niderlandakan

Հոլանդահայերը նշեցին Հիշատակի և Ազատության օրը

Նիդերլանդներում նշվող հիշատակի օրվա առիթով Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Միդելհարնիսում գտնվող «յոթ հայերի հուշարձան»: Այս վայրում ֆաշիստները գնդակահարել են 7 հայերի, որոնք միացել էին դիմադրության շարժմանը և աջակցել տեղացիներին: Երախտապարտ հոլանդացիները նրանց հիշատակին հուշաքար են տեղադրել: Այն կոչվում է «յոթ հայերի հուշարձան»:

Հոլանդացիները Հիշատակման այս օրը հարգանքի տուրք են մատուցում 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակին:

Մայիսի 4-ին՝ ամեն տարի Միդելհարնիսիում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Հայաստանի դեսպանության ու տեղական իշխանությունների հետ համատեղ, մշտապես այցելել ու ծաղիկներ են խոնարհել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայորդիների գերեզմաններին:

Մայիսի 4-ին ժամը 20-ին Նիդերլանդների բոլոր բնակավայրերում երկարատև հնչեցվեց եկեղեցիների զանգերը: Հիշեցնենք , որ մայիսի 4-ը երկրում նշվում է համաշխարհային երկրորդ պատերազմում և ազգամիջյան հակամարտություններում զոհվածների Հիշատակի օրը: Լուսանկարային  տեսաերիզ ստացանք Մաստրիխտից: Ըստ պայմանավորվածության համայնքի սահմանափակ ներկայածուցիչներ   ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Երկրորդ համաշխարհային պատերազմում և այլ հակամարտություններում  զոհվածների հիշատակին:

Նիդերլանդահայ համայնքները ավանդաբար նշում են Հիշատակի այս օրը: Այս տարի կորոնավիրուսի կապակցուտյամբ մասսայական միջոցառումներ տեղի չունեցան:


Հիշեցնենք , որ մայիսի 4-ը և 5-ը առանձնակի կարևորությամբ է նշվում Նիդերլանդներում: Մայիսի 4-ը՝ որպես համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման օր է , իսկ 5-ը՝ Ազատագրման օր : Այս երկու օրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Եթե Հիշատակման օրը հարգում են 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է:

1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “Դե Իերելդ” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման օրը նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ:1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն ,որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար:Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել՝ թե որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը:

Հայ համայնքը պարտաճանաչ հիշում է Նիդերլանդներում զոհված հայերին: Հոլանդական դիմադրության շարժմանն աջակցել են ֆաշիստական Գերմանիայի հայկական լեգիոնում ծառայած բազմաթիվ հայ զինվորները: Խորհրդային բանակում ծառայող ՝ ռազմագերիներ  համալրել են Հայկական լեգիոնի գումարտակները, որոնք տեղակայված են եղել Զելանդի և Հարավային Հոլանդիայի մարզերի թերակղզիներում:

1944թ դեկտեմբերի 9-ի չարաբաստիկ օրը գերմանացիները բացահայտեցին և Միդելհարնիս բնակավայրի մոտ գնդակահարեցին Գերմանիայի հայկական լեգիոնի 7 հայ զինվորների, ովքեր անհաջող փախուստի փորձ էին կատարել:

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը անգլերենով անդրադարձ է արել Նիդերլանդներում նշվող մայիսի 4-ի' ՀԻՇԱՏԱԿԻ, և 5-ի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ օրվան:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.