհերի հուշակոթողին, որից հետո Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը կատարել է հոգեհանգստի կարգ:

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը անրադարձել է հոլանդահայ համայնքի դերին' Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում՝ կարևորելով գործադրվող միասնական ջանքերը:

Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում' հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:

Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»

Ֆոտոկոլաժը' Նիդերլանդական Օրագրի


Tags: Առաջին էջ, Նիդերլանդական օրագիր, հաղորդագրություն. միջոցառում
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments