niderlandakan

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումի մեկնարկին մնացել են հաշված ժամեր

Հունիսի 6-ին՝ հայաստանյան ժամանակով 11:00-ին, կմեկնարկի «Վերադարձ Հայաստան» hիմնադրամի (RepatArmenia) «Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը: Սա 20-րդ «Imagine Armenia» ֆորումն է, սակայն առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով և նպատակաուղղված է Լիբանանի հայ համայնքին: Աշխարհի ամենատարբեր կողմերից եկած  հայրենադարձները կհամախմբվեն մեկ հարթակում և երկու օր շարունակ հայրենադարձությունը  կդարձնեն ամենաքննարկվող թեման:

Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ: 

Գլխավոր հանձնակատարի բացման ելույթից հետո հավաքը կընթանա թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ 30 հրավիրյալների մասնակցությամբներկայացնելով հայրենադարձության գործընթացն ու մարտահրավերները, հնարավորություններն ու արդեն հայրենադարձվածների անձնական և մասնագիտական փորձառությունը: 

Առաջին օրվա ընթացքում՝ մինչ 16:00-ն, ֆորումին գրանցվածները հնարավորություն կունենան հետևել «Հայրենադարձության մարտահրավերները և հնարավորությունները», «Հայրենադարձության

համար անհրաժեշտ բյուջետավորումը», «Անձնական գույքի տեղափոխումը և կարգավիճակի ձեռքբերումը Հայաստանում» պանելային քննարկումներին: 

2-րդ օրվա ընթացքում՝ հայաստանյան ժամանակով 11:00-18:00-ն, կընթանան «Անշարժ գույքը Հայաստանում», «Կրթությունը Հայաստանում», «Առողջապահությունը Հայաստանում», «Կարելին և «չի կարելին» Հայաստանում» թեմատիկ նիստերը: 

Միացյալ Էմիրություններից հայրենադարձվածներից լսել պրակտիկ ու իսկ Հայաստանի պետական ոլորտային կառույցների ներկայացուցիչներից՝ տեղեկանալ հայրենադարձության վերաբերյալ պետական մոտեցումների և առկա արտոնությունների մասին:

Մասնակցության համար խնդրում ենք այցելել հղմամբ՝ 

Ֆորումի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Repat Armenia հիմնադրամի ֆեյսբուքյան էջ կամ պարզապես հետևելով Imagine Armenia Lebanon Online Forum-ի թարմացումներին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան- սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր

գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ diaspora@gov.am էլ.

 հասցեով:

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/

Սարգիս Ալեքսանյան

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.