niderlandakan

Աննախադեպ իրավիճակ Իտալիայում: Կորոնավիրուսը մտել է Եվրոպա

Աննախադեպ իրավիճակ Իտալիայում: Կորոնավիրուսը մտել է Եվրոպա

ՀՐԱՏԱՊ
ՈՒղիղ կապ Իտալիայի քաղաքացիների  հետ

12.03.2020/Hay Azian/Նիդ. Օրագիր

Կորոնավիրուսով պայմանավորված ցավալի վիճակում է հայտնվել արվեստի երկիր Իտալիան: Ստացվող տեղեկությունները բնավ մխիթարական չես համարի:  Իրավիճակին  ծանոթանալու համար, որոշեցինք կապվել   Իտալիայի ամենախիտ բնակեցված և  Եվրոպայի  ամենահարուստ երեք տնտեսական շրջաններից մեկի` Լոմբարդիայի մարզում բնակվող սովորական քաղաքացիների հետ: Վարչական  այս  շրջանի  մայրաքաղաքը Միլանն է, որտեղ ամենից շատ  է տարածված կորոնավիրուսը: Երգիչ, երգահան Ֆրանկո Ռենաուդոյի հետ  կապ հաստատեցինք վայբերով:

Ֆրանկո Ռենաուդոն
Ֆրանկո Ռենաուդոն

Այստեղ վիճակը օր օրի է սրվում: Ֆրանկոյի պատմելով սա արդյունք է կենտրոնական կառավարության անփորձության ու  ոչ ճիշտ կողմնորոշման: Սկզբում, երբ հիվանդությունը  նոր  էր տարածվում ուշադրություն դարձնող էլ չկար, կանխարգելիչ միջոցներ  չեն ձեռնարկվել, ավելին պոլիկլինիկաներ ու  հիվանդանոցներ այցելած հիվանդ մարդիկ անարգել շփվել ու  վարակել են առողջներին: Այս ամենի  գագաթնակետը եղավ այն հայտարարությունը, որ կարանտինից առաջ մարդկանց  տրվել է ժամանակ տեղաշարժվելու, իրենց բնակության վայրեր  մեկնելու համար: Նրանք, ովքեր այս շրջան էին եկել այլ  վայրերից փորձել են այդ օրերին շտապ  հեռանալ իրենց բնակության վայրերը: Դրա  հետևանքով տրանսպորտը, խանութները ավելի  բազմամարդ են դարձել , հետևաբար վարակը տարածվել ու տարածվել է:
Երբ համաճարակը տարածվեց մարզի ղեկավարությունը կտրուկ գործողությունների ծրագիր մշակեց ու ներկայացրեց կենտրոնական իշխանություններին` մարդկանց առողջությունը վեր  դասելով տնտեսական շահերից:  Լոմբարդիայում մարտի 11-ի տվյալներով գրանցվել է  7280 վարաքակիր, որից  Հոսպիտալացված են դրա  կեսից ավելին, իսկ մեկ օրում էլ 149 մարդ  մահացավ: Երեկվա տվյալներով 500 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Սրանք պաշտոնական տվյալներն են:
Դպրոցներն ավելի վաղ են փակվել` մինչև ապրիլի 3-ը: Այժմ փակվել ու  շարունակվում են փակվել  այն հաստատությունները, որոնց գործունեությունը կապված չեն հանրային անհրաժեշտ ծառայությունների իրականացման հետ: Խիստ սահմանափակվել է տրանսպորտի գործունեությունը:  Դադարեցվել է մանրածախ բիզնեսի աշխատանքը, բացառությամբ հիմնական  կոմունալ  և  հանրային ծառայությունների, փակվել են բոլոր առևտրային  կենտրոնները, դրանց ներսում գտնվող խանութներն ու  ոչ հիմնական ապրանքների վաճառքի բաժինները, փակ են ինչպես փողոցային, այնպես էլ փակ շուկաները, ինչպես նաև վաճառքի միջին և մեծ կառույցները, բարերը. պանդոկները, ռեստորանները, թանգարանները, վարսավիրանոցներն  ու  գեղեցկության սրահները:  Բաց են լինելու մթերային  խանութներն ու թերթի կրպակները: Մթերային խանութներ  գնումների համար հերթականությամբ միաժամանակյա 2-4 մարդ  կարող է ներս  մտնել: Ֆրանկոն ասում է, որ  իքն էլ տանն է ինքնամեկուսացվել, անգամ չի կարողանում հանած ատամները պրոտեզավորման փոխարինել:
Ամբող Իտալիայում իրականացվում է 20 չվերթ: Սա ընդամենը մեկ քաղաքի կես  ժամվա  գրաֆիկն է:

Ջիոզեպեն
Ջիոզեպեն

Ջիոզեպեն մանկավարժ է, այստեղ է եկել Սիցիլյայից, մի  կողմից ուրախ է, որ չի  հասցրել դպրոցի դասերը դադարեցնելուց հետո մեկնել հայրենի Սիցիլիա: Մյուս  կողմից էլ տխուր է, որ հարազատների  հետ  չէ և ձանձրանում է փակված մնալ իր  վարձած փոքրիկ սենյակում: Անգամ կոլեգաներն են վախենում այցելել իրեն: Միակ զբաղմունքը,  խիստ անհրաժեշտության դեպքում խանութ  գնալն է, հետո  տուն ու զբաղվել հեռախոսով: Հետաքրքրվեցինք թե ինչպես է վիճակը Սիցիլիայում: Պատմեց, որ նույնն է վիճակը: Ծնողներն ապրում են Կաստիելիոնե գյուղում: Սա բնականից մեկուսացած հնամենի  ամրոց գյուղ է, որը գտնվում է հենց լեռան գագաթին: Սակայն բնական մեկուսացումն էլ բավարար չի, կորոնավիրուսի հետ կապված  առանց խիստ անհրաժեշտության չի  կարելի գյուղից այլ վայր տեղափոխվել: Ճանապարհները հսկում են ոստիկանները: Ջիոզեպեյի մտահոգությունը նա է, որ Սիցիլիայում հազիվ 60կմ շառավիղով մեկ  հիվանդանոց  գտնես:  Հայրը մրսածության պատճառով դիմել է տնային բժշկին, վերջինիս խնդրել է, որ տեստավորում անցնի: Այն  միակ հեռախոսահամարը, որն անհրաժեշտ է այս  գործողությունն իրականացնելու համար զանգահարել, կապվել համապատասխան  ծառայության  հետ, զբաղված է եղել ու  այդպես էլ հարցը բաց է մնացել: Բժիշկն իր հերթին բողոքել է, որ եղած հիվանդանոցները բավարար չեն:  Անգամ վերակենդանացման  ու վիրահատության  բաժինները լեփլեցուն են հիվանդներով, և Աստված չանի,  անհրաժեշտ վիրահատության  դեպքում խնդրի  առջև են կանգնում: Անգամ կորունավիրուսով ծանր հիվանդներին ընտրողաբար են մոտենում, ում տեղափոխել, ում` ոչ:

Կաստիելիոնե
Կաստիելիոնե

Ջիոզեպեն գտնում է, երբ ժամանակին Եվրամիությունը հիվանդանոցների շենքեր կառուցելու ու  բուժսարքավորումներ ստանալու համար գումարներ է տրամադրել, Իտալիայի չինովնիկների կոռուպցիոն համակարգը  վատնել ու փոշիացրել է ու  հիմա ողջ Իտալիան փաստի առջև է կանգնած:

Իրոք,  Իտալիան լուրջ մարտահրավերի առջև է: Վարակվածների թիվն հասնում է մոտավորապես 13 հազարի, մահացածներինը`1000-ի: Կորոնավիրուսը մտել է  Եվրոպա...

Մինչ Եվրոպայի մի շարք երկրներ (օրինակ` Դանիան) խիստ կանխարգելիչ գործողությունների են անցել, Նիդերլանդները  սահմանափակվում է զգուշացումներով` չհամբուրվելը, ձեռքով չբարևելը, այն հաճախակի լվալը դարձել է մշակույթ, մնացածը`  առաջվա պես է ու  խաղաղ,  երեխաները շարունակում են հաճախել դպրոց,  կյանքը բնականոն հունի մեջ է ...


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.