Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)
Սկիզբն` ԱՅՍՏԵՂ
2 ՄԱՍ
Դեպի 1911թ. Թուրինի միջազգային ցուցահանդես

XIX դարի վերջին և XX դարի սկզբին աշխարհին ներկայանալու ինֆորմացիոն-տեղեկատվական ամենաազդու և հզոր, ժամանակակից մեթոդը` աշխարհի երկրների համար, կազմակերպվող ցուցահանդես- տոնավաճառներն էին: Դրանք իդեալական փուլերն էին, որտեղ մեծ տերություններն իրենց տաղավարների գտնվելու վայրով, չափերով և գրավչությամբ ստիպում էին հաշվի նստել, խոսել իրենց մասին, համեմատական տանել մասնակցող մյուս երկրների չափանիշերի հետ: Աշխարհի տոնավաճառները նաև այն ասպարեզներն էին, որտեղ դրսևորվում էր հասարակական-քաղաքական վերափոխումները և աշխարհաքաղաքական ամբիցիաները: Պատկերացում էր կազմվում տվյալ երկրի արտադրական ու արդյունաբերության հզորության մասին:
Թուրինի` որպես այն ժամանակվա Իտալիայի «արդյունաբերության մայրաքաղաքի», երբ Միլանի հետ մրցակցությունը դառնում էր ավելի ու ավելի ուժեղ միջազգային ցուցահանդես բացելու գաղափարն առաջացավ 1907թվականին «Camera di Commercio» առևտրային պալատի 1907-ի փետրվարի 11-ին կայացած հանդիպման ժամանակ:
Հռոմի և Թուրինի ցուցահանդեսներին Ռուսաստանի մասնակցության գրագրությունները
Երեք տարվա Իտալիայի արտաքին գերատեսչության ու Ռուսաստանի կառավարության գրագրություններից հետո (սկսած 1908թ.) վերջնական համաձայնություն ձեռք բերվեց Իտալիայի 1911 թվականի Թուրինի` արդյունաբերության, և Հռոմի`գեղարվեստական և պատմական հնագիտական միջազգային ցուցահանդեսներին Ռուսաստանի մասնակցության հարցերը: Թուրինի ռուսական տաղավարի պատասխանատու ղեկավար նշանակվեց Նիկոդիմոս Ամատունին, ով պետք է ներկայացներ Ռուսաստանն իր գունապնակով և հաջողություններ ապահովվեր այս երկրի համար: Իրադարձությանը Իտալիան 1911թ.-ին ամենաբարձր մակարդակով էր պատրաստվել, հրապարակվել էին մի շարք ուղեցույցներ, ուղևորությունների և տոնավաճառների Թուրինի քաղաքի նկարազարդված քարտեզներ, շենքերի, ճարտարապետական կառույցների, տեսարժան վայրերի նկարներ:Մասնակից երկրների թվում էին Արգենտինան, Ավստրիո-Հունգարիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Բուլղարիան, Չիլին, Չինաստանը, Կոլումբիան, Դանիան, Էկվադորը, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նիկարագուան, Պերուն, Ռուսական կայսրությունը, Սերբիայի թագավորությունը, Սիամը, Իսպանիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը և Ուրուգվայը: Տաղավարները տեղակայվելու էին Պո գետի երկայնքով Վալենտինո հայտնի այգում: Ցուցահանդեսի կազմակերպական ծախսերը կազմում էին 7,409,145մլն. դոլլար: Այն այցելուների համար բաց էր լինելու 1911թ ապրիլի 29-ից մինչև նոյեմբերի 19-ը:

Թուրինում միջազգային ցուցահանդեսում տեղակայված երկրների տաղավարների տեղերը:
Ռուսաստանի տաղավարը

Ռուսաստանի տաղավարը տեղակայված էր Պո գետի ձախ ափին ՝ անմիջապես միջնադարյան ամրոցի և գյուղի հետևում: Տաղավարը կառուցվել է նեոկլասիկական խստությամբ ՝ հետևելով Ռուսական կայսրության և նրա նորագույն արդի ճարտարապետության առաջարկած ոճի: Որպես ժամանակաշրջանի արձագանք ՝ ռուսական տաղավարը կարգ ու հավասարակշռություն էր արտահայտում, 1905 թվականի առաջին հեղափոխությունից հետո խորհրդանշում էր վերադարձը դեպի խաղաղություն և օրինապահություն:


Թուրինի միջազգային ցուցահանդեսում Ռուսաստանի տաղավարը` առաջնամասից
և Պո գետի կողմից:
Այն նախագծվել է Վլադիմիր Ա. Շչուկոյի կողմից (1878-1938), ով սովորում էր Սանկտ Պետերբուրգի ակադեմիայում, որն աչքի էր ընկնում մոդեռնիզմի բոլոր հետքերի մերժմամբ: Շչուկոն ճանապարհորդած լինելով Իտալիայում և Հունաստանում, քաջ ծանոթ լինելով դասական և իտալական վերածննդի մշակույթին, լինելով նրա հետևորդը, որոշ հնարքներ էր կիրառել: Իսկապես, նրա տաղավարում ներկայացված էին դասական տարրեր և զարդանախշեր, ձևի մաքրություն ու համամասնություններ: Դորիական կարգը ընտրված ոճն էր, պարզության և էլեգանտության խորհրդանիշ:
Կառույցն ուներ տասներկու ցուցահանդեսային սենյակ, որտեղ Ռուսաստանը կարող էր ցուցադրել սեփական ավանդական և արդյունաբերական արտադրանքները, արձանների և բրոնզների հսկայական հավաքածուն, ինչպես նաև դասական ոճով պատրաստված կահույք, որ բերվել էին Պետերբուրգի Թագավորական պալատից: Ցուցահանդեսի (ավանդական և ազգային ապրանքներ) բացումն արվեց 1911 թվականի մայիս ամսվա ընթացքում `Գրանդ Դքս Բորիսի և Գրանդ Դքսուհի Մարիա Պավլովնայի կողմից` Հռոմի պապի կրոնական արարողակարգից հետո:
Թուրին 1911 թվականը նշանակում էր տեխնոլոգիա և առաջընթաց: Ցուցահանդեսը արտացոլում էր քսաներորդ դարի սկզբի նորարար ոգին և սոցիալական շարժունակությունը: Տոնավաճառի ճարտարապետությունը այս ոգու հիասքանչ արդյունքն էր, նրանում ներկայացված էին դարի նորամուծությունները` երկաթե կոնստրուկցիաներ, «Արտ Նուվո» ծաղկային մոտիվներ, էլեկտրական լուսավորություն:Շատ երկրներ իրենց տաղավարները ձևավորելիս հաշվի առան տեղական թուրինական բարոկկոյի վերածննդի ոճը` հաստատելու համար իտալական ճարտարապետության վեհությունը: Ճարտարապետական այս ընտրությունը նպատակ ուներ «ոգեշնչել պատմական շարունակականության և սոցիալական կայունության գաղափարներ» (Դելա Կոլետա)` ներկան կապելով անցյալի հետ: Այդ պատճառով այս երկրները իրենց շինարարությունը հանձնեցին ցուցահանդեսների շենքերի համար պատասխանատու իտալացի երեք հիմնական ինժեներներին `Մոլիին, Ֆենոգլիոյին և Սալվադորիին: Ռուսաստանը առանձնացավ, Շչուկոյի կարծիքով նա հավատարիմ մնաց բուրժուական արժեքներին: ռուսական տաղավարի նեոկլասիկական ոճը, ճարտարապետի կարծիքով, նպատակ ուներ արտահայտել կարգուկանոն և սիմետրիա: Այն հարգանքի տուրք մատուցեց ռուսական արիստոկրատիայի արժեքներին և կոչված էր արտահայտելու ռուսական ինքնությունը:Տեղին է երկու խոսք ասել Թուրքիայի տաղավարի մասին, որը նույնպես աչքի ընկավ իր ոճի մեջ: Օսմանյան տաղավարը նախագծել էր հայ ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ Լեոն Գյուրեկյանը (Léon Gurekian, Լևոն կյուրեղյան) Նա ծնվել է 26 ապրիլի 1871թ Կոստանդնուպոլիսում և մահացել 1950թ. սեպտեմբերի 2-ին Ազոլոյում, Իտալիա:

Օսմանյան տաղավարը նախագծել էր հայ ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ Լեոն Գյուրեկյանը (Léon Gurekian, Լևոն կյուրեղյան)
Ակնառու էր Թուրինի ցուցահանդեսում Ռուսաստանի ունեցած հաջողությունը: Ցուցահանդեսից անմիջապես հետո իշխան Նիկոդիմոս Ամատունին պետական պարգևի արժանանալուց բացի առաջ քաշվեց 4-րդ դասի պետական իսկական խորհրդականի աստիճանի:1911 թվականին Ամատունին արդեն, որպես պետական իսկական խորհրդականի աստիճան ստացած պաշտոնյա գործուղվեց Դանուբ և Պրուտ գետերին հարող Բուլղարիայի, Սերբիայի և Ռումինիայի նավահանգիստներ՝ բացահայտելու ռուսական դանուբյան շոգենավերի ներկայության մակարդակը, տեղում հավաքագրելու փաստեր ու տեղեկություններ՝ Ռուսաստանի և մերձդանուբյան երկրների միջև առևտրային փոխհարաբերությունների մակարդակը բարելավելու և թերությունները շտկելու համար:
Նույն նպատակով ավելի ուշ գործուղվում է Մերձավոր Արևելքի նավահանգիստներ, այդ երկրների առևտրային շուկային ծանոթանալու, ուսումնասիրելու և ռուսական շուկային համադրելու նպատակով:
Որպես այս հոդվածի ամփոփում ուզում եմ զետեղել ռուս ժամանակակից լրագրող, օդեսացի Նիկոլայ Վաժգովսկու նյութը, որը վերաբերվում էր ռուսական նավագնացությանը, որի մի հատվածը վերաբերվում է Ամատունուն.
«Ափսոսում եմ, որ ցուցահանդեսի ղեկավար ու անմիջական կազմակերպիչ իշխան Ամատունու մասին բավական քիչ տեղեկությունների հաջողվեց հանդիպել, բացառությամբ, որ նա «ցուցահանդեսի ղեկավարն» էր։ Մինչդեռ 1946թ. Սենտ-Ժենեվյեվ-դե-Բուա գերեզմանատանը հանգչող պետական գործիչ Նիկոդիմ Իսաևիչ Ամատունին հրաշալի էր ոչ միայն հին հայկական արմատներով, իր նախնիներով` ում իշխանական ծագումը հաստատվել էր վրաց թագավոր Իրակլի 2-րդի և կայսր Նիկոլայ Առաջինի կողմից։ Առևտրային նավարկությունների և նավահանգիստների գլխավոր ղեկավար Մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչի օրոք 45-ամյա գործիչը, որն իրականացնում էր հատուկ առաջադրանքներ (հանձնարարություններ), ուներ «առևտրական գաղտնի արշավանքների» առանձնահատուկ ու բացառիկ փորձ, որ ձեռք էր բերել Մերձավոր և Միջին Արևելքում ունեցած արշավանքների ժամանակ:Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտի ջանքերով համալրվում էր ոչ միայն ռուսական թանգարանի ազգագրական հավաքածուն։ Ռուսական ապրանքների խթանման համար ուսումնասիրվում էին տեղական շուկաների առանձնահատկությունները, պարզվում էր մրցակցային միջավայրը։ Գործընկերների և լրագրողների շատ քիչ պահպանված վկայությունները զարմանալի միակարծություն են ցուցաբերում իշխանի գործնական և մարդկային որակները գնահատելիս. իսկական արևելյան մարդ՝ հմուտ դիվանագետ, ով միշտ հետևում էր իր տված խոստումը իրականացնելուն։ Գերազանցապես նշվում էր նրա կրթվածությունը, ջանասիրությունը, տնտեսական ու իրավաբանական գերազանցությունը։ Ն. Ի. Ամատունու 1904-1907թթ Պարսից ծոց կատարած արշավանքները թույլ տվեցին հավաքել Կենտրոնական Ռուսաստանի ցուցահանդեսներում ներկայացնելու համար անհրաժեշտ ապրանքների նմուշները, որոնք սպառվում էին Պարսկաստանի շուկաներում` ինչն էլ նպաստեց 1908թ. Ռուսական առևտրային «Վոստոկ» միության ստեղծմանը, իսկ ռուսական ապրանքների «լողացող ցուցահանդեսի» (1909-1910)մտահաղացումն ու գաղափարը, Թուրինի միջազգային ցուցահանդեսում Ռուսաստանի ձեռք բերած մեծ նվաճումները խոսում են Ամատունու, հրաշք անձնավորության տաղանդի մասին:Նորագույն պատմության ընթացքը ցույց է տալիս, որ արտահանվող ավանդական ապրանքների գինը և որակը (հավասար չափով մեծ քանակներով արտահանում) մրցակցության առումով հաճախ վեր են ածվում առևտրային պատերազմի (ով ավելի շատ քանակ, որակ և գին կապահովվի):Առևտրային պատերազմներում պարկուճներն ու բոմբերը չեն հաղթում:Այս առումով իշխան Ամատունին այդ ճակատի գեներալն էր և ամենայն մանրամասնությամբ նրա կազմակերպված ցուցահանդեսները, մասնակիցների և հյուրերի ներկայացուցչական կազմը անմիջականորեն նրա ձեռքբերումն էր (արժանիքը): Արժանի ռուս պետական գործչի վերաբերյալ մանրամասն պատմությունը դեռ սպասում է իր հեղինակին»։
Արդեն պատմել ենք Նիկոդիմոս Ամատունու Հայաստանյան գործունեության մասին, այն միայն համալրելու ենք նոր փաստերով:Հաջորդ հոդվածում Նիկոդիմոս Ամատունուն կհանդիպենք լրիվ այլ աշխատանքային ճակատում, կանդրաձառնանք 1914թ. ու դրանից հետո նրա ունեցած աշխատանքային գործունեության մասին:Առաջին աշխարհամարտի տարիներին Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի գլխավոր տնօրինության հրամանով նշանակվում է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:
---------------
Աղբյուրներ`1. http://kruiznik.ru/forum/viewtopic.php?f=13&p=4495&t=7862. http://izhig.ru/badges/znak-uchastnika-spaseniya-parokhoda-ilich-1932-god.php
http://www.odin.tc/books/steam/VIII.asp https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590
"Крымская газета" В.В.Басевича «Сказание о пароходах России» [1], с.127-144, («Как «Император Николай II» стал «Ильичем») https://rgia.su/old/start.dohttps://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
https://www.nidoragir.com/2020/03/blog-post.htmlПрезидентская библиотека, 2020«Пловучая выставка». журнала «Искры» №50, 1910 г., с.394-395
РГИА, ф. 40, оп. 1, ед.хр. 60б, л. 27–27об.РГИА, ф. 565, оп. 4, ед.хр. 14565, л. 50–50об
«Յալթայի լրաբեր» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում
-------------------
Ամատունիների իշխանական տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները
Ամատունիների շառավիղները
https://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում
https://www.nidoragir.com/2019/05/blog-post.html
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
https://www.nidoragir.com/2020/03/blog-post.html
Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում
https://www.nidoragir.com/2019/04/blog-post_22.html
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html
Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ
https://www.nidoragir.com/2020/01/blog-post_28.html
Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html
Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից
https://www.nidoragir.com/2018/09/blog-post_21.html
Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին
https://www.nidoragir.com/2019/04/blog-post_23.html
Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
https://www.nidoragir.com/2019/03/blog-post_4.html
Հոդվածի այլ հղումներ.
ՀԵՏՔ
ՕՐԵՐ
ԺԱՄԱՆԱԿ
ԺԱՄ (ռուս.)
