niderlandakan

«Սփյուռքը կապի մեջ է» հեռակապի ծրագրով «Նիդերլանդական օրագրի» 3 հարց-առաջարկները

 Մծարգո ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան

Ս/թ հունիսի 27-ին «Սփյուռքը կապի մեջ է» ծրագրով, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ հանդիպում կազմակերպվեց Նիդերլանդահայ համայնքի հետ: Ի թիվս Նիդերլանդների հայ  համայնքի առաջ քաշած հարցերի «Նիդերլանդական օրագիրը» 3 հարց հնչեցրեց: Պայմանավորվեցինք դրանք հղումներով ու  հիմնավորումներով ձեզ ուղարկել` որն էլ մեծ սիրով  կատարում ենք: Այս 3 հարցերը, որոնցից մեկը առաջարկություն է` բնավ պատահական չենք ընտրել, ինչպես հանդիպման ընթացքում նշվեց` դրանք տարբեր տարիներին ու տարբեր կերպ շոշափվել են մեր հրապարակումներում, որոնք կփորձենք  հակիրճ ու պատճռաբանված մատուցել ձեզ:

1. Սփյուռքի այգի-թանգարան հիմնելու «Նիդերլանդական օրագրի» ԱՌԱՋԱՐԿԻ մասին

Դեռ  8 տարի առաջ, երբ եղանք Երևանում, փողոցներում աչքի զարնեցին մայրաքաղաքի լոգոտիպով նստարաններ`վրան տեղադրված նշանավոր հայերի արձաններով, այստեղ  մարդիկ ոգևորված լուսանկարվում էին, քաղաքում բացակայում էր հանգստի համար ընդարձակ կանաչ գոտին: Հաշվի առնելով իրավիճակը, որ սփյուռքում եռակի ավելի հայ է ապրում ու մայրաքաղաքում գրեթե բացակայում է ընդարձակ հանգստյան կանաչ գոտու առկայությունը` առաջարկեցինք մայրաքաղաք Երևանում ստեղծել  Սփյուռքի այգի-թանգարան: Եթե մադամ Տյուսոյի թանգարանը աշխարհում եզակի է իր բնույթի մեջ, ապա մեր թանգարան այգին էլ պետք է լիներ եզակի իր բնույթով, բացօդյա ու յուրահատուկ` հայ  նշանավոր մարդկանց հուշարձաններով ու հայկական մշակույթի տարրերով: Նամակ պատրաստեցինք և ուղարկեցինք քաղաքապետարան:

https://www.nidoragir.com/2015/11/2012.html (Առաջարկությունն ամփոփված է հոդվածաշարի «Մեր մադամ Տյուսոն» ենթավերնագրի ներքո)

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ: Այգին կարող է ծառայել հանգստյան գոտի տեղի բնակիչների, սփյուռքի մեր հայրենակիցների ու զբոսաշրջիկների համար: Երևանում  քայլուղի գրեթե չկա, իսկ կանաչ գոտին սակավաթիվ է:  Կահավորանքը, ձևավորումը` կարող է լինել ազգային մշակութային մոտիվներով, հայկական տարազով,  հետաքրքիր լուծումներով` տեղական ծառատեսակներ, ծաղիկներ և այլը: Տեղադրվեն գեղեցիկ ձևավորումներով նստարաններ, հայ ականավոր ու  նշանավոր մարդկանց արձաններ ու  լինեն գեղեցիկ այլ ցուցադրություններ` ազգային երաժշտության համադրությամբ: Հնարավոր է այստեղ բացել ցուցահանդեսներ, կազմակերպել ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային նտարբեր միջոցառումներ: Կարող են լինել մանկական ատրակցիոներ: Ինչու չէ` քաղաքի կենտրոնից Վերնիսաժ շուկան էլ կարելի է տեղափոխել   «Սփյուռքի այգի-թանգարանի»  հատված: Մուտքը կարող է լինել չնչին վարձավճարով` ծախսերը հոգալու նպատակով: Սփյուռքից ցանկացողները կարող են ներդրումներ անել, նոր գաղափարներ ու մտահաղացումներ իրագործել` ընդհուպ ծառատնկումներ կատարել: Օրինակ Ամստերդամի Գ.Նարեկացի հիմնադրամը, որպես մշակութային արժեք հայկական գամփռի արձան է տեղադրել այգիներից մեկում: Նմանատիպ աշխատանքները կարող են տեղ գտնել նոր հիմնվող Սփյուռքի այգի-թանգարանում:

 Մեր այս մտահաղացումը ծնվեց 2012թ, նամակը մնաց անարձագանք: Դրանից ուղիղ 4 տարի հետո` 2016թ. այն  ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր այս նախաձեռնությունը մերժեց, երբ ուղիղ կապով պատասխանում էր քաղաքացիների հարցերին:

Այս հղմանը ծանոթացեք մինչև  վերջ.

https://niderlandakan.livejournal.com/159394.html

ԻՆՉՈՒ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ ԹԱՐՄԱՑՐԵՑԻՆՔ ԱՅՍ ԱՌԱՋԱՐԿԸ

 Ի ուրախություն` վերջերս հանդիպեցինք Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանի  նույն մտահաղացման մեկ այլ ՏԱՐԲԵՐԱԿԻ`  հայկական պատմական անուններով ու 1,5մլն ծառերով այգի հիմնելու մասին: 

https://www.president.am/hy/press-release/item/2020/05/14/President-Armen-Sarkissian-met-with-Hayk-Marutyan/

Կարծում ենք արժե այս  մասին  մտածել: Այն բազմաթիվ հայ ու օտարերկրյա զբոսաշրջիկների է գրավելու: Մարդիկ սիրում են քայլել, զրուցել, լուսանկարվել, գնումներ կատարել և այլը:

2.«Հայերն այսօր» պարբերականի ճակատագրի ՄԱՍԻՆ

 Հարցը վերաբերվում է արդեն մեկ տարի փակված   «Հայերն այսօր» պարբերականի ճակատագրին: Ճիշտ է հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջերով մշտապես տեղեկացնում  է իր հանձնառությունների մասին, բայց այնուամենայնիվ (նաև`ըստ մեզ դիմող շատ ընթերցողների) լավ կլինի գրասենյակը իր  թերթը պարտադիր ունենա : Այն ոչ  միայն պետական քարոզչության միջոց է, այլ հայությանը կապող կամուրջ` ոչ միայն  Հայաստանի, այլ` սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև:

ՕԳՈՒՏՆԵՐԸ: Կարող ենք բազմաթիվ փաստարկներ բերել, նշենք կարևորը: Կարողանում էինք իրազեկ լինել ոչ միայն նախարարության աշխատանքներին, այլ  Հայաստանի ու սփյուռքի տարբեր մասերում տեղի ունեցող միջոցառումներին, իրադարձություններին, լոբիստական աշխատանքներին, այլ ու այլ  խնդիրներին, հաղորդակցվում էինք, մտքեր փոխանակում:  Թերթի արխիվներում կան տարբեր համայնքների  նյութեր, տարեգրություններ` այդ թվում  Նիդ.օրագրի բազմաթիվ հոդվածներ: Շատ դեպքերում  ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԸ  այլ լեզուներով հոդվածներ է թարգմանել, որոնք հասցեագրել ենք օտարերկրյա մամուլին և մեր խոսքը տեղ է հասել:

Ընդամենը ռուսալեզու մամուլում հրապարակված մի հոդվածի տարածման օրինակ.


 http://yerkramas.org/article/113675/avtor-oskorbitelnogo-vyskazyvaniya-%C2%ABkarabax-stanet-mogiloj-armyan%C2%BB-predstal-pered-sudom

https://zen.yandex.ru/media/infoteka24/tureckoazerbaidjanskaia-kulturnaia-associaciia-okazalas-zameshena-v-falsifikaciiah-na-vyborah-v-niderlandah-5ede29f4ecddd46a09042b2e

https://zen.yandex.ru/media/infoteka24/tureckoazerbaidjanskaia-kulturnaia-associaciia-okazalas-zameshena-v-falsifikaciiah-na-vyborah-v-niderlandah-5ede29f4ecddd46a09042b2e

Հղումների նման ցուցակ կարելի է շարունակել:

Սա էլ լավ օրինակ է, որ սփյուռքի երիտասարդները ներգրավվեն քաղաքական կյանքին

https://newshay.com/v-niderlandax-v-municipalnye-sovety-ballotiruyutsya-i-armyane/

«Նիդերլանդական օրագրի» շապիկի առաջին էջում, ի թիվս այլ լրատվամիջոցների, որպես մեզ հետ համագործակցող մամուլի  միջոց` նշված է  «Հայերն այսօրը»: Այն  մենք դեռ պահպանում ենք, հուսով, որ «Հայերն այսօրի» հղում-տարբերանշանը մեզ  մի գեղեցիկ օր կտեղափոխի Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի համանուն թերթի էջ:

Հղումն այստեղ`

 https://niderlandakan.livejournal.com/78457.html

3.Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի ՄԱՍԻՆ

«Նիդերլանդական օրագրը» ազնվական Ամատունիների տոհմի մասին նախագիծ ունի: Այն ավելի շատ մեր սեփական ուսումնասիրությունների արդյունք է` պատմության չբացահայտված էջեր, այդ պատճառով նորություն է և լավ հնարավորություն նոր սերնդին ծանոթացնելու հայոց պատմության քիչ հայտնի զավակներին:

ՈՒսումնասիրությունը ցույց տվեց, որ այս տոհմի  անվանի զավակներից մեկի, Կոմիտասի ուսուցիչ, գիտնական Սահակ Ամատունու գերեզմանը Օշականում անտերության է մատնված, ջարդված է նրա ծննդյան ու մահվան թվագրության տապանաքարի միջուկը: Ներկայացնում ենք տեսաերիզը.

https://www.youtube.com/watch?v=nqUvRLb0pHI

 ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ:  Մեզ հայտնի է գերեզմանի կոնկրետ վայրը, բայց դա բավարար չէ, շատերը, այդ թվում նոր սերունդը չգիտի, որ դա Սահակ Ամատունու գերեզմանն է, քանի որ բացակայում է որևԷ գրություն: Ժամանակի հարց է, որ գերեզմանի ''տիրոջ'' տեղը կորստյան մատնվի:

ԻՆՉ Է ԱՐՎԵԼ:  Բազմաթիվ նամակներ է հասցեագրվել պատկան մարմիններին, այդ թվում կաթողիկոսին: Արձագանքել է միայն Խորհրդարանի ԿԳՄՍ-ի հանձնաժողովի նախագահ` Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի որոշմամբ, պատգամավոր Հարություն Բաբայանը  նամակ է հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նախարարը պատասխանել է, որ հանձնարարված է գտնել տապանաքարի ճշգրիտ տեղը` մինչդեռ մենք այն ՄԱՏՆԱՆՇԵԼ ենք:  Անցել է մեկ տարուց ավելի, սակայն արդյունքներ չկան: 

ԼՈՒԾՈՒՄԸ:  Հասկանում ենք, որ մեր շատ անվանիների գերեզմաններ` որոնց թվում Արամ  Մանուկյանինը, անխնամ վիճակում են, այս դեպքում գերեզմանաքարից բացակայում է անունը, ընդամենը հարկավոր է տապանաքարը փրկել ժամանակի կորստից` գրել անունն ու  ծննդյան, մահվան թվագրությունները:

Խնդրում ենք Ձեր հետևողականությունը այս  հարցի վերաբերյալ: Կցում ենք տապանաքարի տեղի տեսաերիզը և համապատասխան մյուս հղումները:

https://my.mamul.am/am/post/93794

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html


Հարգանքով և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության ջերմ ակնկալիքներով`«Նիդերլանդական օրագրի» խմբագիր` Hay Azian

04.07.2020, Nederland,Oostburg


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.