niderlandakan

2020-21 ուս.տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սփյուռքահայ դիմորդների ընդունելություն

2020-2021 ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններ սփյուռքահայ դիմորդների ընդունելության մասին տեղեկատվություն

Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության նախնական

մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի և ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվ. մայիսի 21-ի N 797-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուս.տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ,

(անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական

ծրագրով ուսանելու համար մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով դիմող դիմորդները:

Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավրի,

անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով) վճարովի ուսուցմամբ:

ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներն են՝

1.անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու նպատակով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25 –ը ներառյալ,

2. վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,

3.վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,

4. վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,

5.վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,

6.վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,

7. վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,

8.վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:

Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող սփյուռքահայերը և օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:

Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են մինչև 2020թ. սեպտեմբերի 10-ը: Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են մինչև 2020թ. հոկտեմբերի 2-ը, իսկ վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար՝ մինչև 2020թ. հոկտեմբերի 16-ը: Միաժամանակ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, օտարերկրա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:


 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԵՂԵՐԻ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԱՅՍ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ կարող եք դիմել ՀՀ ԿԳՍՄ նախարարություն, կամ  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:


Դավիթ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

Դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոս 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.