niderlandakan

Աշկինի թուրք-ադրբեջանական մշակութային միությունը կոռուպցիոն սկանդալում

Աշկինը թուրք-ադրբեջանական մշակութային ընկերությունը թաթախված է ընտրակեղծիքների ու դրամաշնորհների շորթման մեջ

Նիդերլանդական թերթերի բացահայտումները

Դեռ սույն թվականի փետրվարի 26-ի «Նիդերլանդական օրագրի»` «Ադրբեջանական սփյուռքի ու ազգայնամոլ Աշկինի իրական դեմքը» ընդարձակ հոդվածում, պատմել էինք տխրահռչակ Աշկինի  մասին:  Սույն հոդվածի «Կոռուպցիոն կասկածելի կապեր Հաագայի քաղաքապետարանի չինովնիկի հետ»  ենթավերնագրի ներքո, խոսել էինք Նիդերլանդական  մամուլում  հայտնված Աշկինի կասկածելի գործարքների մասին`  որոնցից  մեկը  2018-ի Հաագայի ավագանու ընտրություններում նրա, ու տեղական թուրքամետ կուսակցություներից մեկի ունեցած կոռուպցիոն գործարքների մասին էր : Կեղծիքների արարման փուչիկը պայթեց 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ  Նիդերլանդների քրեական հետախուզության ազգային վարչությունը Ռիչարդ դե Մոսի կուսակցության գրասենյակում իրականացրեց  խուզարկություն՝ կապված գիշերային զվարճավայրերի թույլտվությունների տրամադրման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննություններին: Դե Մոսը, իր կուսակից անդամ Ռաշիդ Գերնաուի հետ միասին, ժամանակավորապես հեռացավ ավագանու
անդամությունից: Ի Վերջո այդ հարցը հանգեցրեց նրան, որ քաղաքապետարանում մեկ այլ կուսակցության հետ ունեցած դաշինքը` առ ոչինչ եղավ և 2019-ի հոկտեմբերի 2-ին քաղաքային խորհուրդը նաև անվստահություն քվեարկեց անցած պաշտոնաթող ավագանիներին: Հոկտեմբերի 16-ին, Դե Մոսը պաշտոնապես հրաժարական տվեց` որպես ավագանու անդամ: Այս ուղղությամբ տեղական  մամուլը շարունակում է կոռուպցիոն նորանոր բացահայտումներ անել, որն առնչվում է մեզ արդեն ծանոթ Աշկինին:

Վկայակոչելով  omroepwest.nl/nieuws կայքը, գրել էինք, որ Քաղաքապետարանը` Ռաշիդ Գերնաուի (Rachid Guernaoui, 1972, Հաագայի` արդեն նախկին ավագանի, հոլանդացի-մարոկկացի քաղաքական գործիչ)  ակտիվ միջամտությամբ վերջին անգամ  Աշկինի կազմակերպությանը 9000 Եվրո է սուբսիդավորել` Նովրուզի տոնը  թուրք մենեջեր ունեցող օպերայի շենքում կազմակերպելու համար, պայմանով, որ շենքի վարձակալության, ուտելիքի ու երաժշտության համար վճարվի 6000-ը : Մարոկացի քաղաքական գործիչն արդարանում է, որ ամեն  բան օրենքով է արել, մասնավորապես դատախազությանն է ներկայացրել քաղաքապետարանի հուշագիրը, որտեղ թուրք-ադրբեջանական ընկերությունը դիտվում է որպես «Հաագայում ադրբեջանցիների շրջանում լայն աջակցություն վայելող ակտիվ հասարակական կազմակերպություն»: Ըստ հուշագրի, ընկերությունը պարբերաբար նախագծեր  է իրականացրել լեզվի ուսուցման, հարևանության, ազատականացման, ԼԳԲՏԻ համայնքի, մշակութային ծրագրերի բազմազանության ոլորտներում:  Աշկինի կազմակերպություն նման դրամաշնորհների է արժանանում  սկսած 2012 թվականից: Այս անգամ,  դատախազությունը հեռախոսային խոսակցությունների ապացույցներով հաստատակամ է, որ գործ ունի կոռուպցիայի հետ: Հեռախոսային զրույցների լսումներից Մզկիթի տնօրեն Դորտ Մասումլարը (Dort Masumlar) և օպերայի մենեջեր Էրդինք Աքիոլը  (Erdinç Akyol) Ռաշիդ Գերնաուին համարել են «քաղաքապետարանի իրենց մարդը»:

Գրել էինք, որ` Գորշ ամպեր են կուտակվում գորշ գայլերի  գլխավերևում: Հիրավի այս կանխատեսումները կարծես արդրանում են:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը` ով Աշկինին հայատյացության համար դատի տված հասարակական գործիչներից մեկն է, տեղեկացնում է, որ հոլանդական մամուլը շարունակում է բացահայտել  2018 թ. Հաագայի ավագանու խայտառակ ընտրություններում տեղի ունեցած սկանդալը: Մասնավորապես նիդերլանդներում 200 հազ տպաքանակ ունեցող NRC.nl (մեծությամբ`4-րդը) լիբերալ  թերթի  կայքը երեկ  այս թեմայով  2  հոդված է հրապարակել,  որոնցից մեկը վերնագրված է` «Հաագայի Դե Մոս  կուսակցությունը առնչվում է քվեարկության խարդախության հետ,»  իսկ մյուսը`  «Դե Մոս» խումբը կապված է քվեարկության խարդախության հետ. «150 եվրո քսան քվեարկության համար» վերնագրերը: Այսպիսով  NRC-ը ավելի հեռուն է գնում: Թերթը ոչ միայն բացահայտում է քաղաքապետարանում կատարած ապօրինությունները, այլ հենց բերված  փաստերով խիստ կասկածի տակ է դնում 2018թ. տեղական ընտրություններում կուսակցության հաղթանակի  բուն փաստը:  Ըստ NRC- ի հետազոտությունների` ակնհայտ է, որ մեծ թվով ձայներ հավաքվել  են լիազորված անձերի միջոցով` հատուկ «իրենց» թեկնածուների օգտին: Ըստ NRC-կազմած գծապատկերի վստահված ձայների ծայրահեղ բարձր տոկոսը տրվել է  De Vaillant թատրոնում, որտեղ աշխատել է Աթիլա Աքիոլը (սննդի կազմակերպիչ, ազգությամբ թուրք,  նույն թատրոնի մենեջեր Էրդինքի եղբայրը):

Հաագայի թուրքական համայնքը խիստ ներկայացված է Հաագայի այնպիսի թաղամասերում, ինչպիսիք են Շիլդերսվիխը և Տրանսվալը: Այս շրջանի սրտում ՝ Հոբբեմաստրաթում, գտնվում է թատրոն Դե Վիլանտը, որտեղ 2018-ին ստեղծվել էր ընտրատեղամաս: Այստեղ Դե Մոս խումբը ստացավ բոլոր քվերակությունների գրեթե մեկ քառորդը (23,8 տոկոս): Հենց Ատիլա Աքիյոլը ավագանու բոլոր 506 թեկնածուներից ամենաշատ ձայներ ստացողն է:

Բոլոր վավեր ձայների մեկ երրորդը (32.9 տոկոս) քվեարկվել է ոչ թե ընտրողի, այլ վստահված անձի կողմից: Համեմատության համար Հոլանդիայի 8,699 ընտրատեղամասերից ոչ մեկում այդքան բարձր տոկոս ու քվեարկողների մեծամասնություն չեն եղել:  Ըստ NRC չհրապարակվող աղբյուրի ՝ Հաագայի թուրքական համայնքի շատ մարդիկ նախօրոք գիտեին այդ մասին: Լուրերն արդեն շրջանառվում էին ընտրություններից մեկ շաբաթ առաջ, գրում է աղբյուրը: Քրեական հետախուզության ազգային վարչությունն արդեն մեկուկես տարի հետաքննում է թուրք-հոլանդական սննդի ձեռնարկատերեր Աթիլայի և Էրդինչ Աքիոլի կողմից այդ ժամանակվա ավագանիներ Ռիչարդ դե Մոսի և Ռաշիդ Գերնաուի հնարավոր կոռուպցիոն կապերը: Օպերային թատրոնի Աշկինին վարձակալության մասին արդեն պատմել ենք:

Աքիոլ եղբայրների հեռախոսները գաղտնալսվել են ամիսներ շարունակ: Խոսակցություններից մեկում ՝ 2018-ի նոյեմբերի 22-ին, Էրդինչ Աքիոլը զրուցում է Հաագայում Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինի հետ: Այդ հեռախոսազրույցում Աքիոլն ասում է, որ 2018-ի ավագանու ընտրություններում «Գրուպ դե Մոս»-ի օգտին ձայների դիմաց «ֆինանսական փոխհատուցում» կվճարվի «կուսակցություններին»:

Աքիոլը նաև ասում է, որ Աշկինը կպարգևատրվի շատ ձայներ հավաքագրելու համար: Աշկինին ասվում է, որ Աքիոլները քաղաքապետարանից կկազմակերպեն  դրամաշնորհների տրամադրում` իր ասոցիացիայի համար, քաղաքային խորհրդի  անդամ Ռաշիդ Գերնաուի միջոցով: Նա դարձել էր ավագանի  Groep de Mos-ի միջոցով  2018-ի մարտին, ինչպես  հենց ինքը` Ռիչարդ դե Մոսը: «Ռաշիդն ու Ռիչարդը մեր ձեռքում են», - ասել է Էրդինչ Աքիոլը Աշկինի հետ ունեցած իր հեռախոսազրույցում:

Էրդինչ  Աքիոլի եղբայր Աթիլան  ավագանու ընտրություններում Դե Մոսի թեկնածուների ցուցակում 35-րդն էր: Չորրորդ տեղում  Էրդինչի կինը ՝ Նինո Դավիթուլիանին էր (վրացուհի): Դավիթուլիանին կոռուպցիայի քննության մեջ որպես կասկածյալ է ներգրաված: Անցյալ տարվա հոկտեմբերին Արդարադատությունը խուզարկություն էր կատարել Աքիոլների, Դե Մոսի և Գերնաուի բնակարաններում, ինչպես նաև երկու ավագանիների քաղաքապետարանի գրասենյակներում:

Առայժմ իրենց հասցեին հնչեցված NRC- ի մեղադրական բոլոր փաստարկները, մասնավորապես, որ 2018 թ.-ին Հաագայում կայացած ավագանու ընտրություններում գնվել են ընտրողների (ազգությամբ` թուրք, ադրբեջանցի, մարոկացի ու այլ ) ձայները`  Ռիչարդ դե Մոսի  կուսակցությունը հերքում է: Դատախազությունը դեռևս չի մեկնաբանում քվեարկության կեղծիքների վերաբերյալ տեղեկությունները: Ուրբաթ օրը (5.06.2020)  «Դե Մոս» կուսակցության խմբից   NRC-ին պատասխանել են. «Երբևէ ոչ մի ձայն չի գնվել կամ հավաքագրվել  Ռիչարդ դե Մոսի կուսակցության կողմից»:
Բայց դա ասելով չէ, կան  փաստեր, ձայնալսումներ: Դատախազության համար թերևս դժվարություններ չկան այս փաստերը ապացուցելու:

Hay Azian
Nid.oragir,5.06.2020


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.