?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Եվրոպայի հայկական կազմակերպությունների պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է Մեծ Եղեռնի զոհերի 98-ամյակի միջոցառումներին

  

Լուսանկարներում' (Ձախ կողմի)2013թ Ապրիլի 24: 1915թ. զոհերի հիշատակին թարմ ծաղիկներ(«Daily News»-photo):

Մեջտեղի լուսանկարում' ևրոպական անկախ հասարակական կազմակերպությունների պատվիրակները' 2013 թ.ապրիլի 24-ին  զոհ գնացած նահատակների նկարներով:

Աջ կողմի նկարն արդեն արվել է 2011թ ապրիլի 24-ին: (ձախից աջ ' Հադրեն Լենորը( SOS Racisme կազմ.), Նիկոլաս Դավիթյանը,Սեդա Փափազյանը(Վան կազմակերպություն) և Բենիամին Աբթան(Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման EGAM նախագահ)լուսանկարը'Վան կազմ. կայք էջից:

Եվրոպական ոչ կառավարական քաղաքացիական հասարակության անդամների 25 հոգուց բաղկացած հայկական մի պատվիրակություն Եվրոպական հասարակական հակառասիստական շարժում EGAM) և Մարդու իրավունքների միության (IHD)կազմակերպությունների նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցեց Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված միջոցառումներին:

Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) նախագահ Բենիամին Աբթանը թուրքական «Hürriyet Daily News»-ին հայտնել է, որ միջոցառմանը  ևրոպական հայկական կազմակերպությունների մասնակցությանը մեծ նշանակություն է տալիս,նրանք այստեղ են  ոչ ասելու ռասիզմին և պայքարելու Հայոց Ցեղասպանության ճանաչման համար ( struggle for the recognition of the [Armenian] genocide):Առաջին անգամ հիշյալ  պատվիրակության կազմում է եղել նաև Նիդերլանդների  հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) և Աբովյան մշակութային միության նախագահ պարոն Մաթո Հախվերդյանը:

«Daily News»-ը իր  «Հայկական կազմակերպությունները Ստամբուլում նշել են 1915 թվականի իրադարձությունները» վերնագրով ծավալուն հոդվածում ոչ միայն մանրամասն անրադարձել է Թուրքիայում հայկական պատվիրակության օրակարգին, այլ նաև այդ օրը  ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ելույթին  ու  Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղի ունեցած իրադարձություններին:

«Նիդերլանդական  Օրագիր»