niderlandakan

Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա

Իշխան Նիկոդիմոս Ամատունին լինելով առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության երեք ղեկավարներից մեկը (կենտրոնը` Պետերբուրգ)

անմիջականորեն 1908-1909 թթ.  հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, հատկապես արդիականացրել է դանուբյան նավահանգիստները, կապի միջոցները, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքային հնարավորությունները: 1909 թ. Նիկոդիմոս Ամատունին հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպում է ռուսական արտադրության ապրանքների «լողացող» ցուցահանդես: Իր անմիջական ղեկավարությամբ այն պետք է լողար Մերձավոր Արևելքի երկրներ` այցելելով Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի 19 խոշոր նավահանգիստներ: 

1909-1910թթ. «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա «լողացող ցուցահանդես» կազմակերպելը` մտահաղացումից վեր է ածվում իրականության: Այս տարիների եղելության մասին հարուստ ինֆորմացիա էտալիս այդ ժամանակ հրատարակվող «Յալթայի լրաբեր» թերթը:
Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավը հիմնականում զբաղված է եղել Օդեսա-Վլադիվոստոկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներով: 1908 թվականից ռուսական շոգենավային և առևտրային ընկերության կոմերցիոն բաժնի որոշմամբ Միջին Արևելքի հետ առևտրի զարգացման նպատակով առաջարկեց «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպել հայրենական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդես, որը մեկնելու էր Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի ավելի քան 19 քաղաքներ: Այս ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեց իշխան Նիկոդիմոս Ամատունին: Շոգենավային և Առևտրային ընկերության այս նախաձեռնությունն արժանացավ արդյունաբերողների միահամուռ հավանությանը: Ցուցահանդեսի ֆինանսավորումն իր վրա վերցրեց ընկերությունն ու ցուցանմուշներ ներկայացնողները: Երկաթուղայինները 50 տոկոս զեղչ արեցին ցուցանմուշները մինչև Օդեսայի նավահանգիստ բերելու և հետ տանելու ծախսերը: Ռուսական ընկերությունը ճանաչված արդյունաբերական հեղինակավոր ֆիրմաների գործակալներին առաջարկեց անվճար իրենց ապրանքների հետ ուղեկցել նավ-ցուցահանդեսը : Ցուցահանդեսի անմիջական ղեկավարը Նիկոդիմոս Ամատունին էր:

1909 թվականի նոյեմբեր ամսվա վերջում ցուցանմուշների հիմնական քանակությունը Օդեսայում ավարտվել էր և շոգենավը մեկնելու էր Յալթա լրացուցիչ նմուշներ վերաբեռնելու համար: Այդ ժամանակ Լիվադիում է գտնվել Նիկոլայ 2-րդ ցարը: Նա եղել է բացվող ցուցահանդեսի առաջին հաճախորդը: «Երեկ լողացող ցուցահանդեսը,-գրել է «Յալթայի լրաբերը» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում,- Բախտավորեցված էր Յալթայում ընդունել կայսեր և կայսերուհուն, Öգոստափառ (պաշտոն մինչ հեղափոխությունը,-ծանոթ. հեղ.) Օլգա Նիկոլաևնային և Տատյանա Նիկոլաևնային: «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավում նորին գերազանցությանը դիմավորեցին Շոգենավային և Առևտրային ընկերության վարչության նախագահ Մոլչանովը, վարչության անդամներ Պոմերը, Կոնկևիչը, ընկերության ռեկտոր Տիմպրոտը և ցուցահանդեսի ղեկավար Ամատունին: Միապետին մատուցվել է աղ ու հաց: Միապետուհուն և մեծ իշխանուհիներին թարմ ծաղիկներ»: Մեզ հաջողվել է գտնել և կրկնօրինակել երկու եզակի բնագիր լուսանկար, երբ  Յալթայում 1909թ. դեկտեմբերի 1-ին «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավ է այցելում անձամբ` Նիկոլայ 2-րդ ցարն իր ընտանիքով:  Հաջողվեց  նույնականացնել լուսանկարում պարզ երևացող, ցարական ընտանիքին դիմավորող` ցուցահանդեսի կազմակերպիչ ,  պետական խորհրդական Նիկոդիմոս Ամատունուն (աջից 3-րդը, անմիջապես մեքենայի մոտ) և նախաձեռնող Ա.Ե. Մոլչանովին(աջից երկրորդը): Մյուս լուսանկարում` Նիկոլայ 2-րդը դիտում է ցուցահանդեսը: Հիշյալ լուսանկարների հեղինակն է "К. Е. фон Ган и К°" լուսանկարչատան համասեփականատեր, Նիկոլայ 2-րդի անձնական լուսանկարիչ, օպերատոր  Յագելսկին (Ягельский Александр Карлович (1866 - 1916)): Հիշյալ լուսանկարները վաճառվել են Русская эмаль  աճուրդային տան կողմից 30.9.2017թ.` համապատասխանաբար` 30 հազ. և 16 հազ.ռուբլով:

Ցուցահանդեսի առաջին իսկ քայլերն իր վրա ուշադրություն սևեռեց իր զարդարանքով: Գեղանկարչական աշխատանքները կատարել են մոսկվացի Պաշկով եղբայրների կողմից: Համեմատական ոչ մեծ տարածքում տեղադրվել են 135 ֆիրմաների արտադրանքի տեսակները, ընդորում ցուցանմուշներն աչքի էին ընկնում մեծ բազմազանությամբ: Ցուցահանդեսի այցելուները կարող էին տեսնել տնայնագործական եղանակով պատրաստված խաղալիքներից մինչև Կոլմենսկի գործարանի արտադրած լոկոմոբիլներ (շոգեշարժ): Մի խոսքով այն ամենը , ինչ արդյունաբերական Ռուսաստանը կարող էր ներկայացնել Մերձավոր Արևելքի երկրներին:Ցուցահանդեսում եղել են նաև վաճառքի համար նախատեսված ապրանքատեսակներ: Նավակողի զարդարված հատվածը գեղեցկացնում է ազգային գույներով ձևավորված «Exposition Russe» գրությունը, որը լուսավորվում է էլեկտրականությամբ, իսկ Կայմերի միջնամասում երկու մարդահասակ բարձրությամբ դրոշմված էր հսկայական երկգլխանի արծիվը: Շրջադիտելով ցուցահանդեսը Նիկոլայ 2-րդը դիմեց Շոգենավային և Առևտրային ընկերության ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց հյուրասիրության համար ՝ արտահայտելով այն հաստատակամ դիրքորոշումը, որ ընկերության նախաձեռնությունը կբերի հաջող արդյունքներ: Նա լողացող ցուցահանդեսին ցանկացավ հաջողություն , իսկ նավին բարեհաջող նավարկություն:

Արխիվային թերթից արված լուսանկար: «Լողացող ցուցահանդեսի» անձնակազմը` ռուսական տարբեր արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներով: Կենտրոնում Նիկոդիմոս Ամատունին է (նշագրված` առաջին համար):

1910-ի դեկտեմբերի 9-ին, ցուցահանդեսային շոգենավը նավարկվեց դեպի Մերձավոր Արևելք: Երկու ամիս նա այցելեց Վառնա, Բուրգաս, Կոստանդնուպոլիս, Թեսաղոնիկե, Պիրեոս, Ալեքսանդրիա, Պորտ Սաիդ, Յաֆա, Կաիֆա, Բեյրութ, Տրիպոլի, Մեսինա, Զմյուռնիա, Դարդանելի, Տրապիզոն - և ամենուրեք նրան դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Կազմակերպիչների զեկույցում ասվում է, որ «ցուցահանդեսի հաջողությունը մեծապես նպաստել են զինվորական և բալալայկաների նվագախմբերի, հին-ռուսական հեքիաթների մոտիվներով դեկորատիվ հանդերձանքներով իրականացված թատերական բեմականացումները:

Լողացող ցուցահանդես»   է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը:
Բուրգաս այցելության ժամանակ «լողացող ցուցահանդես» է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը: 57 մոդլինյան գնդի նվագախումբը, որն ուղեկցում էր ցուցահանդեսը ի պատիվ ցարի համերգ է տալիս: Ֆերդինանդ 1-ը Բուլղարիայի բարձրագույն պարգևներից մեկով` 1908թ. իր իսկ կողմից հիմնադրած «Քաղաքացիական արժանիքների համար շքանշանով» պարգևատրում է ցուցահանդեսի պատասխանատուին` իշխան Նիկոդիմոս Ամատունուն:Ցուցահանդեսի հաջողությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները: Ռուսական առևտրային արդյունաբերության ապրանքատեսակները ոչ միայն ընդհանուր ուշադրության արժանացան, այլև մերձավորարևելյան շուկայում բացահայտեցին իրենց առավելությունը արտասահմանյան ապրանքատեսակների նկատմամբ: Բազմաթիվ գործարքներ կնքվեցին առ այն, որ ապագայում ռուսական ածուխը, անտառափայտն ու մանուֆակտուրան Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում, արևելասլավոնական երկրներում ապահովված են: 1910թ փետրվարի 14-ին «լողացող ցուցահանդեսը» վերադարձավ Օդեսա: Նախատեսված էր հաջորդ օրը ցուցահանդեսը բացել քաղաքի այցելուների համար, սակայն հաջորդ օրը հանկարծամահ է լինում նավի կապիտան Վլադիմիր Կարլովիչ Բուրկովը, այդ պատճառով այն հետաձգվում է փետրվարի 17-ը: Երեք օր շարունակ «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավն ընդունում է բազմաթիվ այցելուների, քաղաքն աշխուժանում է ինչպես 15 տարի առաջ էր, երբ Անգլիայից Օդեսա բերվեց ժամանակակից այս շոգենավը: Մարդիկ ոչ միայն  խոսում ու պատմում  էին գեղեցիկ շոգենավի մասին, այլ  հիանում սրահներում տեղակայված ցուցահանդեսի նմուշներով:Նույն թվականին` քիչ ավելի ուշ,  ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչությունը (РОПиТ) առաջարկություն է ստանում իր տաղավարն  ունենալ Օդեսայում բացվող արդյունաբերության ու գյուղատնտեսության գեղարվեստական ցուցահանդեսում, իսկ շոգենավը վերադառնում է իր նախկին գործունեությանը` ավելի  մեծ ճանաչում ու հեղինակություն ձեռք բերած:

------------------------------

«Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի պատմությունը, որի վրա կազմակերպվել էր «լողացող ցուցահանդեսը»

կամ ինչպես «Николая II» շոգենավը դարձավ«Вече», ապա` «Ильича» ու խորտակվեց:

Գտնում ենք, որ ընթերցողին հետաքրքիր կլինի «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի մասին տեղեկությունները: ՈՒստի անհրաժեշտ համարեցինք այս մասին ևս տեղեկություններ հավաքել: Միանշանակ «Николая II» շոգենավը մեծ հեղինակություն ու ժողովրդականություն վայելեց «լողացող ցուցահանդեսը» իր վրա կրելուց հետո:

Երբ 1894 թ.-ի հոկտեմբերի 20-ին Նիկոլաս 2-րդը  բարձրացավ Ռուսաստանի գահ` 1895-ի հոկտեմբերին, ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչության պատվերով (РОПиТ)  Դումբարտոնում (Անգլիա)«Wm. Denny & Brothers» ընկերության կողմից կառուցվող նավին  հիմնավոր  ամրագրվեց « Իմպերատոտ Նիկոլայ II» անունը: Այն իր ժամանակի շքեղ շոգենավերից էր` առագաստային հանդերձանքով, պողպատե պտուտակով, նախատեսված 345 ուղևորի համար: Երկկայմ «ИМПЕРАТОР НИКОЛАЙ II»  փոստային  ուղևորատար  նավը (կառուցման գործարանային համարը` 510): Ջրատարողությունը` 7785տ, երկարությունը` 118.87 մ, լայնությունը` 13.71 մ:  ՈՒղևորների տեղերը` 1-ին կարգի 61 տեղ, 2-րդ կարգի 39 տեղ և 3-րդ կարգի 245 նստատեղ: Մեկ ուղղահայաց եռակի ընդլայնման գոլորշու շարժիչ 3400 ձիաուժ հզորությամբ նավի համար ապահովել է 12,5 հանգույց արագություն:  նավահանգիստը` Օդեսա (թիվ 49): 1895 թ. Նոյեմբերի 18-ին նավը  առաջին ուղևորությունը կատարեց` Օդեսայից Ալեքսանդրիա երթուղով:
1897-1898 թվականներին նավն օգտագործվեց Օդեսայից Վլադիվոստոկ ներգաղթյալներին տեղափոխելու համար: 1909-1910 թվականներին նավը վերակազմավորվեց ռուսական ապրանքների լողացող ցուցահանդեսի: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՝ 1915-ի փետրվարի 25-ին, նավը մոբիլիզացվել է, և մարտի 10-ին, որպես թիվ 29 ռազմական տրանսպորտ, ընդգրկվել է Սևծովյան նավատորմի մեջ: Մարտական գործողությունների ժամանակ զորք է տեղափոխել: 

Շոգենավ «Վեչեն(Вече)» օդեսայում, 1920թ.
Մինչև 1920թ. նավը ձեռքից ձեռք է անցնում: Բոլշևիկների ակտիվացումից և ցարին ձերբակալելուց հետո 1917-ի ապրիլին նավին տրվեց նոր անուն ՝ «ВЕЧЕ»: 1917-ի դեկտեմբերի 16-ին նավի անձնակազմն անցավ սովետական ​​իշխանության կողմը: 1918-ի մայիսին տրանսպորտը գրավվեց գերմանացիների կողմից, 1918-ի նոյեմբերին նավն անցավ սպիտակգվարդիականներին, իսկ նույն թվականի դեկտեմբերին ՝ անգլո-ֆրանսիական ուժերին: 1919-ի ապրիլից նավը վերադարձվեց նախկին տերերին, նորից ընդգրկվեց Սպիտակ գվարդիայի նավատորմի մեջ : Այն դրվեց վերանորոգման:Սակայն կարմիր բանակի կողմից Օդեսայի ազատագրումից 10 օր առաջ նավը վերանորոգող մի խումբ  աշխատողներ դիվերսիա կազմակերպեցին` նենգորեն նավի ստորջրյա հատվածում բացեցին Քինգստոնը: 15 րոպե անց «ՎԵՉԵ»-ն լցվում է ջրով և հպվում ջրավազին: Բոլշևիկների կարծիքով թույլ չտվեցին, որ սպիտակգվարդիականներն իրենց հետ արտասահման տեղեփոխեին նավը: 1920-ի փետրվարի 7-ին Օդեսայում ստեղծվեց խորհրդային իշխանություն: Շոգենավը բարձրացվեց և մանրակրկիտ վերանորոգվեց միայն 1922թ.՝ ստանալով նոր անուն ՝ «Իլիչ»: 1923թ. պարզվում է «Իլիչը» այնքան էլ լավ չի վերանորոգվել: Յալթայի մերձակայքում հայտնվում է ուժեղ ձմեռային փոթորիկի մեջ և 3000 ուղևորի հետ անձնակազմի գործողությունների շնորհիվ հրաշքով է փրկվում: 1924թ.ից սկսած նավն սկսել է լիարժեք ծառայել` դրվել է նույն` Ալեքսանդրիայի գծի վրա: 1925թ. նավը վերանորոգման է մեկնում Լոնդոն: Արդեն կայացած Խորհրդային բյուրոկրատականան քաշքշուկի շնորհիվ Երեք ամիս նավը կանգնած է մնում նավահանգստում ՝ սպասելով ֆինանսավորման հարցի լուծմանը: Նորոգումից հետո վճարվում է ավելին, քան համաձայնեցված գումարն էր: նավը նորոգվեց և 1926-ին թարմացվեց, վերադարձավ Օդեսա:
1935-ին «ИЛЬИЧ»-ը տեղափոխվեց Հեռավոր Արևելք բեռնափոխադրող ընկերություն: 1936-ին նավն ուներ 1-ին կարգի խցիկներ` 54 ուղևորի համար, 2-րդ կարգի` 30 , և 3-րդ կարգի խցիկներ 172 ուղևորի համար: Նավը գործարկվել է Վլադիվոստոկ - Սովետսկայա Գավան - Պետրոպավլովսկ (Կամչատսկի) արագընթաց ուղևորաբեռնափոխադրման  համար: 1937 թվականի մայիսի 23-ին «Իլյիչը» Պետրոպավլովսկ հասցրեց աղջիկների առաջին խմբին, ովքեր արձագանքել էին Վ.Խետագուրովայի` Հեռավոր Արևելք գնալու կոչին:  Խասան լճի մոտ տեղի ունեցած ռազմական բախման ժամանակ նավը մոբիլիզացվել է և վերածվել է սանիտարական փոխադրամիջոցի և վիրավորներ տեղափոխել: Ռազմական գործողությունների ավարտից հետո «ИЛЬИЧ»-ը վերադարձվել է բեռնափոխադրող ընկերությանը և նորից սկսել է ուղևորներ և բեռներ տեղափոխել:Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նավը ուղևորություններ է կատարել Վլադիվոստոկի և ԱՄՆ նավահանգիստների միջև: 1944-ի ապրիլի 17-ին նավը հասավ Պորտլենդ և կանգնեց նորոգման` կաթսաները փոխարինելու համար: Երկու ամիս անց, վերանորոգման թեժ պահին, նավը կորցրել է հավասարակշռությունը և հունիսի 23-ին սուզվել նավաշինարանի ջրերում` մինչդեռ այնտեղ նորոգվող ոչ մի  նավի  հետ մինչև օրս նման  բան տեղի չի ունեցել: Զոհվել է նավի անձնակազմի անդամներից մեկը: Ենթադրվում է «ИЛЬИЧ»-ին ծրագրավորված են վերացրել: Որպես անհատույց փոխհատուցում Խորհրդային Միությանն է փոխանցվել  «OTSEGO» и «GENERAL W.C. GORGAS»  2 ապրանքաուղևորատար շոգենավեր , որոնք համապատասխանաբար անվանափոխվեցին` «ՈՒրալ» և «Միխայիլ Լոմոնոսով»:

«Ильич»-ը հայրենական պատերազմի  տարիներին

«Николая II» շոգենավում տեղի ունեցած միջոցառումներից`արխիվային թերթերի լուսանկարներ


Hay AZIAN

Nid.Oragir

---------

Աղբյուրներ`

 http://kruiznik.ru/forum/viewtopic.php?f=13&p=4495&t=7862. http://izhig.ru/badges/znak-uchastnika-spaseniya-parokhoda-ilich-1932-god.phphttp://www.odin.tc/books/steam/VIII.asp https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590 "Крымская газета" В.В.Басевича «Сказание о пароходах России» [1], с.127-144, («Как «Император Николай II» стал «Ильичем») https://rgia.su/old/start.dohttps://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590

http://www.italyworldsfairs.org/exist/worldsfairs/basic/ES/Exposition_PublicFigureshttps://ru.bidspirit.com/ui/lotPage/source/catalog/auction

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

https://www.nidoragir.com/2020/03/blog-post.html

Президентская библиотека, 2020

«Пловучая выставка». журнала «Искры» №50, 1910 г., с.394-395РГИА, ф. 40, оп. 1, ед.хр. 60б, л. 27–27об.

РГИА, ф. 565, оп. 4, ед.хр. 14565, л. 50–50об

«Յալթայի լրաբեր» 1909թ. դեկտեմբերի 2-ի համար

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.