niderlandakan

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերսկսում է գործունեությունը Նիդերլանդներում

Մարտի 14-ին Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի Haykak Arshamyan հանդիպումը Նիդերլանդների հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ: Ողջունելով Հայկակ Աշրամյանին և ներկաներին դեսպան Tigran Balayanը ափսոսանք հայտնեց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումների պատճառով ոչ բոլոր կառույցների ներկայացուցիչներն են մասնակցում հանդիպմանը և չեղարկվել են մոտակա օրերին նախատեսված «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հանդիպումները այլ քաղաքներում։ Նշելով, որ հայրենակիցները հնարավորություն ունեն հետևելու հանդիպմանը ուղիղ հեռարձակման միջոցով, դեսպան Բալայանը կարևորեց հիմնադրամի նիդերլանդական մասնաճյուղի գործունեության ակտիվացումը և բոլոր կառույցների ու հնարավորինս շատ անհատների նեգրրավումը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ներկաներին պատմեց Հիմնադրամի 28-ամյա գործունեության, ինչպես նաև՝ Թավշյա հեղափոխությունից հետո հիմնադրամի կողմից ձեռնարկված քայլերի, կատարված փոփոխությունների և ընդունված ռազմավարության մասին, ներկայացրեց ժամանակակից պահանջներին համապատասխան նորարարական մոտեցումներով հագեցած հիմնադրամի www.himnadram.org նոր կաքէջի հնարավորությունները, որը թույլ է տալիս միանվագ փոխանցումներից բացի նոր համակարգի միջոցով կատարել նաև պարբերական նվիրատվություններ, հետևել և վերահսկել ծրագրերի իրականացմանը:

Հայկակ Արշամյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց հիմնադրամի գործունեության ոլորտները. կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, բնակարանամուտ, սոցիալական աջակցություն և, ըստ ոլորտների, հիմնադրամի միջոցներով մինչ օրս իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Հանդիպման ավարտին Հայկակ Արշամյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց դեսպանության համակարգմամբ առաջիկայում նոր քննարկումներ անցկացնել ՆԹ հայկական կառույցների մասնակցությամբ, որը ընթացիկ տարվա աշնանը կընտրի նոր խորհուրդ՝ իր մեջ ներառելով երկրում գործող հնարավորինս շատ հայկական կազմակերպություններ և անհատ բարերարներ:

Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ

Armenian Diplomacy

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.